ԱՄՆ-Իրան երկակի խաղը միջուկային հարցում

ԱՄՆ-Իրան երկակի խաղը միջուկային հարցում

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ լծակը Իրանի նկատմամբ միջուկային գործարանների վրա հրապարակավ կիբերհարձակում գործելու ունակությունն է, Իրանի լծակը` Իրաքում գտնվող ամերիկացի 2190 զինվորականներին հարվածելու կարողությունը:
  • «Հետհաշվարկ մինչև զրո օրը» նոր գիրքը անսովոր մանրակրկիտ տվյալներ է ներկայացնում գաղտնի կիբերպատերազմի մասին: Պատմելով Stuxnet վիրուսի մանրակրկիտ գործարկման մասին, հեղինակը ցույց է տալիս, որ նախագահ Օբաման իրականացնում է երկու մակարդակի քաղաքականություն, նա ձգտում է կարգավորել հարաբերությունները Իրանի հետ, միաժամանակ կարգադրում է կիրառել համակարգչային զենք Նաթանզում իրանական ուրանի հարստացման գործարանի աշխատանքը կաթվածահար անելու նպատակով:
  • Իրանը դրանից հետո` 2009-ին, լրջորեն մտածում էր բանակցությունների մասին, բայց 2010-ի հունվարին հետ քայլ կատարեց, չուղարկեց իր հարստացրած ուրանը Ռուսաստան և Ֆրանսիա, որից հետո հայտարարեց, որ մտադիր է շարունակել հարստացումը մինչև 20 տոկոս:
  • Հավերի այս խաղում Իրանի լծակը Մերձավոր Արևելքում իր վստահելի ուժերի միջոցով գաղտնի պատերազմ սկսելու կարողությունն է: Այդ լծակը ներառում է իրանական օգնությունը Լիբանանում գործող Հեզբոլլահին, Սիրիայի Ասադի ռեժիմին և Յեմենի Հութի ապստամբերին: Բայց Իրանի ամենաուժեղ զենքը Իրաքում Իսլամական պետության դեմ կռվող ԱՄՆ զինուժի վրա հարձակվելու կարողությունն է:

Ուշադրությանն արժանի

Որքան ԱՄՆ և Իրանը շարունակում են մոտենալ միջուկային հնարավոր համաձայնության, այդքան ավելի շատ են թաքցնում դրա տապալման դեպքում իրենց պատրաստած զենքերը:

Բանակցություններին սպառնացող գործոնները հրապարակավ շատ քիչ են քննարկվում, բայց երկու երկրներն էլ տեսնում են մինչև հունիսի 30-ը համաձայնության չհասնելու դեպքում ի հայտ եկող վտանգները: ԱՄՆ լծակը Իրանի նկատմամբ միջուկային գործարանների վրա հրապարակավ կիբերհարձակում գործելու ունակությունն է, Իրանի լծակը` Իրաքում գտնվող ամերիկացի 2190 զինվորականներին հարվածելու կարողությունը:

Բանակցությունները պարուրած քաղաքական ճնշումը Թեհրանի և Վաշինգտոնի համար ակնհայտ է: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին անցած շաբաթվա վերջին փորձել է համաձայնության համար նոր դաշտ բացել` հայտարարելով, որ Իրանի տնտեսությունը չպետք է սահմանափակվի գաղափարական գործոններով, բայց հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին չորեքշաբթի զգուշացրել է, որ ԱՄՆ-ը չի կարող վստահելի դառնալ պատժամիջոցները վերացնելով:

Կոնգրեսում պահպանողականները կոչ են անում ավելացնել պատժամիջոցները, մինչդեռ Օբամայի վարչակարգը փորձում է հասնել համաձայնության:

Wired  ամսագրի աշխատակից Քիմ Զետթերի «Հետհաշվարկ մինչև զրո օրը» նոր գիրքը անսովոր մանրակրկիտ տվյալներ է ներկայացնում գաղտնի կիբերպատերազմի մասին: Պատմելով Stuxnet վիրուսի մանրակրկիտ գործարկման մասին, հեղինակը ցույց է տալիս, որ նախագահ Օբաման իրականացնում է երկու մակարդակի  քաղաքականություն, նա ձգտում է կարգավորել հարաբերությունները Իրանի հետ, միաժամանակ կարգադրում է կիրառել համակարգչային զենք Նաթանզում իրանական ուրանի հարստացման գործարանի աշխատանքը կաթվածահար անելու նպատակով:

Զետթերի գիրքը ավելացնում է նախկինում New York Times-ի Դևիդ Սենջերի բացահայտումները: Նա 2009-ի հունվարին բացատրում էր, որ Օբաման իր երդման արարողությանը առաջարկել է ձիթենու ճյուղ. «Մենք փնտրում ենք առաջ գնալու նոր ճանապարհ, որը հիմնված կլինի փոխադարձ համաձայնության և հարգանքի վրա»: Այդ ամիս նոր նախագահը հաստատեց Բուշի վարչակարգի ժամանակ հիմնադրված  կիբերծրագիրը` կարգադրելով կատարելագործել այն:

Ամենայն հավանականությամբ ԱՄՆ կիբերհարձակումները մի քանի անգամ կիրառվել են, երբ Իրանը ձախողել է համաձայնության հասնելու ԱՄՆ ջանքերը: Ըստ Զետթերի, Stuxnet-ի նոր տարբերակը կազմվել և գործի է դրվել 2009-ի հունիսի 22-ին: Հենց այդ օրը կոշտ քաղաքականության թեկնածու Ահմադինեժադը պաշտոնապես հաղթող  էր հայտարարվել նախագահի ընտրություններում: Վիրուսի նոր գործարկումը դրա հաջորդ օրը կաթվածահար արեց իրանական համակարգիչները:

Իրանը դրանից հետո` 2009-ին, լրջորեն մտածում էր բանակցությունների մասին, բայց 2010-ի հունվարին հետ քայլ կատարեց, չուղարկեց իր հարստացրած ուրանը Ռուսաստան և Ֆրանսիա, որից հետո հայտարարեց, որ մտադիր է շարունակել հարստացումը մինչև 20 տոկոս: Զետթեր գրում է, որ հունվարի 25-ին Stuxnet-ի աշխատակիցները «ախտորոշեցին» էլեկտրոնային գողացած չարամիտ վկայականի  կատարելագործած տարբերակը: Այս հարձակումը չազդեց իրանական  համակարգիչների վրա մինչև մարտի 23-ը, որից երեք օր առաջ Օբաման իրանական Նոր տարվա առիթով բացահայտ կոշտ ողջույն էր հղել. «Մենք պարզեցինք մեր ձեռքը, իսկ Իրանի առաջնորդները միայն սեղմեցին բռունցքները»:

Stuxnet-ը ի հայտ եկավ 2010-ի հունիսին, երբ տարածվեց ամբողջ աշխարհում: Սենջերի և մյուսների տեղեկություններով, դա ԱՄՆ և Իսրայելի գաղտնի հարձակման մասն է կազմել: Չնայած այս հարվածին (կամ հենց դրա պատճառով), իրանցիները սկսեցին գաղտնի կապ հաստատել ԱՄՆ հետ 2012-ին, ինչն արդեն 2013-ին վերածվեց պաշտոնական բանակցությունների:

Stuxnet-ի տեխնոլոգիայի ուժն այն է, որ իրանցիները չեն կարող հասկանալ, թե ուրիշ ինչ կարող է հարվածել իրենց համակարգիչներին, կամ ինչ նոր հնարավորություններ կարող է ունենալ և զարգացնել ԱՄՆ-ը կիբերպատերազմի բնագավառում: Բայց հստակ է, որ ԱՄՆ-ը ունի Իրանի հետ բանակցությունների ընթացքում կիբերգործողություններ կիրառելու ավելի մեծ կարողություն:

Իրանը հայտարարել է, որ ենթարկվում է Stuxnet-ի հարձակումներին բանակցությունների ժամանակ, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը միջազգային նորմերի պահպանման հարցում կեղծավորություն է ցուցաբերում: Իրանցիները պետք է ենթադրեն, որ  բանակցությունների տապալման դեպքում ԱՄՆ-ը գործելու ավելի մեծ հնարավորություններ կունենա:

Հավերի այս խաղում Իրանի լծակը Մերձավոր Արևելքում իր վստահելի ուժերի միջոցով գաղտնի պատերազմ սկսելու կարողությունն է: Այդ լծակը ներառում է իրանական օգնությունը Լիբանանում գործող Հեզբոլլահին, Սիրիայի Ասադի ռեժիմին և Յեմենի Հութի ապստամբերին: Բայց Իրանի ամենաուժեղ զենքը Իրաքում Իսլամական պետության դեմ կռվող ԱՄՆ զինուժի վրա հարձակվելու կարողությունն է:

Իրաքը ինքնին ԱՄՆ-Իրան կրկնակի խաղի արտահայտումն է: Իրանի Սրբազան Բանակի ղեկավար, գեներալ Կասսիմ Սուլեյմանին Իրաքի կառավարությանն ասել է, որ Թեհրանը ընդունում է Բաղդադին տրամադրվող ԱՄՆ ռազմական նոր աջակցությունը, բայց որոշակի սահմաններում: Նրա ուղերձը ներառել է թաքնված ահազանգ. Իրանը կարող է հարձակվել ԱՄՆ ուժերի վրա, եթե բանակցությունները տապալվեն: ԱՄՆ հարձակումը Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ կարող է սեղմել իրանական ճնշումների ձգանը, այդպիսի ազդեցություն կարող են ունենալ նաև ԱՄՆ տնտեսական նոր պատժամիջոցները:

ԱՄՆ-ը խոցելի է, բայց խոցելի է նաև Իրանը: Սա է բանակցությունների համաչափությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment