Մշակութային շոկի փուլերը
Հոդվածի առանցքում
- սկ դուք գիտեի՞ք, որ կան մշակութային շոկի 5 փուլեր: Ես էլ չգիտեի, մինչև անցյալ շաբաթ պատահաբար չհանդիպեցի նման բովանդակությամբ մի հոդվածի: Ես հիացած կարդում էին այն: Երբ կարդացի որոշ «ախտանիշների» մասին, զգացի. «Ստուգի'ր, ստուգի'ր: Դու նույնպես ունես այդ ախտանիշները»: Դա ճիշտ էր:
- Մեզանից շատերը կարծում են, որ ամեն ինչ նույնն է տարբեր վայրերում. սակայն բառերը, կանոնները, լեզուն, նշանները, սովորույթները, ընկալումներն ու արժեքները տարբեր են տարբեր մշակույթներում:
- Երբ Հայաստան էի այցելել, նկատեցի, որ ավտոբուսները երբեք ճիշտ ժամանակին չեն գալիս: Ավելին, վարորդները տեղափոխում են ավելի մեծ թվով մարդկանց` միայն նստած ուղևորներ փոխադրելու համար նախատեսված ավտոբուսներում:
- Երրորդ փուլը կարելի է անվանել «հետընթացային»: Գուցե դուք նկատեք, որ խոսում, դիտում և լսում եք ամեն ինչ միայն ձեր մայրենի լեզվով: Հիշում եք բացառապես լավ բաներ ձեր հայրենիքից և անիմաստ եք համարում որևիցե այլ երկում ձեր ներկայությունը:
- Ամեն ինչ այսքանով չի ավարտվում. կա նաև «հետադարձ մշակութային շոկը» կոչվող փուլը ևս: Դա այն զգացումն է, երբ հայրենիք վերադառնալով դուք գիտակցում եք, որ այն այլևս բավականին հարմարավետ չէ: Համաձայնեք, որ սարսափելի է: Սակայն դա է ճշմարտությունը:
Ուշադրությանն արժանի
Իսկ դուք գիտեի՞ք, որ կան մշակութային շոկի 5 փուլեր: Ես էլ չգիտեի, մինչև անցյալ շաբաթ պատահաբար չհանդիպեցի նման բովանդակությամբ մի հոդվածի:
Ես հիացած կարդում էին այն: Երբ կարդացի որոշ «ախտանիշների» մասին, զգացի. «Ստուգի’ր, ստուգի’ր: Դու նույնպես ունես այդ ախտանիշները»: Դա ճիշտ էր: Վստահ եմ, որ արտասահմանում սովորած կամ ԱՄՆ-ի սահմաններից դուրս ճամփորդած մարդիկ կհասկանան, թե ինչի մասին եմ խոսում, քանզի մենք, որպես կանոն, չենք մտածում մշակույթի մասին, քանի դեռ չենք հանգում որևէ ուրիշ մշակույթի հետ համեմատելու խնդրին:
Մեզանից շատերը կարծում են, որ ամեն ինչ նույնն է տարբեր վայրերում. սակայն բառերը, կանոնները, լեզուն, նշանները, սովորույթները, ընկալումներն ու արժեքները տարբեր են տարբեր մշակույթներում:
Երբևէ ունեցե՞լ եք որևէ երկրին սիրահարված լինելու զգացողությունը: Ամեն ինչ այնքա՜ն նոր և հուզիչ է, որ դժվարությամբ եք հավատում իրականությանը և խնդրում եք որևիցե մեկին կսմթել ձեզ: Շնորհավորանքներս և բարի գալուստ ակումբ: Դուք գտնվում եք մշակութային շոկ ասվածի առաջին փուլում` «մեղրամսում»: Կարծում եմ` այս անունը ամեն ինչ բացատրում է:
Դժբախտաբար, մեղրամսային փուլը երկարատև չէ` ճիշտ իրական մեղրամսի նման: Հաջորդ փուլը` «մերժումն է»: Այդ ժամանակ մենք բախվում ենք փոխադրամիջոցների, հաղորդակցման և այլ խոչընդոտների հետ:
Երբ Հայաստան էի այցելել, նկատեցի, որ ավտոբուսները երբեք ճիշտ ժամանակին չեն գալիս: Ավելին, վարորդները տեղափոխում են ավելի մեծ թվով մարդկանց` միայն նստած ուղևորներ փոխադրելու համար նախատեսված ավտոբուսներում:
Դու ստիպված ես կանգնած մնալ մինչև վերջ, բայց ոչ ուղղված մեջքով, քանզի առաստաղը չափազանց ցածր է. համաձայնե’ք, ամենահաճելի զգացումներից չէ, հատկապես երբ դուք բարձրակրունկ կոշիկներ և կիսաշրջազգեստ եք կրում: Ինչևէ, մարդիկ այստեղ բավականին բարեհաճ են: Ավտոբուսում նրանք կիսվում են իրենց նստատեղերով, և հիմնականում, տղամարդիկ իրենց տեղերը զիջում են կանանց:
Մշակութային շոկի այս փուլին հատուկ է նաև այն զգացումը, երբ կարծես ամբողջ աշխարհը երես է թեքել ձեզանից: Զգացում կա, որ նրանք իրականում չեն ողջունվում տվյալ երկրում: Այս առումով, ես ավելի հաջողակ եմ եղել: Երրորդ փուլը կարելի է անվանել «հետընթացային»: Գուցե դուք նկատեք, որ խոսում, դիտում և լսում եք ամեն ինչ միայն ձեր մայրենի լեզվով: Հիշում եք բացառապես լավ բաներ ձեր հայրենիքից և անիմաստ եք համարում որևիցե այլ երկում ձեր ներկայությունը:
Նմանատիպ փորձ ևս չունեմ: Ինչևէ, նոստալգիա եմ ապրում հատկապես Նոր Տարվա օրերին, երբ տոներին նվիրված ավանդական դասական ֆիլմեր են ցուցադրվում հեռուստատեսությամբ: Որպես հավելում նշեմ, այն հսկայական ընտանեկան տոն է և ես, շատ մտերիմ լինելով իմ ընտանիքին, բնական եմ համարում նրանց խիստ կարոտելը:
Նախորդ փուլից խուսանավելու դեպքում դուք մուտք եք գործում «վերականգնման» փուլ: Դուք արեցի’ք դա: Ես ինքս մտածում եմ, որ դա լավագույն փուլն է: Եվ ի վերջո խաղաղություն եք գտնում ինքներդ ձեր և այլ մշակույթի հետ, որից հետո կարող եք առաջ ընթանալ: Մխիթարանք կգտնեք այն ժամանակ, երբ գիտակցեք, որ այն ո’չ լավ է և ո’չ էլ վատ, ճիշտ կամ սխալ չէ, այլ պարզապես ուրիշ կյանք է: Կարծում եմ` այս բնորոշման մեջ ես իրավացի եմ:
Ամեն ինչ այսքանով չի ավարտվում. կա նաև «հետադարձ մշակութային շոկը» կոչվող փուլը ևս: Դա այն զգացումն է, երբ հայրենիք վերադառնալով դուք գիտակցում եք, որ այն այլևս բավականին հարմարավետ չէ: Համաձայնեք, որ սարսափելի է: Սակայն դա է ճշմարտությունը:
Ես կարծում եմ, որ ճամփորդելիս բացվում են ձեր աչքերը, սկսում եք ավելի լայն մտածել, զարգանում են տարբեր արժեքների զգացումները և ինչն ամենակարևորն է`սկսում եք գնահատել բաներ, որոնք նախկինում քիչ արժեք ունեին ձեզ համար: Դուք փոխվում եք:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ