Խորհրդային միությունը մեռած է. Կեցցե՛ ռուսական տնտեսական միությունը

Խորհրդային միությունը մեռած է. Կեցցե՛ ռուսական տնտեսական միությունը

Հոդվածի առանցքում

  • Միայն ռուսական տնտեսությունը չէ, որ փլուզվում է. այն շղթայական տարածվում է նաև դրա սահմաններից դուրս: Երբեմնի Խորհրդային միությունը կազմած 15 երկրների խումբը՝ մոտավորապես 300 միլիոն բնակչությամբ, տուժում է Ռուսաստանի դանդաղեցումից:
  • Ակնհայտ է, որ Ռուսաստանի և նախկին սովետական միության երկրների միջև հարաբերությունները ամուր են մնում՝ չնայած նրան, որ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք թուլացել էին: Որպես արդյունք դրանք համաժամանակյա կերպով են շարժվում: Առևտրի գոտում Ռուսաստանը խոշոր առևտրային գործընկեր է նախկին իր արբանյակ-պետությունների համար:
  • Միայն առևտուրը չէ, որ տարածաշրջանի երկրները այդքան ամուր կապում է Ռուսաստանին: Մարդկանց միջսահմանային հոսքերը ևս կարևոր գործոն են: Տարածաշրջանի բազմաթիվ տնտեսություններ, մասնավորապես Հայաստան, Վրաստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան և Ուզբեկստան, հենվում են Ռուսաստանում աշխատող իրենց միգրանտների ուղարկած տարեկան միլիարդավոր դոլարների դրամական փոխանցումների վրա: Այս դրամական փոխանցումները Հայաստանի և Մոլդովայի ՀՆԱ-ի մոտ մեկ քառորդն են կազմում, Ղրղզստանի դեպքում՝ մեկ երրորդը, իսկ Տաջիկստանի դեպքում՝ մոտավորապես կեսը:
  • Սա թույլ է տալիս բացատրել, թե ինչու են տարածաշրջանի երկրների տնտեսությունները հակված քայլել Ռուսաստանի հետ մեկ գծով. երկրները իրենց նախկին ղեկավարի նման ունեն նույնական քանդված տնտեսական կառուցվածքներ, ինչպես նաև կախված են Ռուսաստանի գործունեությունից:

Ուշադրությանն արժանի

Նավթի գների կտրուկ անկումը, Ուկրաինայի հակամարտությունը և Արևմտյան պատժամիջոցները ռուսական տնտեսությունը փլուզման առաջ են կանգնեցրել: Սակայն միայն ռուսական տնտեսությունը չէ, որ փլուզվում է. այն շղթայական տարածվում է նաև դրա սահմաններից դուրս: Երբեմնի Խորհրդային միությունը կազմած 15  երկրների խումբը՝ մոտավորապես 300 միլիոն բնակչությամբ, տուժում է Ռուսաստանի դանդաղեցումից:

2014 թվականի ավարտից ի վեր Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը տարածվել է նախկին ԽՍՀՄ անդամ երկրներում, որոնցից Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանն և Մոլդովան առավել շատ են տուժում:Բելառուսական արժույթը՝ բելառուսական ռուբլին, ընդամենը մի քանի ամսվա կտրվածքում դոլարի համեմատ կորցրել է իր արժեքի մոտ 40 տոկոսը: Այս ժամանակաշրջանի ընթացքում երկրի արտարժութային պահուստների մոտ 20 տոկոս կրճատում է եղել: Այժմ անկում է սպասվում նաև 2015 թվականին:

Նմանատիպ զարգացումներ են տեղի ունեցել նախկին Խորհրդային միության տարածքում: Արտարժութային պահուստները նվազել են Հայաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Մոլդովայում: Բոլոր այս երկրներում նաև նկատվում է փոխարժեքի անկում: Սա իր հերթին ինֆլյացիայի աճի ու կյանքի պայմանների անկման պատճառ է դառնում և տարածաշրջանը անկման է տանում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վերջին կանխատեսումները ցույց են տալիս, որ տարածաշրջանի տնտեսությունը կամ դանդաղել է կամ, հավանական է, անկում է ապրում:

Երբ փռշտում է Ռուսաստանը

Ակնհայտ է, որ Ռուսաստանի և նախկին սովետական միության երկրների միջև հարաբերությունները ամուր են մնում՝ չնայած նրան, որ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք թուլացել էին: Որպես արդյունք դրանք համաժամանակյա կերպով են շարժվում:

Առևտրի գոտում Ռուսաստանը խոշոր առևտրային գործընկեր է նախկին իր արբանյակ-պետությունների համար: Այն ժամանակ, երբ որոշ պետություններ, մասնավորապես Էստոնիան և Տաջիկստանը, դիվերսիֆիկացրել են իրենց առևտրային հարաբերությունները, Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուզբեկստանի համար Ռուսաստանը մնում է միակ ամենամեծ առևտրային գործընկերը: Ռուսաստանը դեռևս Լիտվայի ամենամեծ առևտրային գործընկերն է, անշուշտ սա զարմանալի է մի երկրի համար, որը ԵՄ-ի և եվրագոտու անդամ է: Եվ անգամ, երբ Ռուսաստանը ամենամեծն էլ չլինի, շարունակում է մնալ բոլոր արբանյակ-երկրների համար ամենակարևոր առևտրային գործընկերների շարքում:

Սա թույլ է տալիս բացատրել, թե ինչու են տարածաշրջանի երկրները այդքան զգայուն Ռուսաստանի տնտեսական աճի ցանկացած դանդաղեցման հանդեպ: Երբ Ռուսաստանում աճը դանդաղում է նախկին սովետական երկրներ  գործընկերներից ապրանքների ու ծառայությունների պահանջարկը նույնպես ընկնում է: Եվ հենց որ նրանց տնտեսությունները դանդաղում են, նվազում է նրանց ներմուծման պահանջը Ռուսաստանից՝ արագացնելով տարածաշրջանում տնտեսական ակտիվության անկումը:

Սակայն միայն առևտուրը չէ, որ տարածաշրջանի երկրները այդքան ամուր կապում է Ռուսաստանին: Մարդկանց միջսահմանային հոսքերը ևս կարևոր գործոն են: Տարածաշրջանի բազմաթիվ տնտեսություններ, մասնավորապես Հայաստան, Վրաստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան և Ուզբեկստան, հենվում են Ռուսաստանում աշխատող իրենց միգրանտների ուղարկած տարեկան միլիարդավոր դոլարների դրամական փոխանցումների վրա:  Այս դրամական փոխանցումները Հայաստանի և Մոլդովայի ՀՆԱ-ի մոտ մեկ քառորդն են կազմում, Ղրղզստանի դեպքում՝ մեկ երրորդը, իսկ Տաջիկստանի դեպքում՝ մոտավորապես կեսը:

Այս տնտեսությունների կախվածությունը Ռուսաստանից եկող դրամական փոխանցումներից նշանակում է, որ նրանք խոցելի են դառնում, երբ Ռուսաստանի տնտեսությունը դանդաղում է, և այս աշխատողների պահանջարկը ընկնում է: Սա նաև նշանակում է, որ այս երկրները տուժում են, երբ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները անկում են ապրում ռուսական ռուբլու հետ միասին:

Ստալինի վրե՞ժը

Վերջապես, տարածաշրջանի տնտեսությունների թույլ լինելը կարող է բացատրվել  տնտեսական մոդեռնիզացիայի համատարած ձախողմամբ:

Խորհրդային միության անկումից ավելի քան երկու տասնամյակ անց տարածաշրջանի տնտեսությունների մեծ մասը ձախողել են նորագույն արդյունաբերություններ կառուցելու գործընթացը, որը պետք է փոխարիներ խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական կառույցներին՝ կառուցված դեռևս Առաջին աշխարհամարտից հետո: Առանց տնտեսական նոր դինամիկ սեկտորի՝ այս երկրները շարունակում են մնալ բնական ռեսուրսների, հատկապես նավթի ու գազի ներկրման կախվածության մեջ: Սա նրանց ածխաջրածնային գլոբալ գներին ենթակա է դարձնում. այդպես եղավ անցած ամառ:

Սա թույլ է տալիս բացատրել, թե ինչու են տարածաշրջանի երկրների տնտեսությունները հակված քայլել Ռուսաստանի հետ մեկ գծով. երկրները իրենց նախկին ղեկավարի նման ունեն նույնական քանդված տնտեսական կառուցվածքներ, ինչպես նաև կախված են Ռուսաստանի գործունեությունից: Որպես արդյունք, սովետական ժառանգությունն ու հումքային գները շարունակում են նախկին Խորհրդային միության հսկայական տարածքում ապագան որոշող գործոններ մնալ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment