Առաջին դրական տպավորությունը թողնելու ամենահեշտը ձևը

Առաջին դրական տպավորությունը թողնելու ամենահեշտը ձևը

Հոդվածի առանցքում

  • Քլինթոնը խմբի բոլոր անդամների ձեռքը սեղմեց, նայեց բոլորի աչքերի մեջ, և մի քանի վայրկյան ծախսեց մեկ-երկու հարց տալու համար: Golf Channel-ը մեկնաբանեց, թե դա շատ բան է ասում առաջնորդության հմայքի որակների մասին: «Քլինթոնին հանդիպած յուրաքանչյուր ոք ասում է այդ նույնը: Նա ուղիղ ձեր աչքերին է նայում: Նա ներկա է ու ամբողջությամբ մասնակից»:
  • Առաջնորդության բնագավառում ուսումնասիրությունները հաստատում են Ֆեհերթի դիտարկումները. առաջնորդները, ովքեր ընկալվում են որպես դուրեկան, վստահելի, ինքնավստահ և ոգեշնչող, նրանք են, ովքեր մյուսներին ստիպում են մտածել, թե իրենք են ամենակարևոր անձիք այդ սենյակում:
  • Առաջին տպավորությունը կարևոր է, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ ցանկանում են գործ ունենալ այն մարդկանց հետ, ում սիրում են: Դժվար է առաջին վատ տպավորությունից հետո տպավորություն փոխելը:
  • Ակտիվ լսողները տեքստային հաղորդագրություններ չեն կարդում լսելու ընթացքում: Նրանք վերապատմում են իրենց լսածն ու ճշգրտող հարցեր են տալիս: Նրանք աչքերով կապ են հաստատում և ամբողջությամբ ներգրավված են խոսակցության մեջ:

Ուշադրությանն արժանի

Ես սիրում եմ գոլֆի մրցաշարեր նայել: Վերջերս PGA-ի ժամանակ մի դեպք պատահեց, որ գրավեց իմ ուշադրությունը: La Quinta-ում 2015-ի Humana Challenge նայելիս Golf Channel-ը ցույց տվեց մի դրվագը, որտեղ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը ձեռքով ողջունում էր գոլֆ խաղացողներին և կամավորներին (The Clinton Foundation-ը Humana Challenge-ի համահովանավորն է):

Քլինթոնը խմբի բոլոր անդամների ձեռքը սեղմեց, նայեց բոլորի աչքերի մեջ, և մի քանի վայրկյան ծախսեց մեկ-երկու հարց տալու համար: Golf Channel-ը մեկնաբանեց, թե դա շատ բան է ասում առաջնորդության հմայքի որակների մասին: «Քլինթոնին հանդիպած յուրաքանչյուր ոք ասում է այդ նույնը: Նա ուղիղ ձեր աչքերին է նայում: Նա ներկա է ու ամբողջությամբ մասնակից»:

Golf Channel-ը նաև ցուցադրեց նախկին նախագահի հետ գոլֆի վերլուծաբան Դեյվիդ Ֆեհերթի հարցազրույցը:

Քլինթոնը մտավ հարցազրույցի սենյակ և անմիջապես Ֆեհերթին գովեց շոուի ժամանակ՝ օգտագործելով Ֆեհերթի անցկացրած հարցազրույցների  կոնկրետ հղումներ: Երբ Ֆեհերթին հետո հարցրեցին, թե ինչ տպավորություններ է ստացել նախկին նախագահից, նա ասաց. «Նա [Բիլ Քլինթոնը] մի մարդ է, ով ստիպում է, որ դու զգաս, թե միակ մարդն ես նրա աշխարհում: Դու այդ պահին ստանում ես նրա ուշադրության 100 տոկոսը: Դա մեծագույն տաղանդ և բնավորության հոյակապ գիծ է»:

Առաջնորդության բնագավառում ուսումնասիրությունները հաստատում են Ֆեհերթի դիտարկումները. առաջնորդները, ովքեր  ընկալվում են որպես դուրեկան, վստահելի, ինքնավստահ և ոգեշնչող, նրանք են, ովքեր մյուսներին ստիպում են մտածել, թե իրենք են ամենակարևոր անձիք այդ սենյակում: Նրանք տեսողական կոնտակտ են հաստատում և ուշադրություն են դարձնում մարդկանց ասածի վրա:

Մի քանի տարի առաջ ես գիրք գրեցի աշխարհի ամենաոգեշնչող մարդկանց մասին: Ես հիշում եմ, հարցրեցի լրագրողներից մեկին, թե ով է նրան առավել շատ ուր եկել. «Օ, դա հեշտ է. Բիլ Քլինթոն»,-պատասխանեց նա:

«Ինչո՞ւ: Դուք համաձայն եք նրա տեսակետների հետ, թե դուք հիացած եք նրա արարքներով»,-հարցրեցի:

«Ավելի հեշտ է, քան դա: Ես հանդիպել եմ մի միջոցառման ժամանակ և երբ նա խոսեց ինձ հետ, նա հարցեր տվեց ինձ և, կարծես, ստիպեց, որ ես ինձ ամենակարևոր մարդը զգամ այդ սենյակում: Ավելին,  Բիլ Գեյթսը կանգնած էր նրա կողքին:» Բիլ Քլիլնթոնը դրական և երկարատև առաջին տպավորությունն էր թողել այդ լրագրողի վրա:

Առաջին տպավորությունը կարևոր է, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ ցանկանում են գործ ունենալ այն մարդկանց հետ, ում սիրում են: Դժվար է առաջին վատ տպավորությունից հետո տպավորություն փոխելը:

Այլ հետազոտությունները ցույց են տալիս, որ դուրեկան մարդիկ դրական տպավորություն են գործում, երբ նրանց են տրամադրում իրենց ամբողջ ուշադրությունը:

Wall Street Journal-ը հղում էր արել մի հետազոտության, որ ցույց է տալիս՝ հասուն մարդիկ միջինում 30-60 տոկոս տեսողական կապ են հաստատում խոսակցության ժամանակ, բայց պետք է անեին 60-70 տոկոս՝ «էմոցիոնալ կապի զգացողություն հաստատելու համար»: Համաձայն ուսումնասիրության, գործնական խոսակցությունների ժամանակ տեսողական կապի նվազման գլխավոր մեղավորը բջջային սարքերն են:

Harvard Business Review-ի էսսեում մենեջմենթի պրոֆեսոր Քրիստինա Ռիորդանը պնդում էր, որ լսելը առաջնորդության կարևորագույն հմտություն է, սակայն ոչ բոլոր առաջնորդներին է դա հաջողվում: «Շատ հաճախ, առաջնորդները ձգտում են հրաման տալ, խոսակցությունը ուղղորդել, շատ խոսել ու անհանգստանալ, թե ինչի մասին են խոսելու հաջորդիվ»:

«Բացի այդ, առաջնորդները կարող են արագ արձագանքել, կտրվել խոսակցությունից, կամ պարզապես ժամանակ չտրամադրել լսելու համար: Վերջապես, առաջնորդները կարող են անարդյունավետ լինել լսելու ժամանակ, եթե նրանք միաժամանակ մի քանի բան են անում, ինչպես օրինակ էլփոստ ստուգում կամ նամակ գրում, կամ էլ իրենց էգոյին թույլ են տալիս կանխել մյուսներին լսելը»:

Ռիորդանը մատնացույց է անում մի հետազոտության, որը ցույց է տալիս, որ «ակտիվ լսելը»՝ համադրված էմպատիայով, լսողության ամենաարդյունավետ ձևն է:

Ակտիվ լսողները տեքստային հաղորդագրություններ չեն կարդում լսելու ընթացքում: Նրանք վերապատմում են իրենց լսածն ու ճշգրտող հարցեր են տալիս: Նրանք աչքերով կապ են հաստատում և ամբողջությամբ ներգրավված են խոսակցության մեջ:

Ակտիվ լսող լինելը ամենահուսալի ճանապարհն է առաջին դրական տպավորությունը թողնելու համար և հնարավոր է ամենահեշտ գաղտնիքը առաջնորդության համար, որ երբևէ լսել եք:

Կարիք չկա կուրսեր անցնել կամ գիրք կարդալ այդ թեմայով: Շատ հեշտ է. նայե՛ք մարդկանց աչքերի մեջ, ներկա եղե՛ք, ամբողջությամբ ներգրավվե՛ք խոսակցությանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment