Ուելսի արքայազնը և Ռուբեն Վարդանյանի շուրջ օֆշորային սկանդալը

Ուելսի արքայազնը և Ռուբեն Վարդանյանի շուրջ օֆշորային սկանդալը

Հոդվածի առանցքում

  • Ռուբեն Վարդանյանի գլխավորած ներդրումային բանկը վերահսկում է օֆշորային ընկերությունների ցանց, որը Ռուսաստանից դուրս է բերում միլիարդներ: Միջազգային հետաքննությունը ցույց է տվել, թե ինչպես է ցանցը գումարներ ստացել խոշոր խարդախության հետ կապված ընկերություններից:Վարդանյանը խստորեն հերքել է լուրերը՝ ասելով, որ որևէ հանցավոր գործունեության մասին տեղյակ չէ: Նրա փաստաբանները մեզ ասացին, որ նա ներգրավված չէ «Տրոյկա Դիալոգ» ընկերության գործարքների, ղեկավարման կամ գործունեության մեջ, և որ նա միշտ գործել է թափանցիկ:

Ուշադրությանն արժանի

 

2007-ին Ուելսի արքայազնն անձամբ միջամտեց վերջին րոպեին՝ դադարեցնելու Dumfries House-ի վաճառքը, որը գտնվում է Էյրշիրում և, որը կահավորված է թանկարժեք Chippendale հավաքածուով:

Նա ցանկանում էր, որ թույլ չտալ, որ տան այն ժամանակվա սեփականատեր մարքիզ Բութը տունը և կահույքն առանձին-առանձին վաճառի:

2012-ին Dumfries House-ում ITV-ի վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ նա պատմել է, թե ինչպես է դա պատահել. «Դուք գիտեք, որ բոլոր իրերը, կահույքն արդեն բեռնախցիկներում էին, ամեն ինչ պիտակավորված էր և պատրաստ վաճառքի:

Մենք նրանց կանգնեցրեցինք վերջին պահին, երբ առավոտյան ժամը 1-ին  բեռնատարներն արդեն  Քամբրիա ավտոմայրուղում էին,  Christies ճանապարհին, շրջեցինք ճանապարհն ու վերադարձանք»:

Վերջին պահին տան և դրա տարածքի արժեքը 45 մլն ֆունտ ստերլինգ էր: Եվ Ուելսի արքայազնի ջանքերն՝  այդ գումարն այլ բարեգործական հիմնադրամներից ստանալու ուղղությամբ անհաջող էին: Արքյազնին պատկանող բարեգործական հիմնադրամը պարտք վերցրեց 20 մլն ֆունտ ստերլինգ:

Գրավը հարևան հողատարածքն էր, որն արքայազն Չարլզը վստահ էր՝  իր հիմնադրամը կկարողանա զարգացնել: Պլանավորվում էր, որ այն պետք է դառնա մոդելային գյուղ, այնպիսին, ինչպիսին Դոքսեթում գտնվող Փյունբերին է:

Հույսն այն էր, որ այդ գյուղից և տուրիզմից եկամուտը կպաշտպաներ գույքը կօգներ ապահովել դրա գոյությունն ու ավելին՝ վերականգնել հարևան տարածքը:

Այնուհետև սկսվեց 2008-ի ֆինանսական ճգնաժամը: 2009-ին հողամասի արժեքը, երբ արդեն ստացվել էր այն վերափոխելու թույլատվությունը, կազմում էր 9 մլն ֆունտ, ինչը զգալի քիչ էր դրա ձեռք բերման համար վերցված պարտքից:

Արքայազնն ITV-ին ասել է, որ դա  «մեծ անհանգստություն» առաջացրեց. «Գիտեք, դա նույնն է, երբ դուք արթնանում եք գիշերվա կեսին ու մտածում, որ օգնության կարիք ունեք», քանի որ իրական գործարքը կատարելուց մեկ ամ երկու տարի անց շուկան անկում է ապրել: Ուղիղ ներքև: Ամեն ինչ կորցրել է արժեքը»:

Հիմնադրամը ստիպված էր վճարել ավելի բարձր տոկոսադրույք՝ գումար խնայելով այլ բարեգործական ծրագրերից:

Ֆինանսական խնդիրներից դուրս գալու համար Prince’s Charities Foundatio-ը ստիպված էր վճարել պարտքը: Այն կարողացել էր  5 մլն ֆունտ ստանալ մասնավոր դոնորներից:

Հիմնադրամի դոնորներից մեկը եղել է ծագումով Հայաստանից Ռուսաստանում գործող բանկիր Ռուբեն Վարդանյանը:

2013-ին Ուելսի արքայազնը ժամանեց Հայաստան, Դիլիջանում հանդիպեց բարերար և գործարար Վարդանյանին, որտեղ նա քոլեջ է ստեղծում:

65 ծառից կազմված ծառերի զբոսուղին կոչվելու է արքայազն Չարլզի անունով:

Ըստ պարոն Վարդանյանի բարեգործական հիմնադրամի, 2013-ին նրան և նրա կնոջը խնդրել են մի խումբ հովանավորներ հավաքել, որպեսզի ֆինանսավորեն գույքի արևմտյան մուտքի մոտ գտնվող գյուղատնտեսական շինության նորոգումը, որից հետո այն դառնալու էր հյուրատուն:

 

Դոնորները, որոնց թվում էին Վարդանյանների մի քանի հարուստ ընկերներ, կվճարեին հյուրատան մի թևի վրա գտնվող 16 շքեղ հյուրասենյակների կառուցումը,  որը կոչվելու էր  Dumfries House Lodge:

Վարդանյանի ստեղծած հայկական քոլեջի տարեկան զեկույցում նշված է, որ քոլեջը և  Dumfries House-ը  10 տարվա համագործակցության պայամանագիր են ստորագրել, ինչը թույլ կտա հայ ուսանողներին ամեն տարի սովորել Dumfries House-ում:

2014-ին արքայազնը պատասխանեց Վարդանյանի ժեստին: Դոնորները հրավիրվեցին Dumfries House-ում կայացած արքայական ընդունելությանը, որտեղ արքայազն Չարլզը հանդիպեց Վարդանյանի գլխավորած պատվիրակությանը:

Նրանց միջոցներով Dumfries House Lodge-ի նորոգված թևը կվերանվանվի The Dilijan Building:

Վարդանյանի գլխավորած ներդրումային բանկը վերահսկում է օֆշորային ընկերությունների ցանց, որը Ռուսաստանից դուրս է բերում միլիարդներ:

Միջազգային հետաքննությունը ցույց է տվել, թե ինչպես է ցանցը գումարներ ստացել խոշոր խարդախության հետ կապված ընկերություններից:

Վարդանյանը խստորեն հերքել է լուրերը՝ ասելով, որ որևէ հանցավոր գործունեության մասին տեղյակ չէ: Նրա փաստաբանները մեզ ասացին, որ նա ներգրավված չէ «Տրոյկա Դիալոգ» ընկերության գործարքների, ղեկավարման կամ գործունեության մեջ, և որ նա միշտ գործել է թափանցիկ:

Clarence House-ի խոսնակը նշել է, որ արքայազնի գլխավորած հիմնադրամը գործում է ինքնուրույն և նա որևէ առնչություն չունի դրամահավաքներին վերաբերող որոշումների հետ:

The Prince of Wales’ Charitable Foundation-ի և The Dumfries House Trust-ի խոսնակն ասել է.«Բարեգործական կազմակերպությունները կիրառում են ստուգումների վստահելի համակարգեր: Նշված դեպքում ստուգումները որևէ կասկածելի մանրամասն չեն բացահայտել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment