Անվանի հայ կոմպոզիտորի անցած ճանապարհը

Անվանի հայ կոմպոզիտորի անցած ճանապարհը

Հոդվածի առանցքում

  • 50 տարի առաջ  BBC-ին հաղորդումների շարք սկսեց, որտեղ պատմում էր Լիվերպուլում ծովային փոխադրումներով զբաղվող մի ընտանիքի կյանքի ու պատմության մասին: «Onedin Line» հեռուստասերիալը հեռարձակվեց 10 տարի: Գլխավոր դերակատարների անունները կամ սերիալի մանրամասները դժվար հիշեք, սակայն յուրաքանչյուր սերիայի սկիզբն ու վերջը հաստատ տպավորած կլինի: Հնչող երաժշտությունը ամենապահանջված ու սիրված դասական գործերից է, որի հեղինակը կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է:

Ուշադրությանն արժանի

 

50 տարի առաջ  BBC-ին հաղորդումների շարք սկսեց, որտեղ պատմում էր Լիվերպուլում ծովային փոխադրումներով զբաղվող մի ընտանիքի կյանքի ու պատմության մասին:

«Onedin Line» հեռուստասերիալը հեռարձակվեց 10 տարի: Գլխավոր դերակատարների անունները կամ սերիալի մանրամասները դժվար հիշեք, սակայն յուրաքանչյուր սերիայի սկիզբն ու վերջը հաստատ տպավորած կլինի: Հնչող երաժշտությունը ամենապահանջված ու սիրված դասական գործերից է, որի հեղինակը կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է: Սերիալում օգտագործված երաժշտությունը Խաչատրյանի «Սպարտակ» բալետից է: Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը, որտեղ պատկերված են մ.թ.ա. 74-71-ին Հին Հռոմում թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ ստրուկների ապստամբության դեպքերը։

Դատարկված մարտադաշտում Սպարտակի սիրելին՝ Ֆրիգիան գիշերով փնտրում է զոհված Սպարտակին և սգում նրա մահը: Այս տեսարանում հնչող երաժշտությունը հեռուստասերիալի շնորհիվ մեծ ճանաչում գտավ և սիրվեց:  «Սպարտակ»-ը համարվում է Արամ Խաչատրյանի լավագույն գործերից մեկը:

Խաչատրյանը ծնվել է Թբիլիսիում, որը նա հիշատակում էր, որպես հնչյունների քաղաք: Խաչատրյանը ինքնուրույն սովորեց դաշնամուր, ապա նաև տուբա: 1922 թվականին հաճախել է Գնեսինի պետական երաժշտական քոլեջ՝ համատեղությամբ Մոսկվայի համալսարանում ուսանելով կենսաբանություն: Սկզբում Սերգեյ Բիչկովի, այնուհետև Անդրեյ Բորուսյակի մոտ սովորեց նաև թավջութակ նվագել:

1936-ին նրա առաջին մեծ գործը «Դաշնամուրի կոնցերտը» հայտնի դարձեց նրան ԽՍՀՄ սահմաններից դուրս։  Խաչատրյանի 1942-ին Խաչատրյանը գրեց հայտնի  «Գայանե» բալետը, որը դարձավ աշխարհում ամենաշատ կատարվող ստեղծագործություններից մեկը: Հենց «Գայանե» բալետից էլ մեծ ճանաչում ստացավ «Սուսերով պարը», որում հայկական ժողովրդական երաժշտությունը զուգակցված է ջազային էլեմենտների հետ:

Խաչատրյանի աշխատանքները ընդգրկում են բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտներ և ֆիլմերի երաժշտություններ: Նա ստեղծել է մոտ 25 ֆիլմերի երաժշտություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment