Լրացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակը

Լրացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակը

Հոդվածի առանցքում

  • Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին: 25-ամյակը լավ առիթ է հրադադարն այսօրվա տեսանկյունից գնահատելու համար և ամփոփելու թե ինչ է արվել, և ինչ պետք է արվի հրադադարի ամրապնդման համար: Սա դասեր քաղելու առիթ է, որը կնպաստի ղարաբաղյան հաակմարտության խաղաղ կարգավորմանը:

Ուշադրությանն արժանի

Այս ամիս լրացավ ղարաբաղյան հակամարտության հրադադարի 25-ամյակը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին: 25-ամյակը լավ առիթ է հրադադարն այսօրվա տեսանկյունից գնահատելու համար և ամփոփելու թե ինչ է արվել, և ինչ պետք է արվի հրադադարի ամրապնդման համար: Սա դասեր քաղելու առիթ է, որը կնպաստի ղարաբաղյան հաակմարտության խաղաղ կարգավորմանը:

Սա կարևոր համաձայնագիր է, որը վերջ դրեց Ադրբեջանի հայտարարած պատերազմին: Ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվեց քաղաքական և դիվանագիտական հարթակ՝ միջազգային միջնորդների օգնությամբ բանակցությունների միջոցով հարցը խաղաղ պայմաններում կարգավորելու համար:

Սակայն մինչև հիմա ղարբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում սա դեռևս միակ նվաճումն է: Խաղաղության հաստատումը կամ հրադադարը հեշտ չտրվեցին: Որպես այդ ամեն ինչի ականատես ու պատերազմի ժամանակ և դրանից հետո բոլոր քննարկումների մասնակից, կարող եմ ասել, որ 1992-1993 թվականներին բազմիցս փորձեր էին արվում պատերազմն ավարտելու համար: Սակայն հրադադարի հաստատումը կարճ տևեց: Պատճառը Ադրբեջանի ինքնավստահությունն էր իր բանակի և տեխնիկական հնարավորությունների վրա, ինչը հույս էր տալիս Ադրբեջանին, որ հարցը կարող է ռազմական լուծում ունենալ: Հենց այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ դադար էր տալիս, որպեսզի ավելի ուշ նորից կռիվ սկսվի:

Ադրբեջանը հրաժարվեց դադարեցնել ռազմական գործողությունները՝ չիրականացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք ընդունվել են 1993 թվականին՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, և նպատակ էին հետապնդում վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն։ Դրանով էր պայմանավորված բոլոր չորս բանաձևերի կարևորագույն պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը։ Բաքուն ցույց տվեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը համարում է ոչ թե պատերազմի ավարտի միջոց, այլ ռազմական և քաղաքական առավելություն ձեռք բերելու գործիք:

Ցավոք, դրան հաջորդող տարիներին, իրականում, ոչինչ էլ չստացվեց. Բաքուն վերադարձավ  դիմակայության քաղաքականություն: Առաջին հերթին Բաքուն հրաժարվեց հետևել 1995 թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրին, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումն է։

2016-ի ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանը խախտեց 1994-ի մայիսի 12-ի համաձայնագիրը և հարձակվեց շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով ծանր տեխնիկա և մարտական ինքնաթիռներ: Հաշվի առնելով Ադրբեջանի մեծաքանակ տեխնիկան, պարզ է դառնում, որ սա ամենևին էլ լարվածության ինքնաբուխ բռնկում չէր, այլ մանրակրկիտ մշակված և պլանավորված զինված հարձակում: Կրելով մեծ վնասներ և ռազմական տեխնիկայի կորուստներ, 2016-ի ապրիլի 5-ին Ադրբեջանը Ռուսաստանի դաշնության միջնորդությամբ խնդրեց դադարեցնել ռազմական գործողությունները:

Գործնական արժեքից բացի, հրադադարի համաձայնագիրը կարևոր դեր ունի բանակցությունների արդյունավետ կարգավորման գործում: 1994 թ. Մայիսի 12-ի համաձայնագիրը ցույց տվեց, որ հակամարտության լուծման հաջողությունը կախված է երկու հիմնական պայմանից: Առաջինը, բացառվում է ուժի միջոցով հակամարտության կարգավորումը: Հարկ է նշել, որ վեճերի խաղաղ կարգավորումը ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է: Երկրորդ՝ ուղիղ բանակցությունների կազմակերպումն է, որտեղ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը բանակցություններ է վարում իր անունից և իր իրեն առնչվող հարցերի շուրջ:

Մասիս Մայիլյան․ Արցախի Հանրապետության արտգործնախարար

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment