ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև անվստահությունը փոխադարձ է

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև անվստահությունը փոխադարձ է

Հոդվածի առանցքում

  • Վաշինգտոնը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա`պահանջելով հրաժարվել ռուսական S-400- ի վաճառքից, պատճառաբանելով, որ գնումը վնաս կհասցնի Անկարային հաջորդ սերնդի F-35 ինքնաթիռի մատակարարմանը, որը Թուրքիան օգնում է կառուցել: ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքով Պենտագոնը հետաձգում է երկու կործանիչների առաքումը, որոնք նախատեսված են թուրք օդաչուների վերապատրաստման համար: S-400 համակարգը չի համապատասխանում ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ը մտահոգված է, որ այն կարող է օգտագործվել F-35- ի գաղտնի հնարավորությունների վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելու համար:

Ուշադրությանն արժանի

 

ԽՍՀՄի դեմ հանդես եկող և այն քննադատող ՆԱՏՕի կարևոր անդամներից մեկը՝ Թուրքիան սիրահետում է Ռուսաստանին Թրամփի ժամանակաշրջանում:

Թուրք սերժանտ Օսման Յասըր Էքենի համար պարզ էր, թե ովքեր էին իր դաշնակիցները, երբ  կորեական պատերազմի ժամանակ կռվում էր ԱՄՆ զորքերի հետ: Այժմ նա այնքան էլ վստահ չէ:

Էքենը, ում Կորեա էին ուղարկել  Միավորված ազգերի կազմակերպության զինված ուժերի կազմում, հիշում է, որ չինացի զինվորների հետ մի քանի ժամ տևած ձեռնամարտից հետո ինքը շրջապատվել էր դիակներով, կոշիկներն արյունով էին ծածկվել:

Էքենը ԱՄՆ բանակից Արծաթե աստղ ստացավ 1953 թ. մայիսի 28-29-ը Հուքի համար ճակատամարտում կռվող թուրքական վաշտում ունեցած իր դերի համար: Դա  պաշտպանական մարտ էր, որը Չինաստանի ուժերին խոչընդոտում էր շարժվել դեպի Սեուլ: Ավելի քան վեց տասնամյակ անց, երբ Ամերիկայի ուշադրության կենտրոնում նորից Կորեական թերակղզին է, 89-ամյա թուրք վետերանը այլևս չի կարծում, որ ԱՄՆ-ի մեջքին են:

«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ մեր դաշինքները պարզապես թղթի վրա են», – ասել է Էքենը Անկարայում թուրքական ռազմական ասոցիացիայում կայացած հարցազրույցում: «Նրանք մեզ կաջակցեն այն դեպքում, երբ մեր շահերը համընկնեն»:

Սառը պատերազմի ժամանակ Թուրքիան Եվրոպայի և Ասիայի միջև իր ռազմավարական դիրքի շնորհիվ Խորհրդային Միության դեմ ամրոց էր և հսկում էր մուտքը Սև ծով: Այնուամենայնիվ, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցության ճանապարհն ապահովվեցին մոտ 5000 մղոն հեռու գտնվող կորեական մարտերը, որտեղ թուրքական բանակը կողք-կողքի կռվում էր բրիտանական և ամերիկյան զինվորների հետ:

Թուրքիան Հյուսիսատլանտյան ռազմական դաշինք է ընդունվել 1952 թ.-ին և  ՆԱՏՕ-ում երկրորդ խոշոր բանակն ունի ԱՄՆ-ից հետո: Բայց Էքենի համար, որը շրջապատված է մրցանակներով, թերթերից հանված հոդվածներով և սև ու սպիտակ նկարներով, որտեղ նա ամերիկյան զենքով է, դաշնակիցների օրերն անցյալում են: «Թուրքիան մնացել է մենակ և փորձում է գտնել իր ճանապարհը», – ասաց նա:

ՆԱՏՕ-ն նշում է իր 70-ամյակը, և անվստահությունը փոխադարձ է: ԱՄՆ-ը և դաշինքը անհանգստացած են ՌԴ-ից S-400 հակահրթիռային ժամանակակից պաշտպանական համակարգ գնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումից: Իսկ Թուրքիայի և նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև տարաձայնությունները խորը ճեղք են առաջացրեց հարաբերություններում:

Թուրքիան դեմ է Թրամփի կողմից Իսրայելին արվող զիջումներին, Վենեսուելայում՝ Խուան Գուայդոյին, Սիրիայի պատերազմում քրդական ջոկատներին ցուցաբերվող աջակցություններին: Անցյալ տարի Թրամփը խորացրեց Թուրքիայի տնտեսական խնդիրները, պահանջելով ազատ արձակել ամերիկացի քահանային: Դա էլ արժույթի ճգնաժամ առաջացրեց, ինչը նպաստեց, որ Էրդողանը կորցնի իր ազդեցությունն Անկարայում, հավանաբար նաև Ստամբուլում, կիրակի տեղի ունեցած տեղական ընտրությունների արդյունքում:

«Պետք չէ զափազանցնել վտանգը, եթե Թուրքիան հեռանա Եվրոպայից և ԱՄՆ-ից ու գնա դեպի Ռուսաստան և Իրան», Bloomberg View- ում հոկտեմբերին գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը:

Վաշինգտոնը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա`պահանջելով հրաժարվել ռուսական S-400- ի վաճառքից, պատճառաբանելով, որ գնումը վնաս կհասցնի Անկարային հաջորդ սերնդի F-35 ինքնաթիռի մատակարարմանը, որը Թուրքիան օգնում է կառուցել: ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքով Պենտագոնը հետաձգում է երկու կործանիչների առաքումը, որոնք նախատեսված են թուրք օդաչուների վերապատրաստման համար: S-400 համակարգը չի համապատասխանում ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ը մտահոգված է, որ այն կարող է օգտագործվել F-35- ի գաղտնի հնարավորությունների վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելու համար:

Դեկտեմբերին Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրեց Թուրքիային Patriot օդային և հակահրթիռային պաշտպանության համակարգ վաճառելու առաջարկի մասին: Սակայն Անկարան պահանջում է հակահրթիռային տեխնոլոգիա մուտքի  իրավունք, որպես ցանկացած գործարքի մաս, բայց ԱՄՆ – ը դիմակայում է: Անցյալ ամիս Էրդողանը հետ քաշվեց և թուրքական TV 24 հեռուստաալիքով հայտարարեց, որ Ռուսաստանի հետ գործարքը չեղյալ հայտարարելու մասին «խոսք լինել չի կարող»: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ չորեքշաբթի Վաշինգտոնում կայացած համաժողովում հայտարարեց, որ S-400 համակարգը« խիստ կարևոր է» իր երկրի համար, քանի որ «ՆԱՏՕ-ն դեռևս չի կարողանում ծածկել մեր օդային տարածքը»:

Էրդողանը հերքում է, որ երկիրը հեռանում է Եվրոպայից և վստահեցնում է, որ շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի առաքելությունների գործընկեր, այդ թվում`Աֆղանստանում: Թուրքիան Կուրեչիկում տեղակայել է նախազգուշական ռադար, որը ՆԱՏՕ-ի բալիստիկ-հակահրթիռային պաշտպանության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Թուրքիան նաև հպարտանում է Ինջիրլիքի ավիաբազայով, որն օգտագործվել է Իսլամական պետության դեմ գործողությունների համար, իսկ մինչև այդ, U-2 հետախույզ օդանավի գործողության հիմնական  վայրն էր մինչև 1960 թ. մայիսը, երբ Խորհրդային Միությունը խփեց Francis Gary Powers-ի ինքնաթիռը:

Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում բախումը նորություն չէ: 2003 թ. Թուրքիան հրաժարվեց ընդունել ԱՄՆ զորքերը Իրաք ներխուժելու համար: Ամերիկյան ոչ մի ընկերություն չցանկացավ 2006 թ. Թուրքիայի հետ ռազմական ուղղաթիռների խոշոր գործարք կնքել, քանի որ Անկարան ցանկանում էր օդանավի ծրագրային կոդ մուտք գործելու իրավունք ունենալ:

Էքենը տարաձայնություններն ավելի շուտ էր նկատել, դեռևս 1964 թ. Կիպրոսում, երբ նախագահ Լինդոն Ջոնսոնը արգելեց Թուրքիային ԱՄՆ-ի տրամադրած զենքն օգտագործել էթնիկ թուրք-կիպրոսցիներին պաշտպանելու համար: Երբ Թուրքիան 1974 թ. ներխուժեց Կիպրոս, ԱՄՆ-ը արգելեց զենքի մատակարարումը Թուրքիային, բայց Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին Թուրքիային տրամադրեց պահեստամասեր, ամերիկյան արտադրության իր ինքնաթիռներն աշխատացնելու համար:

Այնուամենայնիվ, Թուրքիան անհրաժեշտության դեպքում օգնել է Ամերիկային  Կուբայից մինչև Կորեա: 1950-1954 թվականներին Կորեայում ծառայել է ավելի քան 56 հազար թուրք զինվոր և նրանցից հարյուրավորները տուն չվերադարձան: Թուրքիան օգնեց ուժեղացնել ՄԱԿ-ի դիրքերը 1953 թվականի հուլիսին զինադադար կնքելու ժամանակ: Սակայն խաղաղ պայմանագիրն այդպես էլ չկնքվեց և այդ ձախողումն այսօր  իր ազդեցությունն ունի Հյուսիսային ու Հարավային Կորեաների սահմանում:

Ալի Ռիզա Յըրթնաքը Կորեա ուղարկված առաջին թուրքական զորամասում էր և վիրավորվել էր ճակատային գծում տեղակայման երրորդ օրը, փամփուշտը հայտնվել էր նրա հետույքում: Բժիշկները որոշեցին դրան ձեռք չտալ: 1951 թ. հունվարին Ալին մասնակցեց Կումյանգջանգ-Նիի մարտին,  ինչի համար  թուրքական և ամերիկյան ստորաբաժանումները արժանացան նախագահ Հարրի Թրյումանի բարձր գնահատանքին: Փամփուշտը հեռացվեց Թուրքիա վերառնալուց հետո:

90-ամյա Յըրթնաքը հիշում է, թե ինչպես էր Կորեա մեկնող ամերիկյան նավի կապիտանը ծիծաղում իր միանգամյա օգտագործման թուրքական հրացանի վրա: Պուսան իջնելուց հետո թուրք զինվորներին են տվել ամերիկյան կիսաավտոմատ M1 հրացաններ:  Յըրթնաքը հարցազրույցում ասել է, «Նրանք խանգարել են մեր զարգացմանը և ամեն ինչ արել են, որ կախված լինենք ԱՄՆ-ից»:

«Հիմա ետ նայելով, ես ափսոսում եմ, որ Կորեայում պայքարել ենք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերի համար», – ասաց նա: «Այսօր ես հասկանում եմ, որ իզուր էին մեր զոհաբերությունները հանուն մեր դաշնակիցների»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment