Մերձավոր Արևելք, որը կարող էր լինել

Մերձավոր Արևելք, որը կարող էր լինել

Հոդվածի առանցքում

  • 1919 թվականին նախագահ Վուդրո Վիլսոնը աստվածաբան Հենրի Քինգին և սանտեխնիկայի դետալների մագնատ Չարլզ Քրեյնին ուղարկեց Մերձավոր Արևելքը տեսակավորելու: Առաջին աշխարհամարտին հաջորդած Օսմանյան կայսրության փլուզման պայմաններում տարածաշրջանի քաղաքական ապագան հստակ չէր, և այս երկու անձիք, կարծես թե, պետք է ստեղծեին բիզնեսի ու աստվածաշնչային գիտելիքի համադրությունը:
  • Համաձայն Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև 1916 թվականի Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրի, Բրիտանիան և Ֆրանսիան տարածաշրջանում վերջնականապես իրենց վրա վերցրեցին այսպես կոչված մանդատները կամ խնամատարի լիազորությունները: Հետագայում Ֆրանսիայի կողմից ղեկավարվող տարածքներ կդառնան Լիբանանն ու Սիրիան, իսկ Բրիտանիայի կողմից ղեկավարվողը՝ Իսրայելի, Հորդանանի և Իրաքի տարածքները:
  • Այսօր շատերը պնդում են, որ երբևէ չհանդիպած բռնության ու անկայունության դարաշրջանը, որ կուլմինացվել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Մերձավոր Արևելքի սահմանները ջնջելու փորձի մեջ, կարող էր չլինել, եթե տարածաշրջանի ժողովուրդներից յուրաքանչյուրը Առաջին աշխարհամարտից հետո անկախություն ստացած լինեին:
  • Ի հավելումն որոշակի ինքնավար ռեգիոնների ուրվագծմանը, նրանք առաջարկում էին, որ Կոստանդնուպոլիսը (կամ Ստամբուլ) դառնար Ազգերի լիգայի կողմից կառավարվող միջազգային տարածք, քանի որ «ոչ ոք ունակ չէ» վերահսկել քաղաքն ու այն շրջապատող նեղուցները, «ամենաքիչը այն ազգերը, որոնք Թուրքիայի չափազանց վատ կառավարման փորձն ունեն»:
  • Մարդկային փոխհարաբերությունների մասին ընդգրկուն եզրակացությունները, որոնց նրանք հասան, հակասության մեջ էր ինքնորոշման սկզբունքի հետ և արագացրեց 21-րդ դարի կրկնվող քննարկումները, թե Մերձավոր Արևելքի սահմանները իրականում որտեղ են գտնվում:
  • Օրինակ Սիրիան և Միջագետքը կարող էին լինել Բրիտանիաի հսկողության տակ, մինչդեռ Թուրքիան և Հայաստանը կարող էին Միացյալ Նահանգների մանդատը դառնալ: Հանձնաժողովի անդամները խոսուն մեծամտությամբ պնդում են, որ այստեղ առկա է օտար ադմինիստրացիայի անհրաժեշտությունը, որպես «ինքնորոշման» իրագործման լավագույն ուղի, սակայն սա այնքան էլ տարբեր չէր լայնորեն տարածում ստացած այն հավատից, որ Արևելյան Եվրոպայի նոր պետությունների փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար նույնպես, Ազգերի լիգայի նման վերպետական մարմնի կողմից վերահսկողություն է անհրաժեշտ:
  • Այսօր որոշ մարդիկ պնդում են, որ լավ կլինի Իրաքը բաժանել փոքր պետությունների, իսկ Սիրիան էլ կարող է ինքն իրեն բաժանվել, այն դեպքում, երբ մյուսները, այդ թվում և Իսլամական պետությունը, պնդում են, որ լուծումը սահմանները վերացնելու, ինչպիսին օրինակ Սիրիայի և Իրաքի միջև մեկ սահմանն է, և մեկ ընդհանուր միավոր ստեղծելու մեջ է:

Ուշադրությանն արժանի

Մոտավորապես 1 դար առաջ, երկու ամերիկացի ղեկավարեցին տարածաշրջանի սահմանները ճիշտ հաստատելու դոնկիխոտյան մի առաքելություն:

1919 թվականին նախագահ Վուդրո Վիլսոնը աստվածաբան Հենրի Քինգին և սանտեխնիկայի դետալների մագնատ Չարլզ Քրեյնին ուղարկեց Մերձավոր Արևելքը տեսակավորելու: Առաջին աշխարհամարտին հաջորդած Օսմանյան կայսրության փլուզման պայմաններում տարածաշրջանի քաղաքական ապագան հստակ չէր, և այս երկու անձիք, կարծես թե, պետք է ստեղծեին բիզնեսի ու աստվածաշնչային գիտելիքի համադրությունը:

Քինգը և Քրեյնը պետք է պարզեին, թե տարածաշրջանի բնակիչները ինչպես են ցանկանում կառավարվել: Դա կլիներ Վիլսոնի՝ ազգային ինքնորոշման հանդեպ ունեցած հավատի մեծագույն փորձությունը. գաղափար, ըստ որի, յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա հստակ սահմաններ ունեցող պետություն:

Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում ու Թուրքիայի հարավում կրոնական և համայնքային առաջնորդների հետ 3 շաբաթ շարունակ հարցազրույցներից հետո այս մարդիկ ու նրանց խումբը առաջարկեցին Օսմանյան հողերը բաժանել ստորև բերվող քարտեզի ձևով:

tmp622809257200320513

Կարիք չկա ասել, առաջարկը անտեսվեց: Համաձայն Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև 1916 թվականի Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրի, Բրիտանիան և Ֆրանսիան տարածաշրջանում վերջնականապես իրենց վրա վերցրեցին այսպես կոչված մանդատները կամ խնամատարի լիազորությունները: Հետագայում Ֆրանսիայի կողմից ղեկավարվող տարածքներ կդառնան Լիբանանն ու Սիրիան, իսկ Բրիտանիայի կողմից ղեկավարվողը՝ Իսրայելի, Հորդանանի և Իրաքի տարածքները:

Այսօր շատերը պնդում են, որ երբևէ չհանդիպած բռնության ու անկայունության  դարաշրջանը, որ կուլմինացվել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Մերձավոր Արևելքի սահմանները ջնջելու փորձի մեջ, կարող էր չլինել, եթե տարածաշրջանի ժողովուրդներից յուրաքանչյուրը Առաջին աշխարհամարտից հետո անկախություն ստացած լինեին:

Սակայն ինչպես 1919 թվականին Քինգ-Քրեյն հանձնաժողովը հայտանաբերեց, էթնիկ և կրոնական խմբերը գրեթե երբեք իրենք իրենց չեն բաժանում դիսկրետ միավորների, և ոչ էլ այս խմբերի ներկայացուցիչները կիսվում են իրենց տեսլականով, թե ինչպես են ցանկանում կառավարվել: Քինգ-Քրեյնի զեկույցը դեռևս վառ փաստաթուղթ է, նվազագույնը այն պատճառով, որ ցույց է տալիս, թե ինչպիսին կարող էր լինել Մերձավոր Արևելքը:

Անշուշտ զեկույցը պնդում էր, որ պետք է մարդկանց ստիպել միասին ապրել բարդ իրավական մեխանիզմների միջոցով, որոնք նախատիպ են ավելի ուշ ստեղծված առաջարկների համար:

Ի թիվս այլ բաների, հեղինակները եզրակացրել են, որ Իրաքի բաժանումը էթնիկ անկլավների  այնքան անհեթեթ էր, որ քննարկման էլ արժանի չէր: Հույներն ու թուրքերը միայն մեկ երկրի կարիք ունեն, քանի որ «երկու ռասաները լրացնում են միմյանց»: Սիրիայի քրիստոնյաներն ու մուսուլմանները կարիք ունեն սովորելու «որոշ նախաձեռնություններ միասին իրականացնել», որովհետև «ժամանակակից հասարակական գիտակցության ամբողջ դասը շեշտում է «մյուս կեսին» հասկանալու անհրաժեշտությունը», քանի որ դա կարող է հասկացվել գմիայն մտերիմ ու կենսական հարաբերություններում»:

Սակայն հանձնաժողովի անդամները նաև գիտակցում էին, որ տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի՝ մեկ մեծ պետության մեջ պարզունակ միավորելը կարող է արյունալի հետևանքներ ունենալ: Նրանց զեկույցը առաջարկում է ամենատարբեր տեսակի գաղափարներ բազմաշերտ մանդատների կամ երկազգային դաշնային պետությունների մասին՝ ի վերջո պաշտպանելով այն տեսլականը, որը կարող էր դիտարկվել կա՛մ նախաազգային, կա՛մ հետազգային՝ կախված դիտանկյունից:

Ի հավելումն որոշակի ինքնավար ռեգիոնների ուրվագծմանը, նրանք առաջարկում էին, որ Կոստանդնուպոլիսը (կամ Ստամբուլ) դառնար Ազգերի լիգայի կողմից կառավարվող միջազգային տարածք, քանի որ «ոչ ոք ունակ չէ» վերահսկել քաղաքն ու այն շրջապատող նեղուցները, «ամենաքիչը այն ազգերը, որոնք Թուրքիայի չափազանց վատ կառավարման փորձն ունեն»:

Չնայած հեղինակներին հանձնարարվել էր սահմաններ գծել, թվում է՝ հենց նրանք առճակատվեցին ինքնորոշման իրականացման բազմաթիվ դիլեմաներին, մշակեցին առավել լողացող մոտեցումներ պետականության և ինքնության վերաբերյալ:

Իրենց իսկ ապագայի հարցերում տարածաշրջանի բնակիչների անհամաձայնությունը, անշուշտ, օգնեց հանձնաժողովի անդամներին հանգել այդ եզրակացությանը: Հանձնաժողովի անդամները ճամփորդում էին քաղաքից քաղաք՝ ընդունելով միջնորդություններ և վկայություններ՝ կազմելով այդ ժամանակաշրջանի արաբական հասարակական կարծիքի վերաբերյալ հազվագյուտ զեկույցը: Այս նախնական փորձը երբեմն համընկնող, երբեմն անհամատեղելի տեսակետների լայն շրջանակ է ընդգրկում:

Հարցմանը մասնակցածների 80 տոկոսը կողմ է արտահայտվել «Միացյալ Սիրիայի» ստեղծմանը. մի ելք, որ հեռու է այն հարցի լուծումից, թե ի՞նչ տեսք է ունենալու ինքնորոշումը: Սա ստիպեց հանձնաժողովի անդամներին պայքարել մի կարևոր հարցի համար. Ի՞նչ է լինելու փոքրամասնությունների հետ:Այս հիպոթետիկ ապագա պետության մեջ ապրող բազմաթիվ քրիստոնյաներ, հատկապես Լեռնային Լիբանանի տարածքում բնակվողները, վճռականորեն դեմ են եղել առավել մեծ, մուսուլմանական մեծամասնությամբ երկրի մասը լինելուն:

Շատերը կոչ են արել «Անկախ Մեծ Լիբանանի», որի տարածքները մոտավորապես այնպիսին կլինեին, ինչպիսին ժամանակակից Լիբանանի տարածքներն են:

Հանձնաժողովի անդամների առաջարկած լուծումը Լիբանանին «բավարար չափով տեղական ավտոնոմիա» շնորհելն էր, որպեսզի «չթուլացվի դրա բնակիչների անվտանգությունը»: Սակայն նրանց բացատրություններն այն մասին, թե այս ինքնավարությունը չպետք է հասներ ամբողջական անկախության, կարծես թե մարտահրավեր է նետում ինքնավարության բանականությանը. «Լիբանանը կարող է առավել ուժեղ և առավել ազդեցիկ լինել, եթե Սիրիական պետության մեջ լինի, որը կզգա դրա բոլոր խնդիրներն ու կարիքները, կկիսի դրա ներքին և արտաքին կյանքը՝ կլանված  միայն իր սեփական նեղ մտահոգություններով»:

Մարդկային փոխհարաբերությունների մասին ընդգրկուն եզրակացությունները, որոնց նրանք հասան, հակասության մեջ էր ինքնորոշման սկզբունքի հետ և արագացրեց 21-րդ դարի կրկնվող քննարկումները, թե Մերձավոր Արևելքի սահմանները իրականում որտեղ են գտնվում:

«Կասկած չկա, որ դժվարին հարաբերությունների խնդիրների արագ մեխանիկական լուծումը կայանում է մարդկանց փոքր անկախ հատվածները բաժանելու մեջ»,-գրել են նրանք:

«Սակայն, ընդհանուր առմամբ, փորձել ամբողջական բաժանում կատարելը ընդգծում է տարբերություններն ու ավելացնում է թշնամանքը»: Անգամ երբ նրանք զիջեցին բացառություններին, օրինակ թուրքերի և հայերի «իմպերատիվ ու անխուսափելի» բաժանումը՝ հաշվի առնելով թուրքերի կողմից «սարսափելի կոտորածներն» և «աննկարագրելի սարսափելի վայրագությունները», Քինգը, Քրեյնն ու նրանց խումբը, այնուամենայնիվ, եկան եզրակացության, որ «բաժանումը…չափազանց դժվարին խնդիրներ է ներառում» և հեշտորեն կարող է անցանկալի հետևանքներ ունենալ:

Վերջին հաշվով Քինգ-Քրեյն առաջարկը ապավինում էր Եվրոպական կամ Ամերիկյան վերահսկողությանը՝ մանդատային համակարգի միջոցով տալով տարբեր աստիճանի ինքնավարություններ և ապահովելով բազմազգ պետություններում փոքրամասնությունների իրավունքները: Տարբեր մանդատներ մեկ հանձնակատար պետության հսկողության տակ դնելը հեշտ ձև էր մարդկանց բաժանելու՝ պահելով նրանց վարչական կապերը: Օրինակ Սիրիան և Միջագետքը կարող էին լինել Բրիտանիաի հսկողության տակ, մինչդեռ Թուրքիան և Հայաստանը կարող էին Միացյալ Նահանգների մանդատը դառնալ:

Հանձնաժողովի անդամները խոսուն մեծամտությամբ պնդում են, որ այստեղ առկա է օտար ադմինիստրացիայի անհրաժեշտությունը, որպես «ինքնորոշման» իրագործման լավագույն ուղի, սակայն սա այնքան էլ տարբեր չէր լայնորեն տարածում ստացած այն հավատից, որ Արևելյան Եվրոպայի նոր պետությունների փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար նույնպես, Ազգերի լիգայի նման վերպետական մարմնի կողմից վերահսկողություն է անհրաժեշտ:

Որոշ առումներով սա այդքան էլ չի տարբերվում բրիտանական ու ֆրանսիական հավատից՝ ակնհայտորեն ներկայացված Սայքս-Պիկոյի համաձայնագրում, որ շարունակվող կայսերական իշխանությունը անհրաժեշտ էր՝ կառավարելու համար լոկալ տարբերությունները: Այստեղ առկա են հակաազգայնական, կայսերական նոստալգիայի հարցում համոզմունք, որ այսօր էլ դեռ գոյություն ունեն որոշ տեղերում:Իսկապես, պատճառներից մեկը, որ բրիտանացիներն ու ֆրանսիացիները այդքան հանգիստ կերպով «կամայական» սահմաններ էին գծում, այն է, որ նրանք հավատում էին՝ իրենք կմնան վերահսկողի դերում ու կկարգավորեն հարաբերությունները տարբեր հատվածների միջև:

Այս իմաստով, անգլո-ֆրանսիական կայսերապաշտությունը հենվում էր սահմանների վերահսկողության և տարածաշրջանի ներսում ինքնորոշման ճնշման վրա, մինչդեռ Քինգ-Քրեյնի հանձնաժողովը առավել շատ հետաքրքրված էր նրանց միջև ներդաշնակություն գտնելով:

Այս ներդաշնակությունը առ այսօր ձեռքբերված չէ: Այսօր որոշ մարդիկ պնդում են, որ լավ կլինի Իրաքը բաժանել փոքր պետությունների, իսկ Սիրիան էլ կարող է ինքն իրեն բաժանվել, այն դեպքում, երբ մյուսները, այդ թվում և Իսլամական պետությունը, պնդում են, որ լուծումը սահմանները վերացնելու, ինչպիսին օրինակ Սիրիայի և Իրաքի միջև մեկ սահմանն է, և մեկ ընդհանուր միավոր ստեղծելու մեջ է: Բայց երկու լուծումներն էլ, տարածաշրջանի համար առաջարկվող անհամար այլընտրանքային քարտեզների հետ միասին, շարունակում են կենտրոնացած մնալ սահմանները վերագծելու, և ոչ թե հաղթահարելու վրա:

Այս բոլորը վկայում են, որ պետք է դուրս գալ սահմանների ժամանակակից պարադիգմայից: Շոտլանդիայի բնակիչները, օրինակ, վերջերս որոշել էին, որ Լոնդոնի հետ իրենց նախընտրած հարաբերությունները ներառում են կախվածության և անկախության խառնուրդը, ոչ թե ՄԲ-ից դուրս գալը կամ թույլ տալը, որ Անգլիան ընդհանուր գերիշխանություն հաստատի իրենց հարաբերությունների վրա: Իսկ Սիրիայում, դաշնային պայմանավորվածությունը, որը մասերի է բաժանում երկրների տարածքները՝ առանց դրանք լիովին բաժանելու, կարող է խաղաղության շատ ավելի արագ ուղի լինել, քան որևէ կողմի հաղթանակը:

Իհարկե, ընդունելով ազգային պետությունների սահմանափակությունը, Մերձավոր Արևելքում, կամ որևէ այլ վայրում, չի նշանակում, թե մի փոքր ավել հեռատեսությամբ Արաբական աշխարհը կարող էր օսմանյան կայսերապաշտությունից անմիջական անցում կատարել դեպի հետազգային եվրոպական արդիականությանը:

Պատմական ուժերը իրագործման դեմ շատ ավելի ճկուն կերպով էին պայքարում, քան ազգային պետությունների համակարգը այն ժամանակ, ինչպես և այսօր:

Սակայն տարածաշրջանային ներկայիս անորոշությունը կարող է պահանջել Քինգի և Քրեյնի վերլուծության նման մի տարբերակ: 1 դար անց, պարզ է, որ այն հարցը, թե ո՞ր քաղաքական միջոցները թույլ կտան մարդկանց «համատեղ գործել որոշ հարցերում», մնում է նույնքան դժվար, որքան երբևէ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment