Մերձավոր Արևելքի կառավարությունները նախկին կոնգրեսմենների թանկարժեք վաճառքի կենտրոններ են

Մերձավոր Արևելքի կառավարությունները նախկին կոնգրեսմենների թանկարժեք վաճառքի կենտրոններ են

Հոդվածի առանցքում

  • Վերջին մեկուկես տարվա ընթացքում Մերձավոր Արևելքի վարչակարգերը՝ Թուրքիայից մինչև ԱՄԷ, կարծես թե թանկարժեք առևտրի գոտի են դարձել Կոնգրեսի նախկին անդամների համար: Համեմատած մնացած աշխարհի հետ՝ Մերձավոր Արևելքի կառավարություններին բաժին է ընկնում նախկին կոնգրեսմեններին վարձելու ավելի քան հիսուն տոկոսը՝ համաձայն VICE-ի բացահայտումների:
  • Սաուդյան Արաբիայիում որպես լոբբիստ գրանցվելուց հետո Կապիտոլյան դահլիճում արտասանած ճառի ժամանակ Կոուլմենը ներկայացավ միայն որպես նախկին սենատոր՝ խնդրելով կոնգրեսի իր դաշնակիցներին հասկանալ, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան բազմաթիվ ընդհանուր քաղաքական առաջնահերթություններ ունեն և որ ԱՄՆ-ը «պետք է տարածաշրջանի դաշնակիցների հետ սերտորեն համագործակցի»:
  • Միշտ չէ, որ պարզ է լինում, թե այս կոնգրեսմեն-լոբբիստները ինչ են անում կամ ասում իրենց օտար ղեկավարներին, սակայն պարզ է, որ այս քաղաքական գործիչներից շատերը պատրաստ են հրաժարվելու մարդու իրավունքների բնագավառում իրենց նախկին պարտավորություններից: Դելահարթը, օրինակ, հարցումներ է անցկացրել Կոնգրեսում լույս գցելու համար Ադրբեջանի դաժան չարաշահումների վրա: Ամեն դեպքում, Ադրբեջանը վատթարացել է՝ համաձայն միջազգային դիտորդների, ովքեր նշում են, որ անցած տարվանից սկսած երկիրը դիմել է ակտիվիստների, լրագրողների ու վարչակարգի ենթադրյալ այլ հակառակորդների ճնշմանը:
  • Մեծ փողերի քաղաքականության դարաշրջանում բնական է, որ կոնգրեսմենները ուղղվում են դեպի հաջորդ վճարմանը: Ինչու աշխատել միայն J.P. Morgan-ի կամ Koch Industries-ի համար, երբ Աբու Դաբիում ու Դոհայում կան իրենց սպասող հաճախորդներ:

Ուշադրությանն արժանի

Նախկին կոնգրեսմեն և Հանրապետական կուսակցության ստրատեգ Վին Վեբերի համար Սուրբ Ծնունդը մի քանի օր շուտ էր եկել, այն էլ անհավանական աղբյուրից՝ Կատարի կառավարությունից: Դեկտեմբերին՝ տոներից երեք օր առաջ, Մինեսոտայի նախկին խորհրդարանականը և նրա լոբբինգի ընկերությունը՝ Մերկուրի ՍՊԸ-ն, Ծոցի պետության հետ լոբբինգի շահավետ գործարք են կնքել, ըստ որի, առաջին մի քանի ամիսների ընթացքում տրվելու է 465,000 դոլար կանխավճար:

Վեբերը մենակ չէ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում Մերձավոր Արևելքի վարչակարգերը՝ Թուրքիայից մինչև ԱՄԷ, կարծես թե թանկարժեք առևտրի գոտի են դարձել Կոնգրեսի նախկին անդամների համար: Համեմատած մնացած աշխարհի հետ՝ Մերձավոր Արևելքի կառավարություններին բաժին է ընկնում նախկին կոնգրեսմեններին վարձելու ավելի քան հիսուն տոկոսը՝ համաձայն VICE-ի բացահայտումների:

Այս երևույթը տարօրինակ չէ հատուկ հետաքրքրություններ ունեցող խմբերի դեպքում, որպեսզի ԱՄՆ Կապիտոլիումի ազդեցությունը շահարկելու համար վարձեն թոշակի գնացած կոնգրեսմեննրիի, ովքեր լոբբիստներ են դարձել:

Այն ինչ զարմացնում է այս օտար լոբբինգավորման ալիքի մեջ այն է, որ այդ նախկին կոնգրեսմեննրիից շատերը դեռևս իրենց ազդեցությունը պահպանում են նաև Կոնգրեսի պատերից դուրս: Միչիգանի նախկին ներկայացուցիչ Փիթ Հոուքստրան մեդիայում  պարբերաբար հայտնվում է՝ պահանջելով ԱՄՆ-ից ավելացնել Իրաքի Հյուսիսում քրդերին տրվող օգնությունը:

National Review-ում գրելով՝ Հոուքստրան պնդում էր, որ «ԱՄՆ-ը պետք է անհապաղ Փեշմարգային հրազեն ու հրետանի տրամադրի, որպեսզի ուժերի հարաբերակցությունը փոխի և հաղթահարի իսլամիստների ուժերին»: Այս և այլ դեպքերում, Հոուքստրան հաճախ չի շեշտում, որ ինքը օգոստոսի 12-ից սկսած Քրդստանի ռեգիոնալ կառավարությունում աշխատում է որպես վճարվող ներկայացուցիչ: Այս կառավարությունը ԻՊ-ի դեմ պայքարում հենվում է Փեշմարգայի վրա:

Նույնը վերաբերում է ԱՄՆ նախկին սենատոր Նորմ Կոուլմենին. լոբբիստ, ով ծառայում է ազդեցիկ Հանրապետական Հրեական Կոալիցիայում, և նրա «Super PAC»-ը՝ Ամերիկյան գործողությունների ցանցը, մոտ 12.3 մլն դոլար է ծախսել անցած տարի Հանրապետականներին ընտրություններին օգնելու համար, սկսած հուլիսից Սաուդյան Արաբիայի թագավորության գրանցված լոբբիստն է Իրանի դեմ պատժամիջոցների հարցերում, որը Սաուդյան Արաբիայի իշխող ընտանիքի գլխավոր հետաքրքրությունն է: Սաուդյան Արաբիայիում որպես լոբբիստ գրանցվելուց հետո Կապիտոլյան դահլիճում արտասանած ճառի ժամանակ Կոուլմենը ներկայացավ միայն որպես նախկին սենատոր՝ խնդրելով կոնգրեսի իր դաշնակիցներին հասկանալ, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան բազմաթիվ ընդհանուր քաղաքական առաջնահերթություններ ունեն և որ ԱՄՆ-ը «պետք է տարածաշրջանի դաշնակիցների հետ սերտորեն համագործակցի»: Եվ անցած շաբաթ թվիթթերյան իր գրառման մեջ, որտեղ շնորհավորում էր նոր Կոնգրեսին, Կոուլմենը գրել էր, որ «միջուկային Իրանը» ամենամեծ սպառնալիքն է և հղում էր կատարել հոդվածին, որով կոչ էր անում Կոնգրեսին նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ:

Մերձավոր Արևելքի լոբբինգի նոր բիզնեսը ներառում է նաև նախկին կոնգրեսմեն Մայք Քաստլին՝ հանրապետական, ով այժմ ներկայացնում է ԱՄԷ-ն, նախկին սենատորներ Ջոն Բրոքսը (Դ.- Լուիզիանա) և Թրենթ Լոթթը (Ռ.- Միսսիսիպի), ովքեր այժմ աշխատում են Քրդական կառավարության համար, ինչպես նաև նախկին կոնգրեսմեն Բիլ Դելահանթը՝ Մասաչուսեթսի դեմոկրատը, ով այժմ աշխատում է Ադրբեջանի համար:

Թուրքիայի Հանրապետությունը, որը արտասահմանյան լոբբինգի ամենաբերրի աղբյուրներից է, նույնպես թարմացրել է  կոնգրեսմեն-լոբբիստների խմբի հետ իր երկարաժամկետ գործարքը, որը ներառում է նախկին սենատոր Թիմ Հաթչինսոնին, Դեմոկրատների տան նախկին լիդեր Դիկ Գերֆարդին, Հանրապետականների նախկին խոսնակ Դեննի Հասթերթին և նախկին կոնգրեսմեն Ալ Վիննին:

Մերձավոր Արևելքի մի շարք կառավարությունների նման Թուրքիան մեծորեն անհանգստացած է տարածաշրջանի անկայունության աճով և ուժեղ քննադատության է ենթարկվել Սիրիայում Իսլամական Պետության դեմ պայքարը ձախողելու հարցում: Գերֆարդի համար պայմանագիրը կազմում էր տարին 1.4 միլիոն դոլար, ինչը նշանակում է Պալատի ու Սենատի մի քանի անդամների հետ մի քանի պայմանագիր՝ անցած տարի ահաբեկչական խմբերին ու Սիրիա օտար օգնությանը աջակցելու համար: Նա նաև բրոշյուր տարածեց՝ վերնագրված «Դադարեցրե՛ք Թուրքիային ջարդելը»:

Միշտ չէ, որ պարզ է լինում, թե այս կոնգրեսմեն-լոբբիստները ինչ են անում կամ ասում իրենց օտար ղեկավարներին, սակայն պարզ է, որ այս քաղաքական գործիչներից շատերը պատրաստ են հրաժարվելու մարդու իրավունքների բնագավառում իրենց նախկին պարտավորություններից: Դելահարթը, օրինակ, հարցումներ է անցկացրել Կոնգրեսում լույս գցելու համար Ադրբեջանի դաժան չարաշահումների վրա: Ամեն դեպքում, Ադրբեջանը վատթարացել է՝ համաձայն միջազգային դիտորդների, ովքեր նշում են, որ անցած տարվանից սկսած երկիրը դիմել է ակտիվիստների, լրագրողների ու վարչակարգի ենթադրյալ այլ հակառակորդների ճնշմանը: Բայց այդ իրադարձությունների դեմ պայքարելու փոխարեն Դելահանթը այժմ ձգտում է զարգացումներին դրական երանգ հաղորդել:

Բացի այդ Կոուլմենը, երբ դեռ Մինեսոտայի սենատորն էր, մի նամակ է ստորագրել, որտեղ հանդիմանում էր Սաուդյան Արաբիայի կառավարությանը ամբողջ աշխարհում հակասեմական պրոպագանդան ֆինանսավորելու համար: Չնայած Սաուդյան Արաբիան ակտիվացրել է իր աջակցությունը ծայրահեղականներին՝ Կոուլմենն այլև չի քննադատում նրանց:

Վաշինգտոնի վրա օտար ազդեցության հոսքը աճող երևույթ է: Ինչպես Նյու Յորք Թայմզը հայտնեց անցած տարվա վերջին մեծ վերլուծական կենտրոնները, ներառյալ նաև Brookings Institute-ն ու Atlantic Council-ը, թույլ տվեցին օտար դոնորներին ղեկավարել իրենց քաղաքական կանխատեսումները: Հսկայական առևտրային խմբերը, որոնք այժմ կարող են անսահման դեր խաղալ ընտրություններին, ուղիղ դրամական միջոցներ են ստանում կորպորացիաներից, որոնք ղեկավարվում են օտար երկրում շտաբ-բանկարանի կողմից:

American Petroleum Institute-ը, օրինակ, ղեկավարվում է տնօրենների խորհրդի կողմից, որը ներառում է տնօրեն ARAMCO-ից, որը Սաուդյան Արաբիայի պետական սեփականություն հանդիսացող նավթային ընկերություն է՝ ղեկավարվող Սաուդների ընտանիքի կողմից:

Լոբբինգը մեր օրերին շատ ավելին է, քան դեպուտատների բույն, ովքեր լքում են կոմիտեի սենյակը:

Իրականում, Վին Վեբերի և Քաթարի միջև կայացած գործարքը ենթադրում է, որ Վեբերի ընկերությունը, որը ներառում է Քաթարում ԱՄՆ նախկին դեսպանին, կփորձի ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա ոչ կառավարական խմբերի միջոցով, ինչպիսին վերլուծական կենտրոններն ու բիզնեսն է: Անձամբ Վեբերը մտերիմ խորհրդական է Հանրապետական մի շարք լիդերների համար, ներառյալ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին, և օգնել է քարոզարշավի կազմակերպմանը, որը ութ միլիոն դոլար է ծախսել անցած տարվա ընտրություններին: Այս մեծ ազդեցությամբ՝ նա հավանաբար թանկ է արժենում իշխող ալ-Թանի ընտանիքի վրա:

Մեծ փողերի քաղաքականության դարաշրջանում բնական է, որ կոնգրեսմենները ուղղվում են դեպի հաջորդ վճարմանը: Ինչու աշխատել միայն J.P. Morgan-ի կամ  Koch Industries-ի համար, երբ Աբու Դաբիում ու Դոհայում կան իրենց սպասող հաճախորդներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment