The Luxury Collection-ի հայաստանյան դեբյուտը՝ the Alexander-ի բացումով

The Luxury Collection-ի հայաստանյան դեբյուտը՝ the Alexander-ի բացումով

Հոդվածի առանցքում

  • The Luxury Collection®-ը, որը Marriott International-ի մասն է կազմում, հայաստանյան շուկա իր մուտքն արձանագրեց Երևանում The Alexander լյուքս դասի հյուրանոցի բացումով: Հյուրանոցը Luxury Collection-ի հազվագյուտ, գրավիչ փորձառությունը հպարտությամբ է բերում Հայաստանի մայրաքաղաք՝ հնագույն քաղաքներից մեկը, որն Արևելքի ու Արևմուտքի միջև պատմական խաչմերուկ է համարվում: Հյուրանոցը Հայաստանում միջազգային չափանիշներով առաջին շքեղ հյուրանոցն է, այն ամբողջ աշխարհի Luxury Collection դասի 100 լավագույն հյուրանքոցների թվում է:

Ուշադրությանն արժանի

 The Luxury Collection®-ը, որը Marriott International-ի մասն է կազմում, հայաստանյան շուկա իր մուտքն արձանագրեց Երևանում The Alexander լյուքս դասի հյուրանոցի բացումով: Հյուրանոցը Luxury Collection-ի հազվագյուտ, գրավիչ փորձառությունը հպարտությամբ է բերում Հայաստանի մայրաքաղաք՝ հնագույն քաղաքներից մեկը, որն Արևելքի ու Արևմուտքի միջև պատմական խաչմերուկ է համարվում:

Հյուրանոցը Հայաստանում միջազգային չափանիշներով առաջին շքեղ հյուրանոցն է, այն ամբողջ աշխարհի Luxury Collection դասի 100 լավագույն հյուրանքոցների թվում է:

Երևանում բրենդի ներկայությունն ամրացնում է նաև Մարիոթի ռազմավարությունը, որի հիմքում շքեղության պահանջարկի աճն է զարգացող շուկաներում:

«Հայաստանը հարուստ մշակույթով ու արմատացած պատմությամբ երկիր է, որը մինչև այժմ մեր ճանապարհորդների համար քիչ ուսումնասիրված ուղղություն է եղել», – ասում է The Luxury Collection համաշխարհային բրեդնի առաջնորդ Էնթոնի Ինգեմը:  The Alexander-ը մեր հյուրերին թույլ կտա զգալ ֆանտաստիկ մայրաքաղաք Երևանը, որը խորհրդային դարաշրջանի մեծագույն ճարտարապետության դրոշմն է կրում, հայտնի է իր պատմական տեսարժան վայրերով, ինչպես օրինակ՝ Մատենադարանն է, միաժամանակ այստեղ հնարավորություն կա իրապես ներգրավվելու հայկական ավանդույթներին:

Ժամանակակից շքեղությունը՝ հնագույն քաղաքում

The Alexander-ը տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում՝ հանրահայտ Հանրապետության հրապարակին շատ մոտ, մի քանի րոպե զբոսնելով կարելի է հասնել բազմաթիվ մշակութային ու պատմական տեսարժան վայրերի: Այս հիասքանչ հյուրանոցն արտացոլում է քաղաքի ճարտարապետությունը՝ հմտորեն համադրվելով շինության 18-րդ դարի ճակատային մասի հետ:

Alexander James Interior Design-ի գլխավորույթամբ ներքին հարդարանքն ընտրվել է հայկական մոտիվներով, բայց ժամականակից էլեմենտներով, որոնք արտացոլվում են հյուրանոցի հանրային սրահների կահավորանքում: The Alexander-ն առաջարկում է 114 սենյակներ ու լյուսքեր, որոնց մեծ մասն ունի անձնական շքապատշգամբ: Հյուրանոցի առանձնահատկությունը նախագահական հիասքանչ լյուքսն է, որը մի ամբողջ հարկ է զբաղեցնում՝ 1700քմ:

Եվս մեկ գայթակղիչ առանձնահատկություն՝ Anne Semonin սպա սրահը, որը հյուրերին առողջարար, հանգստացնող ու երիտասարդացնող անհատական պրոցեդուրաներ է առաջարկում:

Հյուրանոցում գործում է նաև գերժամանակակից ֆիթնես կենտրոն, գեղեցկության սրահ՝ ծառայությունների համալիր փաթեթով, ինչպես նաև քաղաքի առաջին փակ լողավազանը Արարատ լեռան ձնածածկ գագաթի տեսարանով:

Հյուրանոցի վերին հարկում տեղակայված իտալական ռեստորանն առաջարկում է խոհարարական գլուխգործոցներ հայկական կոլորիտով ու վառ արտահայտած իտալական ոճով: Համաշխարհային ճանաչում ունեցող խոհարարների ղեկավարությամբ ժամանակակից իտալական ու տեղական խոհանոցները միաձուլվում են՝ ստեղծելով էկզոտիկ կերակրատեսակներ: Հարևանությամբ բարն է՝ կոկտեյլների հիանալի ընտրանիով, գինիների տպավորիչ տեսականիով, որոնց մեջ մտնում են տեղական լավագույն գինիները: Keys Aficionado մասնավոր ակումբն իր նրբագեղ բարով ու գինետնով՝ հարմարավետությունը գնահատողների համար է:

Գործարար և հանրային միջոցառումների համար The Alexander-ն առաջարկում է դասական կահավորված 5 սրահ, որոնցից յուրաքանչյուրը կարող մինչև 160 հյուր ընդունել: Սրահները հագեցած են նորագույն աուդիո-վիզուալ տեխնոլոգիաներով:

Բացահայտե՛ք Երևանը The Luxury Collection- ի միջոցով

Երևանի տեսարժան վայրերի մեծ մասը հյուրանոցի անմիջական մոտակայքում են գտնվում: Օրինակ՝ հնագույն ձեռագրերի Ինստիտուտը, որտեղ այցելուները կարող են հնագույն փաստաթղթեր ու ձեռագրեր տեսնել, երգող շատրվանները, Ազգային պատկերասրահը, որը երկրի ամենամեծ թանգարանն է համարվում: Ճանապարհորդների համար հյուրանոցն առաջարկում է անհատական զբոսաշրջային էքսկուրսիաներ:

«Հարուստ ավանդույթներ, հնագույն պատմություն ունեցող Երևանն իսկապես արտացոլում է The Luxury Collection-ի ոգին: Հյուրանոցը խելացի, անկախ գաղափարներով լի ճամփորդների ու տեղացիների  համար զարմանահրաշ նպատակակետ է, որը համակցված է հայկական հյուրընկալությամբ, սա մեր շքեղ պորտֆոլիոն տարածաշրջանում ներկայացնելու լավագույն միջոցն է», – ասում է Ջեննի Բենզակենը՝ Luxury Brands –ի փոխնախագահը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment