2015-ի նվազագույն սթրեսային աշխատանքները

2015-ի  նվազագույն սթրեսային աշխատանքները

Հոդվածի առանցքում

  • Ըստ CareerCast-ի, մազերի ոճաբանի մասնագիտությունը նվազագույն սթրեսային աշխատանքն է Ամերիկայում: «Դուք աշխատում եք մեկ մարդու հետ և գոհունակություն եք ստանում նրան օգնելուց»:
  • Երկրորդ առավել նվազ սթրեսային աշխատանքն, ըստ CareerCast-ի կիթ-կոկորդ-ականջի մասնագետն է, իսկ երրորդը՝ համալսարանի հաստիքային պրոֆեսորը:
  • 2009-ին CareerCast թիմը որոշեց կազմել նվազագույն և առավել սթրեսային աշխատանքների ցուցակները: Դրա համար այն վերլուծել է լավագույն և վատագույն աշխատանքների ցուցակները, կենտրոնացել ընդամենը 11 չափորոշիչների վրա, որոնք մատնանշում են սթրեսը կամ դրա բացակայությունը, այդ թվում են՝ ժամկետները, ճանապարհորդությունը, ներուժի աճը, փոխհատուցումը, մրցունակությունը, ֆիզիկական պահանջները, վտանգները:

Ուշադրությանն արժանի

Որքա՞ն սթրեսային է մազերի ոճաբանի աշխատանքը: Ըստ CareerCastի՝ կարիերայի և աշխատանքի տեղեկատվության մասին կայքի, որը հիմնվել է Կարլսբադում, Կալիֆորնիայի նահանգ, մազերի ոճաբանի մասնագիտությունը նվազագույն սթրեսային աշխատանքն է Ամերիկայում: «Դուք աշխատում եք մեկ մարդու հետ և գոհունակություն եք ստանում նրան օգնելուց», – ասում է կայքի հրատարակիչ Թոնի Լին: «Վարսահարդար ոճաբանները ստեղծել են իրենց սեփական ծրագրերը, հաճույք են ստանում դրական արձագանքներից և հակված են ընկերներին դարձնել իրենց հաճախորդները», – ավելացնում է նա:

Երկրորդ առավել նվազ սթրեսային աշխատանքն, ըստ CareerCast-ի կիթ-կոկորդ-ականջի մասնագետն է, իսկ երրորդը՝ համալսարանի հաստիքային պրոֆեսորը: Դուք կարող եք համաձայնվել կամ ոչ:

CareerCast-ի տարեկան նվազ և առավել սթրեսային աշխատանքների ցուցակների վերաբերյալ երկու պատմություն ունեմ:

Երկու տարի առաջ կայքի կազմած նվազագույն սթրեսային աշխատանքի ցուցակում առաջին տեղում «համալսարանի պրոֆեսոր»-ն էր: Երբ հրապարակեցի այդ մասին հոդվածը, մոտ 600 քննադատական մեկնաբանություններ ստացա դասախոսներից, որոնք նկարագրում էին իրենց բարձր սթրեսային պարտականությունները՝ ուսումնական ծրագրերի կազմումից մինչև գիտական հոդվածների տպագրությունը, որոնք պետք է ուղղորդեն սկսնակ գիտնականներին:

Հետագայում CareerCast-ի Լին ընդունում է, որ շատ ոչ հաստիքային պրոֆեսորներ ավելի ծանրաբեռնված են աշխատում և ցածր էլ վարձատրվում են: Հաջորդ տարի ցանկը փոփոխվում է և այնտեղ նշվում է միայն հաստիքային պրոֆեսորը: Նույնիսկ այդ ժամանակ էլ քննադատական մեկնաբանությունները շատ էին:

Այս տարի ես ներկայացնում եմ CareerCast-ի ցուցակը նորից, քանի որ կարծում եմ, որ Լին և նրա թիմը միասին կազմել են մի անվանացանկ, որ կարող է հետաքրքրել ընթերցողներին և հուսով եմ հրահրել ավելի շատ քննարկումներ:

Ընթերցողները հորդորել են ինձ ուսումնասիրել յուրաքանչյուր մասնագիտություն, բայց դա պատշաճ անելու համար ինձ պետք է շաբաթների, նույնիսկ ամիսների աշխատանք: Ես կցանկանայի խոսել  առնվազն երկու տասնյակ մարդկանց հետ յուրաքանչյուր ոլորտից և գնահատել բազմաթիվ այլ աշխատանքներ,  բայց իմ հրատարակչական ժամանակացույցը այնպիսին է, որ ես պարզապես ժամանակ չունեմ:

Փոխարենը կներկայացնեմ CareerCast-ի մեթոդաբանությունը: Ահա թե ինչպես է CareerCast-ը միատեղում իր ցուցակները: 1995-ից, Վիսկոնսին համալսարանի երկու հետազոտողներից կազմված նրա թիմը աշխատում էր կարիերայի գրքի հեղինակ Լես Կրանթզի գլխավորությամբ և կազմել էր լավագույն ու վատագույն աշխատանքների ցանկը: Թիմը գործում էր Dow  Jones-ի հովանու ներքո, իսկ 2009-ին, այն տեղափոխվեց CareerCast, որի սեփականատերը Adicio ընկերությունն էր և կազմում էր որակյալ գովազդային ծրագրեր:

Լավագույն և վատագույն ցուցակներում ներառել էին 200 աշխատանք՝ ըստ ավելի քան 100 չափանիշների. եկամուտներ, ներուժի աճ, ըստ  մրցունակության աստիճանի, աշխատանքային պայմաններ, ինչպիսիք են թունավոր գոլորշին և աղմուկը:

Թիմը տեղեկությունները ստանում էր աշխատանքի վարչությունից, Աշխատանքի վիճակագրության բյուրոյից,  մարդահամարի բյուրոյից, առևտրային միություններից և մասնավոր հետազոտության ընկերություններից:  Այն չի անցկացնում բազմաթիվ հարցազրույցներ աշխատողների հետ:

2009-ին CareerCast թիմը որոշեց կազմել նվազագույն և առավել սթրեսային աշխատանքների ցուցակները: Դրա համար այն վերլուծել է լավագույն և վատագույն աշխատանքների ցուցակները, կենտրոնացել ընդամենը 11 չափորոշիչների վրա, որոնք մատնանշում են սթրեսը կամ դրա բացակայությունը, այդ թվում են՝ ժամկետները, ճանապարհորդությունը, ներուժի աճը, փոխհատուցումը, մրցունակությունը, ֆիզիկական պահանջները, վտանգները, բնապահպանական պայմանները, իր կամ ուրիշների կյանքի նկատմամբ ռիսկերը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment