Քրդերի Մեծ տարին

Քրդերի Մեծ տարին

Հոդվածի առանցքում

  • 2014-ի դեկտեմբերի 9-ին ՔՏԿ նախագահ Մասուդ Բարզանին դարձյալ վերահաստատեց իր հանձնառությունը Քրդական պետականության վերականգնման հանդեպ 2014 թվականի հունիսի 30-ի անկախության հանրաքվեի պատմական կոչից հետո:
  • Արևմտյան ուժերը՝ այդ թվում և ԱՄՆ-ը և նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուղղակի համագործակցություն սկսեցին Էրբիլի հետ: Էրբիլը հյուսիսում քրդական մայրաքաղաքն է: Արդեն օգոստոսի 15-ին ռազմական օգնություն հասավ Եվրոպայից: Էրբիլը, որն այժմ անկախ պաշտպանական հարաբերություններ ունի արևմտյան տերությունների հետ, դժվար թե նման հսկողությունը զիջի Բաղդադին:
  • Անկախ Քրդստանը կարող էր կենսունակ պետություն ստեղծել՝ իր ածխաջրածնային ռեսուրսները շուկա հանելով։ Միջազգային էներգետիկ կազմակերպությունները այժմ արդեն կարող են Քրդստանում բիզնես վարել՝ առանց իրավական հետապնդման վախ ունենալու․ մտահոգություն, որ նախկինում խոչընդոտում էր քրդական էներգետիկ ռեսուրսների արտահանմանը։
  • Վերջին հաշվով Քուրդիստանի անկախանալու ձգտումը հիմնվում է այն փաստի վրա, թե որքանով Բարզանիի ղեկավարությունը կկարողանա կառավարել իր հարաբերությունները տարածաշրջանի երկու գերտերությունների՝ Թուրքիայի և Իրանի հետ: ՔՏԿ-ն արդեն ամուր կապեր ունի Անկարայի հետ: Անակարան փորձել է կապեր հաստատել Բարզանիի հետ հակազդելու համար Էրբիլի և պրո-թեհրանական ուղղվածություն ունեցող Բաղդադի կառավարության միջև առկա կապերի վրա:
  • Իրաքի Քրդստանի հետ Թուրքիայի էներգետիկ ու առևտրային հարաբերությունները արդեն իսկ փոփոխել է վերաբերմունքը տարածաշրջանի հանդեպ: Քրդական հսկողությունը Քիրքուկի վրա, որտեղ բնակվում է զգալի թվով թուրքմեն բնակչություն, զգայուն հարց էր Թուրքիայի համար: Չնայած թուրք ազգայնականների զգուշությանը՝ Անկարան համաձայնվեց քաղաքի վրա ՔՏԿ-ի վերահսկողությանը: Կան որոշակի նշաններ, որոնք վկայում են, որ Իրանը ևս կընդունի Քրդստանի պետականությունը:
  • Քրդստանի տարածքային կառավարության պառլամենտական թույլտվությամբ Բարզանին սկսել է ապստամբների՝ փեշմերգաների բոլոր ուժերը դնել միասնական վերահսկողության կառույցի տակ, և ստեղծել է Անվտանգության խորհուրդ իր ղեկավարությամբ: Եթե Էրբիլը կարողանա շարունակել ցույց տալ դիմադրելու իր կարողությունը, հավանաբար Թեհրանը կընդունի քրդական անկախությունը այն նույն ձևով, ինչ որ Ադրբեջանը:
  • Հանրաքվեն պետք է տեղի ունենա նախքան 2015-ի հունիսի թուրքական պառլամենտական ընտրությունները, քանի որ Բարզանին հազիվ թե ունենա Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա ճնշում գործադրելու այնքան լծակներ, որքան որ հիմա ունի: «Արդարության և զարգացման կուսակցության» (AKP)՝ կառավարությունը խաղաղ բանակցությունների մեջ է ներգրավվել:

Ուշադրությանն արժանի

Քաղաքական պայմաններ, որոնք նպաստում են Քրդական անկախությանը Իրաքում

Իրաքի Քրդստանի համար 2014 թվականը ամենակարևոր տարին դարձավ 1991 թվականի ինքնավարության  ձեռքբերումից ի վեր: 2014 թվականի դեկտեմբերի 9-ին ՔՏԿ նախագահ Մասուդ Բարզանին դարձյալ վերահաստատեց իր հանձնառությունը Քրդական պետականության վերականգնման հանդեպ  2014 թվականի հունիսի 30-ի անկախության հանրաքվեի պատմական կոչից հետո:

Բարզանիի հայտարարությունը արվեց Իրաքում և Շամում Իսլամական պետության կողմից Հյուսիսային Իրաք ներխուժումից ավելի քան մեկ ամիս առաջ, որն արդյունավետ կերպով հեռացրեց Բաղդադի վերահսկողությունը Քրդստանի վիճելի տարածքների վրա:

Հենց որ իրաքյան բանակը հրաժարվեց իր դիրքերից՝ քրդական անվտանգության ուժերը, որոնք հայտնի են որպես փեշմարգա, առաջ շարժվեցին ՔՏԿ կողմից կառավարվող տարածքներ՝ նոր տարածքներ վերցնելով իրենց հսկողության տակ, այդ թվում և նավթով հայտնի Քիրքուկ քաղաքը, որն, ըստ իրաքյան քրդերի, իրենց տարածքային նկրտումներում կենտրոնական տեղ է զբաղեցնում:

Պնդելով, որ Իրաքը արդյունավետորեն «բաժանված» է և «պայմանները ճիշտ» են՝ Բարզանին հայտարարեց, որ «այս պահից ի վեր մենք չենք թաքցնի, որ Քրդստանի նպատակը անկախությունն է»:

Անցած վեց ամիսների ընթացքում անկախության հետ կապված իրադարձություններն ու արևմտյան հարաբերությունները շատ ավելի առաջ գնացին քրդերի օգտին: Բարզանիի հունիսյան հայտարարությունից մի քանի օր անց ԻՊ-ն պատերազմ սկսեց քրդերի դեմ՝ ակտիվացնելով իր հարձակումները վիճելի տարածքների վրա: Երբ հուլիսյան պատերազմը սկսվեց ՔՏԿ-ն չկարողացավ պաշտպանել իր տարածքները ԻՊ-ից: Սակայն անգամ դա Բարզանիի կառավարության համար դարձավ քաղաքական օրհնություն:

Արևմտյան ուժերը՝ այդ թվում և ԱՄՆ-ը և նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուղղակի համագործակցություն սկսեցին Էրբիլի հետ: Էրբիլը հյուսիսում քրդական մայրաքաղաքն է: Արդեն օգոստոսի 15-ին ռազմական օգնություն հասավ Եվրոպայից: Էրբիլը, որն այժմ անկախ պաշտպանական հարաբերություններ ունի արևմտյան տերությունների հետ, դժվար թե նման հսկողությունը զիջի Բաղդադին: Այն կպաշտպանի անկախանալու իր շանսը:

Բարզանին շուտով ևս մեկ առավելություն ձեռք բերեց, չնայած շատերը, հիմնականում Բաղդադում, այդպես չեն կարծում:

Օգոստոսի վերջին, հենց, որ Էրբիլը սկսեց արևմտյան զենք ու ռազմական մարզիչներ ստանալ, Բարզանին իր պայմանները թելադրեց Իրաքի նոր կառավարությանը միանալու վերաբերյալ, որ պետք է կառավարվեր Հայդար ալ-Աբադիի կողմից վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հրաժարականի արդյունքում:  Հրաժարվելով Էրբիլին վերադարձնել նախկին կարգավիճակը՝ Բարզանին պնդում էր ՔՏԿ-ի իրավունքները գազի և նավթի վաճառքի հարցում, զենքի սեփական առքուվաճառքի, ինչպես նաև վիճելի տարածքները Քրդստանի կազմի մեջ մտցնելու վերաբերյալ:

Էներգիայի համաձայնագիրը վերջապես կայացավ Բաղդադի ու Էրբիլի միջև 2014 թվականի դեկտեմբերի 2-ին: Չնայած շատերը այդ համաձայնագիրը մեկնաբանեցին որպես Բարզանիի ու Քրդական անկախության համար քայլ դեպի ետ, դա մեծ հաղթանակ էր:

Այս համաձայնագիրը ճանաչում է ՔՏԿ-ի իրավունքը Քրդական տարածքներում նավթի ու գազի վաճառքի վրա: Բացի այդ այն պայմանը, որ Քիրքուկից հանված օրական 300,000 բարել նավթը տեղափոխվում է քրդական ու թուրքական խողովակաշարերով, հավասարազոր է, որ Բաղդադը ճանաչեր քրդական հսկողությունը Քիրքուկի վրա և, ինչպես հետևանք, մնացած վիճելի տարածքների վրա:

Անկախ Քրդստանը կարող էր կենսունակ պետություն ստեղծել՝ իր ածխաջրածնային ռեսուրսները շուկա հանելով։ Միջազգային էներգետիկ կազմակերպությունները այժմ արդեն կարող են Քրդստանում բիզնես վարել՝ առանց իրավական  հետապնդման վախ ունենալու․ մտահոգություն, որ նախկինում խոչընդոտում էր քրդական էներգետիկ ռեսուրսների արտահանմանը։ Այս ոլորտում Քրդստանը կարող է օրինակ վերցնել Ադրբեջանից․փոքրիկ մի երկիր, որ գրեթե զուրկ է դեպի ծով ելքից, բայց իր տնտեսությունը զարգացրել է ածխաջրածինների արտահանման միջոցով ու իր էներգետիկ հարստությունը օգտագործել է իր տարածաշրջանային հզորությունը մեծացնելու համար։ Վրաստանով անցնող երկու խողովակաշարի միջոցով Ադրբեջանը նավթ ու գազ է մատակարարում Թուրքիային, որը հանդես է գալիս եվրոպական շուկա մուտք ապահովող դարպասի դերում։

Թուրքիան, որ Ադրբեջանը՝ որպես անկախ պետություն  ճանաչած առաջին երկրներից մեկն էր, նրա դաշնակիցն է, որ աջակցել է Բաքուին Հայաստանի հետ ունեցած տարածքային բախումների ժամանակ ու ադրբեջանական բանակը զարգացնելու համար տրամադրել ՆԱՏՕ-ական իր փորձառությունը։ Այս ճանապարհով Ադրբեջանը օգտագործում է Թուրքիայի հետ ունեցած իր սերտ կապերը Իրանի դեմ հավասարակշռություն պահելու համար, որը Հայաստանի էներգետիկ ու առևտրային մոտ գործընկերն է։

ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ

Վերջին հաշվով Քուրդիստանի անկախանալու ձգտումը հիմնվում է այն փաստի վրա, թե որքանով Բարզանիի ղեկավարությունը կկարողանա կառավարել իր հարաբերությունները տարածաշրջանի երկու գերտերությունների՝ Թուրքիայի և Իրանի հետ: ՔՏԿ-ն արդեն ամուր կապեր ունի Անկարայի հետ: Անակարան փորձել է կապեր հաստատել Բարզանիի հետ հակազդելու համար Էրբիլի և պրո-թեհրանական ուղղվածություն ունեցող Բաղդադի կառավարության միջև առկա կապերի վրա:

Քանի դեռ ՔՏԿ-ն շարունակում է նավթի արտահանումը թուրքական Ջեյհան նավահանգստով Անկարան տնտեսապես կօգտվի անկախ Քուրդիստանից, որը ի զորու է վաճառել սեփական էներգիան: Ինչն էլ ավելի կարևոր է՝ ՔՏԿ-ն հնարավորություն ունի Թուրքիա արտահանել 10 միլիարդ կուբամետր բնական գազ, ինչը կթեթևացնի երկրի՝ գնալով աճող բնական պահանջները:

Թուրքիայի տնտեսական աճը եռապատկել է բնական գազի սպառման պահանջները: Եթե 2000 թվականին Թուրքիան սպառում էր 15 միլիարդ կուբամետր բնական գազ, ապա 2010 թվականին այն կազմում է շուրջ 46 միլիարդ կուբամետր:

Այսպիսով Քուրդիստանի բնական գազը կառաջարկի հուսալի և մատչելի մատակարարում ինչը կնվազեցնի Թուրքիայի կախումը Ռուսաստանից և կերաշխավորի Թուրքիայի տնտեսական աճը:

Իրաքյան Քուրդիստանում գործում են շուրջ 1200 թուրքական կազմակերպություններ որոնք հաջող կերպով օգտվում են Էրբիլի տնտեսական բումից: Գերմանիայից հետո Իրաքը Թուրքիայի համար հանդիսանում է թվով երկրորդ ամենամեծ արտահանման շուկան ՝ որից շուրջ 12 միլիարդ դոլարը Թուրքիան ստանում է ՔՏԿ-ի հետ արված արտահանումներից:

Իրաքի Քրդստանի հետ Թուրքիայի էներգետիկ ու առևտրային հարաբերությունները արդեն իսկ փոփոխել է վերաբերմունքը տարածաշրջանի հանդեպ: Քրդական հսկողությունը Քիրքուկի վրա, որտեղ բնակվում է զգալի թվով թուրքմեն բնակչություն, զգայուն հարց էր Թուրքիայի համար: Չնայած թուրք ազգայնականների զգուշությանը՝ Անկարան համաձայնվեց քաղաքի վրա ՔՏԿ-ի վերահսկողությանը: Բարզանիի հանրաքվեի մասին հայտարարությունից երկու օր առաջ Թուրքիայի՝ իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության այդ ժամանակի փոխնախագահ Հուսեյն Չելիքը ասաց Financial Times-ին, որ Թուրքիան չի ընդդիմանա ՔՏԿ-ի անկախացմանը:

Կան որոշակի նշաններ, որոնք վկայում են, որ Իրանը ևս կընդունի Քրդստանի պետականությունը,  նույնիսկ եթե նա չի օժանդակում դրան: Նախ և առաջ, Էրբիլն ու Թեհրանը ավելի վաղ՝ 2014-ի ապրիլին, համաձայնության են եկել Քրդստանի տարածքների և Իրանի միջև նավթամուղ և գազամուղ կառուցելու մասին: Էներգետիկ համագործակցության այս նոր մակարդակը կարող է լինել այն բանի վկայությունը, որ Իրանը կարող էր ընդունել քրդական պետությունը այնքան ժամանակ, քանի դեռ այն չի հրահրել Իրանի քրդերին՝ ինքնավարություն պահանջել:

Երկրորդ, նույնիսկ չի քննարկվում  Իրաքյան Քրդստանին  անկախության ձեռքբերումից զրկելը ուղղակի ռազմական միջամտության միջոցով, հատկապես այժմ, երբ Էրբիլը արևմտյան ռազմական օժանդակություն է ստանում:

Էրբիլին անկախության հասնելուց զրկելու ցանկացած ռազմական միջոցառում կարող է հանգեցնել Իրանի հողերի նկատմամբ քրդական պատասխան հարձակմանը: Էրբիլի կառավարությունն արդեն իսկ արևմտյան ռազմական խորհրդատուների օգնությամբ ձևավորվում է, անհրաժեշտ են ռազմական դոկտրինա, մարզումներ և առաջնորդություն, որպեսզի ապստամբերը վերածվեն կարող ազգային բանակի:

Քրդստանի տարածքային կառավարության պառլամենտական թույլտվությամբ Բարզանին սկսել է ապստամբների՝ փեշմերգաների բոլոր ուժերը դնել միասնական վերահսկողության կառույցի տակ,  և ստեղծել է Անվտանգության խորհուրդ իր ղեկավարությամբ: Եթե Էրբիլը կարողանա շարունակել ցույց տալ դիմադրելու իր կարողությունը, հավանաբար Թեհրանը կընդունի քրդական անկախությունը այն նույն ձևով, ինչ որ Ադրբեջանը: Չնայած Բաքվի աշխարհիկ կառավարության նկատմամբ թշնամական տրամադրվածությանը և Իրանի բազմաքանակ ադրբեջանից բնակչության նկատմամբ Ադրբեջանի մտադրությունների վերաբերյլա կասկածներին՝ Իրանը չուզենալով սկսել է փոփոխել իր դիրքորոշումը Արդբեջանի նկատմամբ՝ Բաքվին պատժելու իր անհաջող փորձից հետո, երբ նա 1991-1994 թթ. պատերազմում  օժանդակեց Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների շուրջ: Իրանի տարածաշրջանային թշնամի Թուրքիայի և Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ ռազմական կապերը հարկադրեցին Իրանին՝ կառուցողական վերաբերմունք դրսևորել իր հյուսիսային հարևանի նկատմամբ:

Նեղացող պատուհան

Այս գրեթե օպտիմալ պայմանները երկար չեն տևի՝ առավելագույնը վեց ամիս: «ԻՊ»-ի նկատմամբ փեշմերգաների հաղթանակները Քրդստանի Մախմուր, Զումար, և  բոլորովին վերջերս, Սինջար տարածքներում վկայում են, որ ՔՏԿ-ն այժմ հաջողությամբ վերահսկում է վիճելի այդ տարածքները՝ ԱՄՆ-ի հավանությամբ և ՆԱՏՕ-ի օժանդակությամբ: Սակայն որքանով որ ԻՊ-ի սպառնալիքը Իրաքում նվազում է, և Արևմուտքը իր ուշադրությունը կենտրոնացնում է գլխավորապես Սիրիայի վրա, ՔՏԿ-ն կարող է ընկնել աճող ճնշման տակ և հետաձգել հանրաքվեի անցկացումը:

Այնուամենայնիվ, եթե քրդերը կարողանային քվերակել հաջորդ մի քանի ամսվա ընթացքում, նրանք դա կարող էին անել առանց մտավախության, որ Արևմտյան ուժերը կարող էին հակառակվել իրենց՝ կրճատելով նրանց տրվող օժանդակությունը պաշտպանության ոլորտում: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները մտավախություն ունեն, որ ցանկացած դադար կնպաստի ԻՊ-ն վերականգնմանը կամ առաջ կգան Իրանի կողմից օժանդակվող շիական ռազմիկները:

Իրանի ռազմական ուժն առկա է Ջալավլայում՝ տարածք, որն հարում է Իրանի սահմանին և վերահսկվում է Քրդստանի հայրենասիրական միության (PUK) կողմից, որը Բարզանիի՝ Քրդստանի դեմոկրատական կուսակցության հակառակորդն է և սպիպում է Բարզանիին՝ արագ հանրաքվե անցկացնել, քանի դեռ անկախությւան համար քրդերի ձայնը կճնշեր PUK-ին՝ հեռու մնալ Իրանից:

Հանրաքվեն պետք է տեղի ունենա նախքան 2015-ի հունիսի թուրքական պառլամենտական ընտրությունները, քանի որ Բարզանին հազիվ թե ունենա Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա ճնշում գործադրելու այնքան լծակներ, որքան որ հիմա ունի: «Արդարության և զարգացման կուսակցության» (AKP)՝ կառավարությունը խաղաղ բանակցությունների մեջ է ներգրավվել, Աբդուլլա Օջալանի՝ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK)՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորում համարվող անջատողականների խմբի ազատազրկված առաջնորդի հետ:

Թուրքիայի քրդաբնակ տարածքներում խաղաղություն պահպանելու և ընտրություններում հաղթանակ տանելու համար AKP-ը պետք է ցույց տա, որ նա մի քանի ամսվա ընթացքում  հաջողություն է գրանցել այսպես կոչված խնդրի լուծման ընթացքում:Սակայն AKP-ի և  PKK-ի միջև ճեղքվածքը կարող է ավելացնել Օջալանի դիրքերը Բարզանիի հաշվին: Դա կարող է ավելացնել Օջալանի պլանի լեգիտիմությունը՝ մի դաշնության տարածքում միավորելու բոլոր քրդական տարածքները, որն հակասում է Բարզանիի՝ անկախ Իրաքյան Քրդստանի հայեցակետին:

Եթե AKP-PKK  կարգավորման գործընթացը «սայթաքի» և Արևելյան Թուրքիան ընկղմվի բռնությունների ալիքի մեջ, Բարզանին կկորցնի Թուրքիայի և հավանաբար նաև Արևմուտքի օժանդակությունը՝ անկախ պետության ստեղծման համար: Բարզանիի գլխավորած  ՔՏԿ-ի՝ անկախության հանրաքվե անցկացնելու շտապողականությունը հասկանալի է: Բարզանին պետք է ձգտի հանրաքվեի, քանի դեռ նրա ունեցած քաղաքական խաղաքարտերը կարող են 2015 թվականը դարձնել քրդերի՝ անկախության համար քվերակության տարի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment