Ղարաբաղյան հրադադարը վտանգի տակ է
Հոդվածի առանցքում
- 1994 թվականի զինադադարից հետո, երբ կռիվները դադարեցին, ամեն տարի այս հարցի պատասխանը եղել է` «ոչ»: Հայերն ու ադրբեջանցիներն, այսպես կոչված, շփման գծի երկայնքով փոխանակվել են կրակահերթերով և աղմկոտ սպառնալիքներով: Բայց կողմերից ոչ մեկը սահմանն անցնելու ցանկություն չի ցուցադրել: Այս տարի ազդակները շատ ավելի մտահոգիչ են:
- Լեռնային տեղանքը և հայկական պաշտպանությունը ադրբեջանական գործողությունները կարող են հեշտությամբ ձախողել, դա կդառնա ոչ միայն Ղարաբաղը շրջապատող ականապատ դաշտերում հազարավոր երիտասարների մահվան պատճառ, այլև կասկածի տակ կդնի Ադրբեջանի իշխող էլիտայի գոյությունը: Բաքվի համար շատ ավելի անվտանգ է սուր ճոճելը, քան զենք կիրառելը:
- Լրագրող և վերլուծաբան Էմիլ Սանամյանը հաշվել է, որ 2014-ին զոհվել է 72 մարդ` 39 ադրբեջանցի և 33 հայ: Անցած տարին զոհերի քանակով դարձավ ամենաարյունալին հրադադարից հետո:
- Ինչ վերաբերում է հայերին, նրանք սիրում են Բաքվին, ադրբեջանցիներին և միջազգային հանրությանը պարբերաբար ի ցույց դնել, որ ունեն հզոր բանակ և կարող են սեփական գործողությունները սկսել: Հենց սա էլ տեղի ունեցավ հուլիսի 31-ին: Ադրբեջանցիների ձեռնարկած փոքր խախտումներից հետո հայերը 3 ուղղությամբ գործողություն ձեռնարկեցին Ադրբեջանի սահմանի ուղղությամբ:
Ուշադրությանն արժանի
Այս տարի Լեռնային Ղարաբաղում պատերազմ կլինի՞: 1994 թվականի զինադադարից հետո, երբ կռիվները դադարեցին, ամեն տարի այս հարցի պատասխանը եղել է` «ոչ»: Հայերն ու ադրբեջանցիներն, այսպես կոչված, շփման գծի երկայնքով փոխանակվել են կրակահերթերով և աղմկոտ սպառնալիքներով: Բայց կողմերից ոչ մեկը սահմանն անցնելու ցանկություն չի ցուցադրել:
Այս տարի ազդակները շատ ավելի մտահոգիչ են: Մյունխենի անվտանգության համաժողովին ԵԱՀԿ-ն 2 շաբաթում իր 3-րդ ահազանգող հայտարարությունը տարածեց: Հունվարը սովորաբար հանգիստ ամիս է հրադադարի համար, բայց այս անգամ զոհվեց 12 մարդ, վիրավորվեց 18-ը:
Պատերազմից խուսափելու հիմնական փաստարկները մնում են նույնը: Դա աղետալի վնաս կհասցնի բոլորին: Հայկական կողմը 1994 թվականին ստացավ իր ցանկացածի մեծ մասը: Ադրբեջանը` 1990-ականների պատերազմի պարտված կողմը, դրան վերադառնալու ավելի մեծ ցանկություն ունի` փորձելով վերանվաճել հողերը, որոնք ներառում են իր դե յուրե տարածքի մոտ 14 տոկոսը: Բայց դա կլինի չափազանց ռիսկային նախաձեռնություն:
Լեռնային տեղանքը և հայկական պաշտպանությունը ադրբեջանական գործողությունները կարող են հեշտությամբ ձախողել, դա կդառնա ոչ միայն Ղարաբաղը շրջապատող ականապատ դաշտերում հազարավոր երիտասարների մահվան պատճառ, այլև կասկածի տակ կդնի Ադրբեջանի իշխող էլիտայի գոյությունը: Բաքվի համար շատ ավելի անվտանգ է սուր ճոճելը, քան զենք կիրառելը:
Տրամաբանությունը դեռ դրական է, բայց պատերազմի վախն աճում է շփման գծում սխալ հաշվարկների պատճառով: Տարածքները, որոնք ժամանակին կիսախարխուլ վիճակում էին և որտեղ կանգնած էին թույլ զինված զինվորներ, այժմ լցվել են ծանր զրահատեխնիկայով և ռազմական օդուժով: Լրագրող և վերլուծաբան Էմիլ Սանամյանը հաշվել է, որ 2014-ին զոհվել է 72 մարդ` 39 ադրբեջանցի և 33 հայ: Անցած տարին զոհերի քանակով դարձավ ամենաարյունալին հրադադարից հետո:
Նոյեմբերի 12-ին ադրբեջանցի զինվորները խոցեցին հայկական ուղղաթիռը չեզոք գոտում` 2 բանակների միջև ընկած տարածքում` սպանելով անձնակազմի 3 անդամներին: Ուղղաթիռը չէր հարձակվում ադրբեջանական դիրքերի վրա, բայց, ամենայն հավանականությամբ, հատել էր կողմերի համաձայնեցրած, ոչ պաշտոնական օդային փակ սահմանը մինչև 5 կիլոմետրով:
Բացի այդ, բռնությունները տարածվել են և դուրս են եկել Ղարաբաղի սահմաններից` հասնելով Հայաստան-Ադրբեջան սահմանագծին` հյուսիսում և Նախիջևանի մոտ: Եթե հակամարտությունը երբևէ նորից վերսկսվի, դա արդեն կլինի լայնամասշտաբ պատերազմ 2 երկրների` Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ադրբեջանական կողմը ռազմապես շատ ավելի ուժեղ է, քան 10 տարի առաջ, շփման գիծն էլ այն վայրն է, որտեղ նրանք ունեն լծակ հայերի նկատմամբ: Տարիներ շարունակ Ադրբեջանի պաշտոնյաները մերժել են հրադադարը ամրապնդելու առաջարկները, չեն ցանկացել, օրինակ, նշանառուներին դուրս բերել առաջնագծից, կամ խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծել` պնդելով, որ դրանով կամրապնդվի ստատուս քվոն, ինչն անընդունելի է:
Հունվարի 27-ին 3 գլխավոր միջնորդները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, անսովոր կոշտ և առանձին քննադատեցին Բաքվին` հայտարարելով.
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հարգել ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման համար»։ Մյունխենում նախագահ Իլհամ Ալիևը հակադարձել է` ասելով. «Իմ ուղերձը Հայաստանին հետևյալն է. Դադարեցրեք օկուպացումը: Երբ դուք դա անեք, մենք կունենանք խաղաղություն, գործակցություն և հաշտություն: Դա տեղի չի ունենում այն պատճառով, որ հայ զինվորը դեռ կանգնած է Աղդամում և Ֆիզուլիում»։
Ինչ վերաբերում է հայերին, նրանք սիրում են Բաքվին, ադրբեջանցիներին և միջազգային հանրությանը պարբերաբար ի ցույց դնել, որ ունեն հզոր բանակ և կարող են սեփական գործողությունները սկսել: Հենց սա էլ տեղի ունեցավ հուլիսի 31-ին: Ադրբեջանցիների ձեռնարկած փոքր խախտումներից հետո հայերը 3 ուղղությամբ գործողություն ձեռնարկեցին Ադրբեջանի սահմանի ուղղությամբ:
Դրանով սկսվեց սարսափելի արյունահեղության շաբաթը: Վերջերս, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խստիվ զգուշացրեց. «Մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»։
Այս ամենն ավելի վտանգավոր է դարձնում Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և սա ուկրաինական ճգնաժամի ու աշխարհաքաղաքական մռայլ իրավիճակի պայմաններում: Պետք է շտապ ուշադրություն դարձնել այս խնդրին, հանդարտեցնել իրավիճակը մինչև գարուն և պոտենացիալ տաք ու վտանգավոր ամառ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ