Տեխնոլոգիական ոլորտի համար ամենաբարձր վճարող քաղաքները

Տեխնոլոգիական ոլորտի համար ամենաբարձր վճարող քաղաքները

Հոդվածի առանցքում

  • Արդեն 10 տարի է, ինչ տեխնոլոգիական աշխատանքներում մասնագիտացած և 24 տարի գործունեություն ծավալած Dice-կայքը Սան Խոսեից մինչև Սան Ֆրանցիսկո ընկած հատվածը որակում է որպես երկրում տեխնոլոգիական ոլորտի համար ամենաբարձր վճարողը: Միջին աշխատավարձն այստեղ կազմում է 112.600 ԱՄՆ դոլար:
  • Տվյալ հարթակում բավականին մեծ աճ են գրանցում բջջային ծրագրերի, տվյալների բազայի և այլ ծառայություններ մատուցող ընկերությունները: Սպառողական ինտերնետ ծառայությունները, ինչպիսիք են Lyft և Uber ընկերությունները, ևս առաջարկում են բարձր վարձատրվող աշխատատեղեր:
  • Մինչդեռ այս ոլորտի աշխատավարձերը բարձրանում են, աշխատակիցների գոհունակությունը նվազում է: Հարցվածների միայն 52 տոկոսն են պատասխանել, որ 2014 թվականին բավարարված են իրենց աշխատավարձերից: Պետք է նշել, որ 2012 թվականից ի վեր աշխատակիցների գոհունակությունը տարեցտարի նվազում է:
  • Dice-ը հարցման արդյունքում ստացված մեկ այլ հետաքրքիր եզրակացության է հանգել` որոշ մասնագիտություններ վճարվում են մյուսներից ավելի բարձր: Ամենաբարձր վարձատրվող միջին աշխատավարձը կազմում է 130.000 ԱՄՆ դոլար, որով վարձատրվում են համակարգչային հաշվողական ծառայություններ մատուցողները, որոնց աշխատանքի արդյունքում դյուրացվել է վեբ դիմումների կառավարումը:

Ուշադրությանն արժանի

Սիլիկոնային Հովիտը կրկին ցուցակի ամենագագաթում է: Արդեն 10 տարի է, ինչ տեխնոլոգիական աշխատանքներում մասնագիտացած և 24 տարի գործունեություն ծավալած Dice-կայքը Սան Խոսեից մինչև Սան Ֆրանցիսկո ընկած հատվածը որակում է որպես երկրում տեխնոլոգիական ոլորտի համար ամենաբարձր վճարողը:

Միջին աշխատավարձն այստեղ կազմում է 112.600 ԱՄՆ դոլար: Այն 23.000 դոլարով ավելին է համաժողովրդական միջին 89.450 դոլար աշխատավարձից: Ամբողջ երկրում տեխնոլոգիական ոլորտում վճարվող աշխատավարձերը նախորդ տարվա հետ համեմատած բարձրացել են 2 տոկոսով:

Dice.com-ի նախագահ Շրավան Գոլի խոսքով, Սիլիկոնյան Հովտում գտնվող բոլոր ընկերությունները աշխատանքի են հրավիրում տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցների` սկսած գերհսկա Google և Facebook ընկերություններից, մինչև ավելի փոքր` ծրագրավորմամբ զբաղվող Workday Service Now-ի և տասնյակ սկսնակների: «Այնուամենայնիվ, դեռևս շատ կա ձեռնարկատիրական ֆինանսավորում»:

Տվյալ հարթակում բավականին մեծ աճ են գրանցում բջջային ծրագրերի, տվյալների բազայի և այլ ծառայություններ մատուցող ընկերությունները: Սպառողական ինտերնետ ծառայությունները, ինչպիսիք են Lyft և Uber ընկերությունները, ևս առաջարկում են բարձր վարձատրվող աշխատատեղեր:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Սիեթլը` միջինը 99.400 ԱՄՆ դոլար վճարող աշխատավարձերով: Այստեղ արդեն իսկ մի քանի տասնյակ տարիներ հիմնված Amazon և Microsoft ընկերությունների կողքին իրենց գրասենյակները հիմնեցին Google, Facebook և Twitter ընկերությունները:

Անշարժ գույքի մեծ բազա ունեցող Zillow ընկերությունը ևս Սիեթլում է և կրկին առաջարկում է բարձր վարձատրությամբ աշխատատեղեր: Գոլին նշում է. «Կան ինկուբատոր ընկերություններ, որոնք Սիլիկոնյան Հովտից տեղափոխվում են Սիեթլ կենսաապահովման առավել մատչելի ծախսերի համար»:

Միջինը 98.300 դոլար առաջարկող Բալթիմորը երրորդ տեղում է: Այն գրանցել է 0.8 տոկոս աճ, ինչը մասամբ պայմանավորված է պետական ծախսերի կրճատմամբ:

Տեխնոլոգիական ոլորտում բարձր վարձատրող մյուս երկու քաղաքները Սենթ Լուիս և Փիթսբուրգ քաղաքներն են, որտեղ միջին փոխհատուցումն ավելացել է համապատասխանաբար 23.1 և 16.8 տոկոսով` Սենթ Լուիսում միջին աշխատավարձը կազմելով 93.800 դոլար, իսկ Փիթսբուրգում` 79.600 դոլար: «Տեսեք, այժմ ցանկացած ընկերություն ստիպված է դիմել տեխնոլոգիական ոլորտին, քանզի նրա սպառողներն օրեցօր ավելի բջջայնացված են դառնում»,- ասում է Գոլին:

Մինչդեռ այս ոլորտի աշխատավարձերը բարձրանում են, աշխատակիցների գոհունակությունը նվազում է: Հարցվածների միայն 52 տոկոսն են պատասխանել, որ 2014 թվականին բավարարված են իրենց աշխատավարձերից: Պետք է նշել, որ 2012 թվականից ի վեր աշխատակիցների գոհունակությունը տարեցտարի նվազում է: Աշխատանքային վիճակագրության բյուրոն չի հետևում տեխնոլոգիական ոլորտի գործազրկությանը, քանզի գրեթե յուրաքանչյուր ընկերություն բազմաթիվ թափուր աշխատատեղեր ունի հենց այս բնագավառի մասնագետների համար: Որպես արդյունք, այս ոլորտի մասնագետների մոտ 67 տոկոսն  համեմատաբար ավելի վստահ են:

Մասնակիցների 37 տոկոսը նշել է 2015 թվականին նախատեսվող աշխատանքի փոփոխության վերաբերյալ: Մոտ 70 տոկոսը փնտրելու է ավելի բարձր վարձատրվող աշխատանք, 44 տոկոսը աշխատանքային պայմանների բարելավման հույս ունի և միայն 33 տոկոսն է ցանկանում կրել ավելի մեծ պատասխանատվություն:

Dice-ը հարցման արդյունքում ստացված մեկ այլ հետաքրքիր եզրակացության է հանգել` որոշ մասնագիտություններ վճարվում են մյուսներից ավելի բարձր: Ամենաբարձր վարձատրվող միջին աշխատավարձը կազմում է 130.000 ԱՄՆ դոլար, որով վարձատրվում են համակարգչային հաշվողական ծառայություններ մատուցողները, որոնց աշխատանքի արդյունքում դյուրացվել է վեբ դիմումների կառավարումը:

Երրորդ տեղում MapReduce-ն է, որը կարող է մշակել տվյալների մեծ քանակություն: Այստեղ աշխատակիցները վաստակում են միջինը 127.300 ԱՄՆ դոլար:

«Տեխնոլոգիական ոլորտի մասնագետները պետք է ունենան բանակցելու և իրենց հնարավորությունների մեջ ազատ կողմնորոշվելու հնարավորություններ: Ես շարունակում եմ պնդել, որ 2015 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում այս բնագավառի մասնագետների կարիքը կավելանա»,- հավելել է Գոլին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment