The Guardian- ի տեսակետը Թերեզա Մեյի վերջնական քայլի մասին. էլ ձախողելու տեղ չկա

The Guardian- ի տեսակետը Թերեզա Մեյի վերջնական քայլի մասին. էլ ձախողելու տեղ չկա

Հոդվածի առանցքում

  • Տիկին Մեյը քաջություն ու հեռատեսություն չունեցավ հարցերին համոզիչ պատասխաններ տալու համար, առավել ևս համոզելու հասարակությանն ու խորհրդարանին իր որոշմանը վստահելու հարցում: Այդ խորը և ձգձգված ձախողումն է մեծ մասամբ պատճառը, որ Բրեքսիթ- ի գործընթացը տապալվեց, որ բրիտանացի ընտրողները մասնակցելու են հինգշաբթի կայանալիք եվրոպական խորհրդարանական ընտրություններին և դա, անշուշտ, կլինի կոշտ դատավճիռ վարչապետի և նրա կուսակցության համար:

Ուշադրությանն արժանի

 

Վարչապետը չունեցավ Եվրոպայի հետ Բրիտանիայի հետագա հարաբերությունների հարցում անհրաժեշտ հեռատեսություն ու դատողություն, չխոսելով արդեն իր նկատմամբ պատգամավորների և հասարակության անվստահության մասին:

Արդեն մի քանի ամիս է քաղաքական իշխանությունը հեռանում է Թերեզա Մեյից: Չորեքշաբթի Պահպանողական կուսակցության համբերությունը ձախողված ղեկավարի հարցում սպառվեց, երբ վարչապետը Համայքների պալատում հայտարարեց ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրի (Wab) մասին, որն իր իսկ կուսակցության պատգամավորներն արդեն մերժել էին: Կաբինետի ավագ նախարարները բացակայում էին, կառավարության նստարանները զբաղեցված չէին, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հաճախելիությունը նվազել էր:

Թորի կուսակցությունը, որն անցած դեկտեմբերին վստահության քվեարկության ժամանակ սատարեց Մեյին,կարծես թե, նրան դեմ է արտահայտվում: Համայնքների ղեկավար Անդրեա Լիդսոմը հայտարարեց, որ այլևս չի կարող աջակցել Բրեքսիթի վերաբերյալ վարչապետի օրենսդրությանը: Մյուս պատգամավորներն ու նախարարները բացահայտ քննարկում են Մեյի հեռանալու ձևը և ծրագրում այն արագացնել: Բանավեճը հրաժեշտի նմանվեց, կարծես, նրանք, ովքեր մնացել էին պալատում, հասկացան, որ դա Մեյի պաշտոնավարման վերջին գործողության վերջին տեսարանն էր:

Վարչապետի թուլությունն անսպառ պատճառներ ունի, սկսած Downing Street ժամանելուց հետո մի քանի ամսվա ընթացքում կայացրած ընտրություններից: Սակայն նրա կուսակցության համար վերջնական սադրանքը եղավ Բրեքսիթի «նոր գործարքը» ներկայացնելը: Wab- ն օրենսդրական միջոց է այն նույն գործարքն ընդունելու համար, որն անցյալ տարվա նոյեմբերին համաձայնեցվեց Բրյուսելում: Պատճառները, որոնց հիման վրա, պատգամավորների մեծամասնությունը մերժեց գործարքը, չեն փոխվել:

Վարչապետի կողմից որպես նորարարություն ներկայացված օրինագծի առանձնահատկություններն իրականում քաղաքական լաստակ է, որի նպատակն է պահպանել այն կառուցվածքը, որն արդեն փլուզվել է: Մեյը տարբեր խորհրդարանական խմբակցությունների հետ մտացածին զիջումների էր գնում, որպեսզի ստեղծի միջկուսակցական կոալիցիա նույն հին գործարքն անցկացնելու համար: Այս նախաձեռնությունը դատապարտված էր ձախողման այն նույն պատճառով, որով ձախողվեց Մեյի պաշտոնավարման ողջ ժամանակահատվածը. չներկայացվեցին քաղաքական և դիվանագիտական այն հիմունքները, որոնք անհրաժեշտ են Բրեքսիթի ցանկացած մոդելի հարցում մեծամասնություն ստանալու համար:

Միասնական շուկայի նախնական մերժումից հետո, ըստ որի, ազատ տեղաշարժը պետք է վերջնականապես ավարտվի, Մեյն անձնական նախատրամադրվածությունն ու նեղ կուսակցական հետաքրքրությունն առաջնահերթ է համարել Բրիտանիայի ռազմավարական և տնտեսական շահերի ռացիոնալ գնահատումից: Երբ նա կորցրեց իր խորհրդարանական մեծամասնությունը, ապավինեց Դեմոկրատական յունիոնիստներին՝ ծայրահեղական կուսակցությանը, որը չի կարողանում ստանալ նույնիսկ Հյուսիսային Իռլանդիայի ընտրողների ձայների մեծամասնությունը: Վարչապետը չզարգացրեց հարաբերությունները մայրցամաքային գործընկերների հետ, որոնք կարող էին վստահություն ու ճկունություն առաջացնել բանակցություններում: Նա երբեք չի հանդիմանել կամ մերժել իր կուսակիցներին, որոնք թշնամանքով են խոսել եվրոպական նախագծի մասին, բայց փոխարենը թույլ է տվել, որ նրանց անխոհեմ, անհնարին պահանջներով սահմանափակվի իր սեփական բանակցային մանդատը: Այսպիսով, նա իրեն ու նաև իր երկիրը միջազգային ասպարեզում վերածեց անվստահելի, երբեմն նաև ծիծաղելի դերասանի:

Միայն երբ Մեյը վատնեց իր քաղաքական ամբողջ կապիտալը, իսկ գործարքը խորհրդարանում պարտություն կրեց, նա հետաքրքրություն ցուցաբերեց ավելի չափավոր եվրասկեպտիկների ու նախկին համախոհների տեսակետների հանդեպ: Այն ժամանակ, երբ նա պատրաստ էր խոսել փոխզիջումային լեզվով, արդեն ուշ էր: Նրա առաջարկած ցանկացած փոխզիջում կարող է կոսմետիկ լինել, քանի որ ԵՄ-ից դուրս գալու պայմանագիրը քննարկման ենթակա չէ, կուսակցության ղեկավարի պաշտոնում Մեյին փոխարինելու գործընթացն էլ սկսվել է: Մեյը չի կարող կապել իրեն փոխարինողի ձեռքերը, իսկ լեյբորիստները չեն հավատում թեկնածուներից որևէ մեկին, ով կատարելու է նրա ստանձնած պարտավորությունները:

Տիկին Մեյը քաջություն ու հեռատեսություն չունեցավ հարցերին համոզիչ պատասխաններ տալու համար, առավել ևս համոզելու հասարակությանն ու խորհրդարանին իր որոշմանը վստահելու հարցում: Այդ խորը և ձգձգված ձախողումն է մեծ մասամբ պատճառը, որ Բրեքսիթ- ի գործընթացը տապալվեց, որ բրիտանացի ընտրողները մասնակցելու են հինգշաբթի կայանալիք եվրոպական խորհրդարանական ընտրություններին և դա, անշուշտ, կլինի կոշտ դատավճիռ վարչապետի և նրա կուսակցության համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment