Գերմանիան և անտիսեմիտիզմը. անկեղծություն և ազնվություն

Գերմանիան և անտիսեմիտիզմը. անկեղծություն և ազնվություն

Հոդվածի առանցքում

  • Գերմանիայի հրեաներն անհանգստացած են: Դա կապված չէ միայն վերջին ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) աջ ծայրահեղականների հաջողության հետ: 2012-ին թլպատումն արգելող կարճատև քարոզարշավը առաջին ահազանգն էր: 2014-ին Գազայի պատերազմի դեմ ուղղված մեծ ցույցեր եղան, որտեղ Իսրայելի նկատմամբ թշնամանքը հաճախ հակասեմիտիզմից անբաժանելի էր թվում:

Ուշադրությանն արժանի

 

Գերմանիայում հակահրեական շարժման աճը խոր մտահոգություն է առաջացնում, սակայն Անգելա Մերկելի պատասխան քայլերը բարոյական լրջության և խստության օրինակ են:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացահայտ խոսել է Գերմանիայում հակասեմիտիզմի դրսևորման մասին: Նա CNN- ին ասել է, որ «Մենք միշտ ունեցել ենք որոշակի թվով հակասեմիտներ … Ցավոք սրտի, այսօր չկա մի սինագոգ, հրեական երեխաների խնամքի կենտրոն, դպրոց, որ գերմանացի ոստիկանները չհսկեն»: Նրա խոսքերը հնչեցին երկրի հակասեմիտիզմի հարցով օմբուդսմեն Ֆելիքս Քլեյնի հայտարարությունից մեկ շաբաթ անց: Քլեյնն առաջարկել էր հրեաներին խոհեմ լինել և հանրության մեջ չկրել հրեական գլխարկները (կիպպաները): Ի մի բերելով այս զարգացումները, կարող ենք ենթադրել, որ Գերմանիան վերադառնում է իր ահավոր անցյալին: Հանցագործության տվյալները ճգնաժամ չեն ենթադրում, բայց հանցագործության վիճակագրությունը չի չափում երկյուղը:

Գերմանիայի հրեաներն անհանգստացած են: Դա կապված չէ միայն վերջին ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) աջ ծայրահեղականների հաջողության հետ: 2012-ին թլպատումն արգելող կարճատև քարոզարշավը առաջին ահազանգն էր: 2014-ին Գազայի պատերազմի դեմ ուղղված մեծ ցույցեր եղան, որտեղ Իսրայելի նկատմամբ թշնամանքը հաճախ հակասեմիտիզմից անբաժանելի էր թվում: Եվրոպայում աճում են հակասեմիտական շարժումներ, չնայած դրանք տարբեր երկրներում տարբեր ձևեր են ընդունում:

Կիպպայի մասին Քլեյնի հայտարարությանը պատկերավոր է անդրադարձել Bild պարբերականը: Այս շաբաթ այն տպագրել է գլխարկն ու ընթերցողներին հնարավորություն տվել այն կտրել թերթից ու կրել որպես համերաշխության նշան: Դժվար է պատկերացնել նման ժեշտ բրիտանական պարբերականի կողմից:

Կանցլերն ու թերթը տարբեր ձևով ցուցադրեցին բարոյական լրջությունը, ինչը գերմանական հասարակության առանձնահատկություններից մեկն է: Անցյալի աչքերին նայելու և հնարավորության դեպքում դրա համար հատուցելու պաշտոնական Գերմանիայի վճռականությունը բարոյականության օրինակ է մնացած Եվրոպայի համար: Դա, իհարկե, չի վերացնում նացիստական անցյալի հանդեպ համակրանքը երկրի որոշ մասերում: Սակայն աջ ծայրահեղականների բողոքի ցույցերից հետո, որոնք հանգեցրին մի մարդու մահվան,  գերմանացի ոչ մի քաղաքական գործիչ  չասաց, որ «երկու կողմերում էլ շատ լավ մարդիկ կային», ինչպես ասաց Դոնալդ Թրամփը, 2017 թ. Շարլոտսվիլում սպիտակակամորթների գերազանցության կողմնակիցների հանրահավաքից հետո:

ժամանակակից Գերմանիայի ազատական կարգն առաջին մեծ մարտահրավերը ստացավ ձախ ծայրահեղականներից 1970-ականներին : Այն ժամանակ հայտնի իրավաբաններից մեկը նկատեց, որ ժողովրդավարական, ազատական պետությունը կախված է պայմաններից, որոնց  ինքը չի կարողանում երաշխավորել: Այսինքն, գրավոր օրենքները բավարար չեն, որպեսզի հասարակությունը միասին լինի: Նրանք պետք է լրացվեն չգրված բարոյական հասկացություններով: 1970-ականներին Գերմանիայի առաջ ծառացել էր դրանք գտնելու և ամրապնդելու խնդիրը, որն այն ժամանակ հաջողությամբ ավարտվեց: Այն պետք է նորացվի: Այսօր այդ խնդրին է բախվել նաև սարսափելի մասնատված Բրիտանիան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment