Ինտերնետի աստղ Դեն Բիլզերյանը, որին հռչակել են «Ինստագրամի թագավոր»

Ինտերնետի աստղ Դեն Բիլզերյանը, որին հռչակել են «Ինստագրամի թագավոր»

Ով է Դեն Բիլզերյանը

Դեն Բրանդոն Բիլզերյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 7-ին Թամփայում, Ֆլորիդա։ Նա ընդունվել է Թամփայի նախապատրաստական դպրոց, իսկ հետո Ֆլորիդայի համալսարան՝ ուսումնասիրելով բիզնես և քրեաբանություն։

Բիլզերյանը Ադամ անունով եղբայր ունի։ Նրանք հոր կողմից հայկական արմատներ ունեն՝ Փոլ Բիլզերյանի՝ նախկին թրեյդերի, որն իր տղաների համար ֆոնդեր է ստեղծել։

Բիլզերյանը ռազմածովային ուժեր ընդունվեց 2000-ին։  Մի քանի փորձերից հետո՝ նա այդպես էլ չավարտեց դասընթացը և հեռացվեց՝ «կրակելու ժամանակ անվտագության կանոնները խախտելու» համար։

Ամերիկայում ծնված Բիլզերյանն այս տարի օգոստոսի 28-ին եղբոր և հոր հետ մեկնեց Հայաստան՝ ստանալու ՀՀ քաղաքացիություն և միանալու Հայաստանի զինված ուժերին։

Որքա՞ն է նրա կարողությունը

Բիլզերյանի կարողությունը մոտավորապես 150 մլն դոլար է։ Նրա հարստությունը գոյացել է հիմնադրամներից և պոկերում տարած հաղթանակներից։ Հայտնի փաստ է, որ Բիլզերյանը 12-14 ամսում 50 մլն դոլար է աշխատել պոկեր խաղալով։

Դառնալով պրոֆեսիոնալ պոկեր խաղացող՝ նա հաճախ խաղում է միլիարդատերերի հետ, որտեղ խաղադրույքները չափազանց բարձր են։

Ինչպես նա դարձավ «Ինստագրամի թագավոր»

Բիլզերյանին այդպես հռչակել են սոցմեդիայում իր 24,5 միլիոնից  ավելի հետևորդները։ Նա հայտնի է իր շռայլ և հակասական կյանքով։ Փլեյբոյը հաճախ զվարճանում է այնպիսի հայտնի դեմքերի հետ, ինչպիսիք են Ֆլոյդ Մեյվեդերը և ԴիՋեյ Սթիվ Աոկին։

Նրա ինստագրամը ողողված է իրեն ծածկող կիսամերկ կանանցով, որտեղ փողերն է ցուցադրում։ Բիլզերյանը նաև ցուցադրում է սերը հրացանների նկատմամբ՝ փոսթելով իր զենքերով լուսանկարները։

Նա տպավորություն է ստեղծում մարդու, որի միլիոններն իրականություն են դարձնում ցանկացած ֆանտազիա։ Եթե հետևեք ֆոտոներին, մեկում թոփլես կանայք նրա մազերն են կտրում, մյուսում նա իր փիքափն է վարում՝ զենքը ետևում, մի տեղ էլ՝ իր Gulfstream IV ինքնաթիռը։

Հաճախ նա զինվորական ոճի մուգ շապիկ և շալվար է հագնում ու կիսաճտկավոր կոշիկներ։

Առողջության մասին

Մինչև 25-ը բոլորելը Բիլզերյանը սրտի 2 կաթված է ունեցել։ Նա ընդունում է, որ սրտի լարվածությունն առաջացել է կոկայինի և վիագրայի կիրառումից, ինչպես նաև ոգելից խմիչքի չարաշահումից։  

Ամսագրերին նա պատմել է, որ 6 անգամ գերազանցել է վիագրայի չափաբաժինը, չափից շատ կոկոային ընդունել և չորս օր շարունակ խմել՝ քնելով ընդամենը մեկ ժամ։

Նա ուսերի հատվածում ցավ է զգացել, որը փորձել է չեզոքացնել ֆիզիկական  վարժությունների միջոցով։ Բայց դա չի աշխատել, և նա սկսել է շնչահեղձ լինել, զանգել է մորը, ու նրան տեղափոխել են հիվանդանոց։

Բժիշկները տեղեկացրել են, որ սրտի կաթված է տարել, հաջորդ օրը ևս մեկն է եղել։

Պոկերի արքայի խիտ գրաֆիկը, իրարանցումն ու սեքսը, անքուն թռիչքները Լաս Վեգաս և Հավայան կղզիներ, 2011-ին թոքային էմբոլիզմի առաջացման պատճառ են դարձել։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment