Գլոբալ տնտեսություն. հնարավոր է՝ այն վնասված է, բայց դեռևս կործանված չէ

Գլոբալ տնտեսություն. հնարավոր է՝ այն վնասված է, բայց դեռևս կործանված չէ

Հոդվածի առանցքում

  • Կանխատեսման վտանգները. 12 ամիս առաջ, երբ Համաշխարհային տնտեսական ֆորումի պատվիրակները հավաքվեցին Դավոսում, ոչ ոք չէր էլ պատկերացնում՝ Ռուսաստանը մի քանի ամիս անց կբռնազավթի հարևան պետության մի մասը և կամ էլ, որ նավթի գները կրկնակի անկում կապրեն:
  • «Գլոբալիզացիան օգնում է աղքատությունից դուրս բերել հազարավոր մարդկանց»,-նշել է Լոնդոնի Chatham House վերլուծական կենտրոնի տնօրեն Ռոբին Նիբլեթը: Բայց նա ասել է, որ այն ավելի արագ է շարժվում, քան մարդիկ ու պետությունները կարող են հարմարվել՝ քաղաքականապես, սոցիալականապես և ենթակառուցվածքային առումով: Որպես արդյունք «կառավարությունների ու քաղաքացիների միջև վստահությունը վտանգավոր մինիմումի է հասնում»: Կառավարությունների միջև վստահույթունը ևս զոհ է դարձել, ասել է նա:
  • Նավթի գների անկումը համաշխարհային տնտեսության համար լայնամասշտաբ հետևանքներ կունենա՝ վերաբաշխելով էներգիա արտադրողներից՝ Ռուսաստան, Վենեսուելա և Մերձավոր Արևելքի երկրներից, ստացվող եկամուտը դեպի սպառող երկրներ, որոնց թվում են աշխարհի զարգացած երկրների մեծ մասը:
  • Մեկ այլ անհանգստություն է այն, որ էներգակիրների գների անկումը կարող է Եվրոպայի ցածր աճը, ցածր ինֆլյացիան մղել դեպի դեֆլյացիա, ինչը կհանգեցնի նրան, որ մարդիկ կհետաձգեն ծախսերի վերաբերյալ որոշումներն ու աճի հետագա խոչընդոտ կառաջանա:
  • Անգամ զգալի աճի 35 տարիներից հետո հանկարծակի դանդաղեցումը կարող է անխուսափելի լինել: Սակայն եթե դա կատարվի, ապա հարց կառաջանա, թե ինչպես Չինաստանը, որն վերջին երեք տասնամյակների ընթացքում եղել է հիմնական շահող կողմը, կարձագանքի այդ ամենին: Եվրոպան արդեն բավականին ցած է գլորվել աճի կորի վրա և տեղից շարժվելու համար կարիք ունի ավելիի, քան Եվրոպական կենտրոնական բանկից սպասվող օգնությունն է:
  • ԱՄՆ տեխնոլոգիական հսկաները, ինչպիսին Գուգլն է, արդեն իսկ խախտել են այնպիսի արդյունաբերությունները, ինչպիսին հրատարակչությունն ու հեռահաղորդակցությունն են: Բայց նրանց սպասարկման կողմնորոշում ունեցող, բաց հասանելիության բիզնես մոդելները, այժմ սպառնում են առավել լայն շրջանակների արտադրողների, այդ թվում և մեքենա արտադրողներին, որոնց վրա է ընկած Եվրոպայի արդյունաբերական բազայի ու մայրցամաքի զարգացման մեծ մասը:
  • «Ես չեմ տեսնում տնտեսության գլոբալացում, որը նահանջ լինի այն պատճառով, որ յուրաքանչյուրն էլ տեսնում է դրա առավելությունները: Կարծում եմ, աշխարհը միասնական կմնա»:

Ուշադրությանն արժանի

Կանխատեսման վտանգները. 12 ամիս առաջ, երբ Համաշխարհային տնտեսական ֆորումի պատվիրակները հավաքվեցին Դավոսում, ոչ ոք չէր էլ պատկերացնում՝ Ռուսաստանը մի քանի ամիս անց կբռնազավթի հարևան պետության մի մասը և կամ էլ, որ նավթի գները կրկնակի անկում կապրեն:

Սակայն այլ իրադարձություններ բավականին կանխատեսելի էին. Եվրոգոտում ցածր աճն ու ցածր ինֆյացիան ետ էին պահում Եվրոպային իր պարտքային ճգնաժամից դուրս գալու հնարավորությունից և գործազրկության բարձր մակարդակի նվազեցումից: Մասնակիորեն որպես արդյունք, քաղաքական մեյնսթրիմը բազմաթիվ Եվրոպական երկրներում թուլացավ և ազգայնական կուսակցությունները ուժեղացան: Կառավարությունները այդուհետ պայքարում էին այդ հզոր ալիքների դեմ, որոնք ցնցում էին երկրները:

Այս կամ այն կերպ, այդ զարգացումների մեծ մասը, անկախ նրանից դրանք կանխատեսելի էին, թե ոչ, այժմ ռիսկ են դարձել մեր ինտերնացիոնալացման, ինտերկապակցված համաշխարհային տնտեսության հետագա թուլացման համար:

«Գլոբալիզացիան օգնում է աղքատությունից դուրս բերել հազարավոր մարդկանց»,-նշել է Լոնդոնի Chatham House վերլուծական կենտրոնի տնօրեն Ռոբին Նիբլեթը: Բայց նա ասել է, որ այն ավելի արագ է շարժվում, քան մարդիկ ու պետությունները կարող են հարմարվել՝ քաղաքականապես, սոցիալականապես և ենթակառուցվածքային առումով: Որպես արդյունք «կառավարությունների ու քաղաքացիների միջև վստահությունը վտանգավոր մինիմումի է հասնում»: Կառավարությունների միջև վստահույթունը ևս զոհ է դարձել, ասել է նա:

Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից և Ուկրաինայի անջատողականներին նրա ցուցադրած աջակցությունը քանդեցին այն պատկերացումները, թե երկրները արագ կամ դանդաղ շարժվում են դեպի շուկայական ժողովրդավարություն: Չինաստանը անհանգստանում է, թե ԱՄՆ-ը փորձում է զսպել իրեն, այն ժամանակ, երբ Արևմուտքն անհանգստանում է, թե այնպիսի աճող ուժերը, ինչպիսիք Չինաստանն ու Հնդկաստանն են, հնարավոր է, չեն պահպանում  գլոբալ խաղի կանոնները:

Նավթի գների անկումը համաշխարհային տնտեսության համար լայնամասշտաբ հետևանքներ կունենա՝ վերաբաշխելով էներգիա արտադրողներից՝ Ռուսաստան, Վենեսուելա և Մերձավոր Արևելքի երկրներից, ստացվող եկամուտը դեպի սպառող երկրներ, որոնց թվում են աշխարհի զարգացած երկրների մեծ մասը:

Դա պետք է օգնի գլոբալ աճին: Իրապես, մեքենաների վաճառքի և մի քանի այլ ցուցիչների հիման վրա ամերիկացիներն արդեն ծախսում են իրենց գերեկամուտները՝ դարձնելով ԱՄՆ-ը, հնարավոր է, միակ խոշոր շարժիչ ուժը համաշխարհային տնտեսության համար:

Ջոն Լուէլլինը , ով Լոնդոնում ղեկավարում է տնտեսական խորհրդատվությունը, նշում է, որ համաշխարհային տնտեսության վրա փաստացի ազդեցությունը կախված կլինի նրանից, թե պարտվածները ինչպես կվարվեն խնայողությունների, իսկ հաղթողները՝ ձեռքբերումների հետ:

Կարևոր է նաև այն՝ արդյոք նավթի գների անկումը պահաջարկի մակարդակի նվազեցման արդյունք է, թե մատակարարումների աճի:  Շարժման հանկարծակիությունը ենթադրում է, որ դա հիմնականում մատակարարման խնդիր է:

Նավթի համաշխարհային արտադրությունը աճել է մեծ մասամբ շնորհիվ էներգիայի ոչ ավանդական աղբյուրների, ինչպիսին թերթաքարային նավթն է, որը ԱՄՆ-ին ինքնաբավության է հասցրել: Սաուդյան Արաբիան, այդ նույն ժամանակ, շարունակում է բաց պահել ծորակները՝ նպատակ ունենալով պահպանել հետագա ներդրումները ոչ ավանդական աղբյուրներում:Սակայն տատանվող պահանջարկը, կարծես թե, գործոն է և այս տեսակետից նավթի գինը ցույց է տալիս համաշխարհային տնտեսության թուլացումը և չինական դանդաղեցումը, ինչը լավ լուր չէ:

Պահանջարկի դանդաղեցումը արդեն իսկ վնասում է Աֆրիկայում ու Լատինական Ամերիկայում հումքային մյուս ապրանքների գներին:  Սակայն չինական դանդաղեցումը կարող է նաև նշանակել Չինաստանում ներդրումների առավել արագ դանդաղեցում, որն լուրջ հետևանքներ կունենա ԱՄՆ-ի և Եվրոպայի կապիտալիստական ապրանքարտադրության վրա:

Մեկ այլ անհանգստություն է այն, որ էներգակիրների գների անկումը կարող է Եվրոպայի ցածր աճը,  ցածր ինֆլյացիան մղել դեպի դեֆլյացիա, ինչը կհանգեցնի նրան, որ մարդիկ կհետաձգեն ծախսերի վերաբերյալ որոշումներն ու աճի հետագա խոչընդոտ կառաջանա:

«Եթե ես քննարկելու լինեի Դավոսի խնդիրները, ես կարծում եմ, որ Եվրոպական դեֆլյացիայի հեռանկարները և Չինաստանում աճի անակնկալ դադարը այն երկու բաներն են, որոնցից պետք է շատ զգուշանալ», -նշեց Լանտ Պրիտչետը, ով Հարվարդի համալսարանի Քենեդի դպրոցի զարգացման տնտեսագետներից է:

Պարոն Պրիտչետի և Հարվարդի տնտեսագետ Լոուրենս Սամմըրսի կողմից անցած տարի տպագրված հոդվածում օգտագործվում են երկու պատմական տվյալներ՝ արագ աճող տնտեսության վերաբերյալ նկարագրելու երկու կարևոր եզրակացություն, որն այժմ ակտուալ է Չինաստանի համար:

Առաջին եզրակացությունը այն է, որ  տնտեսական արագ աճը երկար չի շարունակվում և անխուսափելիորեն նվազում է մինչև միջինի, որին, ընդհանուր առմամբ, վիճակագրության մասնագետները ռեգրես են կոչում: Երկրորդ եզրակացությունը հնարավոր է առավել անհանգստացնող է. երբ աճը ընկնում է, դա անակնկալ կերպով է լինում և ոչ թե աստիճանական: Նրանք հղում են կատարում Քենեդի դպրոցի մեկ այլ տնտեսագետ Ռիկարդո Հաուսմաննին. «8%-ից 4% աճը հաճախ անցնում է բացասական 2-ի միջով»:

«Չինաստանին բնորոշ գծերը, այն է պետական վերահսկողության բարձր մակարդակը և կոռուպցիան՝ ավտորիտար կառավարման հետ միասին, աճի տեմպերի դանդաղեցումը առավել հաճախակի են դարձնում, քան ընդհանուր փորձը կարող էր առաջարկել»,-եզրափակում են պարոնայք Պրիտրետն ու Սամմըրսը:

Անգամ զգալի աճի 35 տարիներից հետո հանկարծակի դանդաղեցումը կարող է անխուսափելի լինել: Սակայն եթե դա կատարվի, ապա հարց կառաջանա, թե ինչպես Չինաստանը, որն վերջին երեք տասնամյակների ընթացքում եղել է հիմնական շահող կողմը, կարձագանքի այդ ամենին: Եվրոպան արդեն բավականին ցած է գլորվել աճի կորի վրա և տեղից շարժվելու համար կարիք ունի ավելիի, քան Եվրոպական կենտրոնական բանկից սպասվող օգնությունն է:

Մայրցամաքը դեռևս պայքարում է իր ֆինանսական ճգնաժամից դուրս գալու համար: Պարտքային բեռը շարունակում է անփոփոխ բարձր մնալ և ցածր ինֆլյացիան ու թույլ աճը կշարունակեն այն հենց այդպես պահել: Եվրոգոտու խնդիրները մյուսների վրա էլ են ճշնումներ գործադրում. Շվեյցարական ֆրանկը մի քանի ժամում  30%-ով աճ գրանցեց այն բանից հետո, երբ անցած հինգշաբթի իշխանությունները հրաժարվեցին եվրոյի համեմատ դրա զսպումից: Նման վճռական քայլերը հազվադեպ են տեղի ունենում առանց զգալի լայնամասշտաբ հետևանքների:

Երկարաժամկետ հեռանկարում Եվրոպական հասարակությունները ծերանում են: Ժամանակի ընթացքում ավելի քիչ մարդիկ կսկսեն պահել թոշակառուների համակարգը: Բնակչության ծերացման ու բյուջեի ճնշումների արդյունքում Եվրոպական երկրներից շատերը իրենց ներկայիս տեսքով իսկ անմատչելի են երևում:

Բազմաթիվ տնտեսագետներ պնդում են, որ մայրցամաքը կարիք ունի աշխատանքի ու արդյունաբերական շուկաների ռեֆորմների, որպեսզի բարելավվի տնտեսական արդյունավետությունն ու խթանի նորարարությունները, ինչպես նաև մայրցամաքի մրցունակության չափաբաժինը:Դարձյալ հղում անենք պրնք. Պրիտչետին ու Սամմըսրին. «Տնտեսական աճը կայունացնելը  դժվար դարձնող գործոններից մեկը այն է, որ աճը կախված է կրեատիվ քանդման երկու մասերից, բայց միայն մեկն է հայտնի կառավարությունների ու տնտեսական էլիտաների շրջանակներում»:

Իրականում, Եվրոպան պայքարում է և՛ կրեատիվի, և՛ դեստրուկտիվի հետ: Կրեատիվ ու դեստրուկտիվ տեխնոլոգիաների մեծ մասը, որոնք տագնապահարույց են Եվրոպական տնտեսության համար, Անտլանտյան օվկիանոսի մյուս կողմից են գալիս:

ԱՄՆ տեխնոլոգիական հսկաները, ինչպիսին Գուգլն է, արդեն իսկ խախտել են այնպիսի արդյունաբերությունները, ինչպիսին հրատարակչությունն ու հեռահաղորդակցությունն են: Բայց նրանց սպասարկման կողմնորոշում ունեցող, բաց հասանելիության բիզնես մոդելները,  այժմ սպառնում են առավել լայն շրջանակների արտադրողների, այդ թվում և  մեքենա արտադրողներին, որոնց վրա է ընկած Եվրոպայի արդյունաբերական բազայի ու մայրցամաքի զարգացման մեծ մասը:

Եթե մեքենաներն էլ գնան բջջային հեռախոսների ճանապարհով, ավտոարտադրության ապագա եկամուտները ավելի քիչ կլինեն:

Եվրոպայի  տնտնեսական անորոշությունը սնվում է դրա քաղաքականության միջոցով: Գոյություն ունեցող կուսակցությունների դեմ ուժեղ ռեակցիան չի սահմանափակվում Եվրոպայով, սակայն մնում է այդտեղ: Մարդիկ իրենց նայում են որպես սեփական կյանքի վրա հսկողությունը կորցրած, և մեղադրում են կառավարությունների «էլիտաներին» իրենց դրության համար:

Դրա պատճառներից մեկը այն է, որ գլոբալիզացիայի հետ կապվող միտումները, կարծես թե, պատասխանատվություն են կրում անհամաչափությունների աճի հետ: Միլիարդավոր մարդիկ աշխարհի ամենատարբեր մասերում հարուստ են գլոբալիզացիայի պատճառով, սակայն բազմաթիվ երկրներում դա հանգեցրել է եկամուտների ու հարստության անհամաչափությանը: Վեճերն այն մասին, թե ինչպես հաղթահարել անհավասարությունը, մեծ տարածում գտան հատկապես ֆրանսիացի տնտեսագետ Թոմաս Փիքեթիի շնորհիվ:

Նրա «Քսանմեկերորդ դարի կապիտալը» երկհատորյակի անգլերեն թարգմանությունը լույս է տեսել անցած տարի: Պարոն Փիքեթին հարկահանության հարցում առավել մեծ միջազգային համագործակցություն է առաջարկում, մի քայլ, որը այս պահին ուսումնասիրվում է ԵՄ-ի շրջանակներում մեկ այլ պատճառով՝ որպեսզի սանձվի լայնատարած կորպորատիվների կողմից հարկերից խուսափելը:

Եվրոպայում բազմաթիվ մարդիկ ԵՄ-ին դիտարկում են որպես գլոբալ տնտեսության  հետ իրենց անհարմարությունների պատասխանատու և անցանկալի ներգաղթի խթանող:

Իրականում, ներգաղթը նույնպես պատասխանատվություն է կրում գլոբալիզացիայի սև դիմակներից մեկի՝ իսլամիստական ահաբեկչության համար, որի դեմ պայքար է գնում: Մի քանի ֆանատիկներ անգամ հնարավորություն ունեն ցնցելու պետությունը, ինչպես այս ամիս տեղի ունեցավ Ֆրանսիայում, որի արդյունքում 17 զոհ եղավ:

Ահաբեկչական ակտերը այդ նույն ժամանակ հազարների կյանքն են խլում Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում: «Վախենում եմ, որ դա ապագան է»,-նշեց Chatham House-ից պարոն Նիբլեթը: Սակայն նա ավելացրեց, որ տնտեսական ձեռքբերման ազդեցությանը, որին աշխարհը հասել է, չպետք է մոռանալ՝ անկախ մարտահրավերներից: «Ես չեմ տեսնում տնտեսության գլոբալացում, որը նահանջ  լինի այն պատճառով, որ յուրաքանչյուրն էլ տեսնում է դրա առավելությունները: Կարծում եմ, աշխարհը միասնական կմնա»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment