Փարիզյան երթին մասնակցող որոշ համաշխարհային առաջնորդների երկերեսանիությունը ազատ խոսքի հետ կապված

Փարիզյան երթին մասնակցող որոշ համաշխարհային առաջնորդների երկերեսանիությունը ազատ խոսքի հետ կապված

Հոդվածի առանցքում

  • Չնայած միասնության ցուցադրմանը՝ հնարավոր չէր անտեսել որոշ ներկա համաշխարհային առաջնորդների կեղծավորությունը: Թեև նրանք Ֆրանսիայում հրապարակավ հայտարարում էին խոսքի ազատությանը իրենց աջակցության մասին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, տանը նրանք հաճախ խեղդում են այդ նույն ազատ խոսքը:
  • Այս ազգերը ցածր ցուցանիշներ ունեն ԼԱՍ-ի մամուլի ազատության ամենամյա ինդեքսում: Եգիպտոսը զբաղեցնում է 159-րդ տեղը 180 երկրներից, Թուրքիան՝ 154, Ռուսաստանը՝ 148, Ալժիրի Ժողովրդավարական Դեմոկրատական Հանրապետությունը՝ 121, Միացյալ Արաբական Էմիրությունները՝ 118 և Գաբոնը՝ 98:
  • Այնպիսի խմբեր, ինչպիսիք են Human Rights Watch-ը և Amnesty International-ը, պնդում են, որ խոսքի ազատությունը խիստ սահմանափակված է Միացյալ Արաբական Էմիրություններում: Amnesty-ին ասում է, որ 2011-ից ի վեր ավելի քան 100 խաղաղ ակտիվիստներ և կառավարության քննադատներ ձերբակալվել են այնտեղ:
  • Թերևս համաշխարհային այս առաջնորդների մասնակցությունը փարիզյան երթին պետք է ծառայի որպես կարևոր հիշեցում. ազատ խոսքը հեշտ է աջակցել, երբ դա անորոշ հասկացություն է: Եվ ինչպես նշել է Թեու Քոլենը New Yorker-ի անցյալ շաբաթվա պարբերականում, քննադատությունը կարող է ուղղվել նաև Միացյալ Նահանգներին:

Ուշադրությանն արժանի

Ըստ Ադամ Թեյլորի

11 հունվարի, 2015

Կիրակի օրը առնվազն 1,5 միլիոն մարդ ի նշան միասնության երթով անցան Փարիզով՝ այն բանից հետո, երբ ծայրահեղականները սպանեցին 12 հոգի Charlie Hebdo երգիծական թերթի գրասենյակում և չորս հոգի անցալ շաբաթ մթերային խանութում: Մահացու գնդակ ստացավ նաև մեկ ոստիկան:

Դա հիշարժան հանրահավաք էր, և հիշարժան էր, մասնավորապես, մասնակցող համաշխարհային առաջնորդների քանակով: Ավելի քան 50 ազգեր աշխարհի բոլոր անկյուններից ներկայացված էին այստեղ: <<Charlie, Charlie, խոսքի ազատություն>> խոսքերը դարձան օրվա կարգախոսը:

Չնայած միասնության ցուցադրմանը՝ հնարավոր չէր անտեսել որոշ ներկա համաշխարհային առաջնորդների կեղծավորությունը: Թեև նրանք Ֆրանսիայում հրապարակավ հայտարարում էին խոսքի ազատությանը իրենց աջակցության մասին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, տանը նրանք հաճախ խեղդում են այդ նույն ազատ խոսքը, ինչպես ասաց Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր Մարկ Լինչին:

Լրագրողներն առանց սահմանների (ԼԱՍ) հասարակական կազմակերպությունը, որը աջակցում է ազատ խոսքի իրավունքը, ընդգծեց, որ կազմակերպությանը «վրդովվեցնում է այն երկրների պաշտոնյաների ներկայությունը, ովքեր սահմանափակում են տեղեկատվության ազատությունը»:

Մասնավորապես, ԼԱՍ խնդրահարույց է դիտարկում Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շոքրիի, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ալժիրի ԱԳ նախարար Ռամթանե Լամամրայի, Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահայանիի և Գաբոնի նախագահ Ալի Բոնգոյի ներկայությունը:

Այս ազգերը ցածր ցուցանիշներ ունեն ԼԱՍ-ի մամուլի ազատության ամենամյա ինդեքսում: Եգիպտոսը զբաղեցնում է 159-րդ տեղը 180 երկրներից, Թուրքիան՝ 154, Ռուսաստանը՝ 148, Ալժիրի Ժողովրդավարական Դեմոկրատական Հանրապետությունը՝ 121, Միացյալ Արաբական Էմիրությունները՝ 118 և Գաբոնը՝ 98: Ստորև բերված են միայն մի քանի քննադատական դրույթներ այդ երկրների հետ կապված:

Անցյալ տարի եգիպտական դատարանը 7-10 տարվա ազատազրկման դատապարտեց երեք Al Jazeera-ի լրագրողներին ՝ «ահաբեկչության» մեղադրանքով:

Թուրքիան, որը 2012-2013-ին ճանաչվել էր աշխարհի ամենաշատ լրագրողներ ձերբակալող երկիր, 2014-ը ավարտեց մի շարք լրագրողների ձերբակալությամբ (այդ թվում չափավոր իսլամիկ Գյուլենի շարժման հետ կապված առաջատար թերթի՝ Զամանի գլխավոր խմբագիր Էկրեմ Դումանլիի):

Ռուսաստանում հակակոռուպցիոն բլոգեր և քաղաքական ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին դարձել է հաճախակի թիրախ կառավարության համար, իսկ մի քանի մնացած անկախ լրատվամիջոցներ պայքարում են գոյատևման համար:

Թեև խոսքի ազատությունը ամրագրված է Ալժիրի սահմանադրության մեջ, 1992-2011-ի միջև ընկած շրջանում կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն, որը լրջորեն սահմանափակել է ազատ խոսքի իրավունքը: ԼԱՍ-ը նշել է, որ մի շարք լրագրողներ ձերբակալվել են մինչև անցյալ տարվա ընտրությունները:

Այնպիսի խմբեր, ինչպիսիք են Human Rights Watch-ը և Amnesty International-ը, պնդում են, որ խոսքի ազատությունը խիստ սահմանափակված է Միացյալ Արաբական Էմիրություններում: Amnesty-ին ասում է, որ 2011-ից ի վեր ավելի քան 100 խաղաղ ակտիվիստներ և կառավարության քննադատներ ձերբակալվել են այնտեղ:

Հետաքննական լրագրող Յոնաս Մոլենդան ստիպված է եղել փախչել Գաբոնից մահվան սպառնալիքների պատճառով:

Կային նաև շատ ուրիշ ոչ ցանկալի հյուրեր: Ֆրանսիական Le Monde թերթը նշել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ներկայությունը, մի երկրի առաջնորդ, որը վերջերս առաջարկել էր հարկել ինտերնետը, և Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նաֆթալի Բենետը, ով մեկ անգամ ասել է. «Ես սպանել եմ շատ արաբների իմ կյանքում, և դրա հետ կապված չկա որևէ խնդիր»:

Twitter-ում զայրույթ են հայտնել նաև Սաուդյան պաշտոնյաների երթին մասնակցելու հետ կապված ընդամենը մի քանի օր հետո, երբ Սաուդյան Արաբիան ծեծել էր մի բլոգերի՝ հայհոյելու համար:

Թերևս համաշխարհային այս առաջնորդների մասնակցությունը փարիզյան երթին պետք է ծառայի որպես կարևոր հիշեցում. ազատ խոսքը հեշտ է աջակցել, երբ դա անորոշ հասկացություն է: Եվ ինչպես նշել է Թեու Քոլենը New Yorker-ի անցյալ շաբաթվա պարբերականում, քննադատությունը կարող է ուղղվել նաև Միացյալ Նահանգներին: Չնայած խոսքի ազատության պաշտոնական աջակցությանը Charlie Hebdo-ի վրա հարձակման օրերին՝ Չելսի Մանինգը ազատազրկված է 35 տարով կառավարության գաղտնի որակված փաստաթղթերը WikiLeaks-ին տրամադրելու համար:

Հատկանշական է, որ ոչ մի բարձրաստիճան ԱՄՆ պաշտոնյա չէր մասնակցում երթին Փարիզում: Ֆրանսիայում ԱՄՆ Դեսպան Ջեյն Հարթլին էր ներկայացրել Միացյալ Նահանգները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment