Ֆուտբոլիստը ներքաշվել է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ

Ֆուտբոլիստը ներքաշվել է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ

Հոդվածի առանցքում

  • Միկին ներքաշվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության մեջ: Նա չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակչին, որը տեղի է ունենալու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Արսենալը և ֆուտբոլիստն ինքը նման որոշում են կայացրել անվտանգության նկատառումով:

Ուշադրությանն արժանի

 

Հենրիխ Մխիթարյանը սովորական հայ չէ: 30 տարեկանում նա Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 8 անգամ: Նա իր երկրի հավաքականի ավագն է և խաղում է Եվրոպայի խոշորագույն ակումբներից մեկում:

Այնուամենայնիվ, Միկին ներքաշվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության մեջ: Նա չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակչին, որը տեղի է ունենալու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Արսենալը և ֆուտբոլիստն ինքը նման որոշում են կայացրել անվտանգության նկատառումով: Արսենալը հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ից «ընդունելի երաշխիքներ» չի ստացել, որ Մխիթարյանի համար ապահով կլինի Բաքու մեկնելը:
Արսենալում, կարծես թե, հասկացել են, որ այլ ելք չունեն, քանի իրենց խաղացողին Բաքու չուղարկելն է: Սա զայրացրել է երկրպագուներին, նաև Չելսիի ֆաներին: Եվ զայրույթը սկսվել էր դեռ այն ժամանակ, երբ որոշվեց, որ եզարափակիչն անցկացվելու է Բաքվում, որը նունիսկ ավելի հեռու է, քան Բաղդադը: Սրանից բացի անգլիական ակումբներին տրվել է 6000 տոմս՝ 68.000 մարդ տեղավորող մարզադաշտում: Մխիթարյանի շուրւ իրավիճակը նաև հիշեցում է, որ քիչ հայտնի քաղաքական հակամարտությունը դեռ լարված է:

Վերջերս նկատվեցին մի քանի դրական ազդակներ, որ ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել: Անցյալ տարի Հայաստանում, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ստեղծեց ժողովրդավարական կառավարություն: Դրանից հետո Փաշինյանը մի քանի անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և դրական հայտարարություններ է արել՝ խաղաղության գործընթացին որոշակիորեն կյանք տալով: Այնուամենայնիվ, Կարնեգի եվրոպական հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը նշում է, որ դեռ ոչ մի կողմի փոխզիջման նշան չկա:

Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը նշում է, որ նախկինում Բաքվում անցկացրած սպորտային միջոցառումներին հայերը մասնակցել են: Չորս տարի առաջ տեղի ունեցած Եվրոպական խաղերում մրցեցին 25 հայ մարզիկներ, թեև նրանք շրջապատված էին տեղացի երկրպագուներով: Պարոն Մամեդովը նաև ասում է, որ իր երկրի կառավարությունը «պաշտպանության ու անվտանգության» երաշխիքներ է տվել Մխիթարյանին:

Բայց Հայաստանի հետ կոնֆլիկտի այս հանրային հիշեցումը կարող էր մթագնել եզրափակիչը: Նման կարևոր առիթով Ադրբեջանը կցանկանար ներկայանալ որպես «հյուրընկալ» երկիր, ասում է Լոնդոնի համալսարանի Արևելագիտության և աֆրիկյան հետազոտությունների դպրոցի ներկայացուցիչ Սիմոն Ռոֆը: Ադրբեջանը հյուրընկալել է  այլ մարզական միջոցառումներ ևս, օրինակ, Ֆորմուլա 1-ի Գրան պրիի ամենամյա մրցանակաբաշխությանը, և դա նույնպես քննադատվել է որպես մարդու իրավունքների խախտումների պատճառով քննադատություններից ուշադրություն շեղելու փորձ:

Այն, որ հայ մարզիկի համար անվտանգ չէ Ադրբեջան մեկնելը, վատ է անդրադառնում ոչ միայն երկու երկրների հարաբերությունների վրա, այլև ՈՒԵՖԱ-յի: Կազմակերպությունը հայտարարել է, որ մշակել է «համապարփակ անվտանգության ծրագիր» Ադրբեջանի իշխանությունների հետ համատեղ և ցույց է տվել «Արսենալին»: ՈՒԵՖԱ-ն Մխիթարյանի բացակայությունը որակեց որպես «անձնական որոշում»: Միկին նախկինում ևս բաց է թողել Ադրբեջանում կայանալիք հանդիպումներ, բայց թվիթերում գրել է, որ այս անգամ ամեն ինչ այլ է. «Սա խաղ է, որին մասնակցելու հնարավորություն հաճախ չի լինում, և ես պետք է խոստովանեմ, որ ցավում եմ այն բաց թողնելու համար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment