Ալիևների բույնը. Ադրբեջանի նախագահական ընտանիքը տուն ունի Մոսկվայի մոտակայքում

Ալիևների բույնը. Ադրբեջանի նախագահական ընտանիքը տուն ունի Մոսկվայի մոտակայքում

Հոդվածի առանցքում

  • Մայնդորֆյան այգիներում երկու տուն ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը: Ռուսաստանի գույքի ռեգիստրի տվյալներով, տներից մեկի և կից հողատարածքի սեփականատերը նախագահի 22-ամյա որդին` Հեյդար Ալիևն է: Հողակտորի մակերեսը գրեթե 7,200 քառակուսի մետր է, տան մակերեսը` մոտ 1600 քմ: Ըստ ռեգիստրի՝ Հեյդար Ալիևը տունը և հողատարածքը նվեր է ստացել մորական պապից` Արիֆ Փաշաևից 2007-ի ապրիլին: Փաշաևը տունը գնել էր դրանից մեկ տարի առաջ:

Ուշադրությանն արժանի

 

Մոսկվայից 10 կմ հեռու` Ռուբլևո-Ուսպենսկի մայրուղու երկայնքով, անշարժ գույքի համար աշխարհում ամենաթանկարժեք տարածքն է:

Մայնդորֆյան այգիները քոթեջային գյուղ է, որն անունը ստացել է հեղափոխությունից առաջ տեղի ամրոցում ապրող հայտնի Մայնդորֆ ընտանիքից: Նրանց ամրոցը հետագայում դարձել է ամառանոց տիեզերագնաց Յուրի Գագարինի, գրող Միխայիլ Բուլգակովի համար, ինչպես նաև Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևի ոչ պաշտոնական բնակավայրը: Ամրոցն այժմ նախագահի ադմինիստրացիայի վերահսկողության տակ է:

Մոտակայքում Ռուսաստանի ամենահայտնի միլիարդատերերին պատկանող տներն են: Դրանցից մեկն աշխարհահռչակ ճարտարապետ Զահա Հադիդը նախագծել է տիեզերանավի տեսքով` հայտնի Վլադիսլավ Դորոնինի համար:

Ռիելթորներն ասում են, որ սա անշարժ գույքի համար ամենաթանկարժեք տարածքներից մեկն է Ռուսաստանում: Մայնդորֆյան այգիների անշարժ գույքով զբաղվող ընկերության կայքում նշված է, որ այնտեղ սեփականություն գնողների համար երաշխավորվում է գործարքի գաղտնիությունը, քանի որ հասկանալի է հաճախորդների բնույթը: Թաղամասի մուտքը հսկող անվտանգության աշխատակիցը Պրոյեկտ նախագծի լրագրողին ասել է, որ չգիտի ովքեր են ապրում այնտեղ: Բնակիչները գալիս են մգեցված ապակիներով մեքենաներով:

Մայնդորֆյան այգիներում երկու տուն ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը:

Ռուսաստանի գույքի ռեգիստրի տվյալներով, տներից մեկի և կից հողատարածքի սեփականատերը նախագահի 22-ամյա որդին` Հեյդար Ալիևն է: Հողակտորի մակերեսը գրեթե 7,200 քառակուսի մետր է, տան մակերեսը` մոտ 1600 քմ:

Ըստ ռեգիստրի՝ Հեյդար Ալիևը տունը և հողատարածքը նվեր է ստացել մորական պապից` Արիֆ Փաշաևից 2007-ի ապրիլին: Փաշաևը տունը գնել էր դրանից մեկ տարի առաջ: Լրագրողները չեն կարողացել գտնել վաճառողին և հարցնել գործարքի գնի մասին: Այսօր, Մոսկվայի անշարժ գույքի շուկայում մի քանի տատանումներից հետո, նման սեփականությունը վաճառվում է 2.3 մլրդ ռուբլիով  (մոտ 35 մլն դոլար):

Ալիևների ընտանիքին պատկանող մյուս տունը Մայնդորֆյան այգիների հակառակ կողմում է: OCCRP-ն նախկինում արդեն հայտնել էր, որ այն պատկանում է Ադրբեջանի նախագահի ավագ դուստր Լեյլա Ալիևային:

Ալիևի ադմինիստրացիան և Փաշաևները չեն արձագանքել մեկնաբանության առաջարկներին:

Այս սեփականություններն Ալիևների ընտանիքի հարստության միայն մի մասն են: Կառլովի Վարիում առանձնատնից և Լոնդոնում բնակարանից բացի ընտանքին ունի նաև մուլտիմիլարդանոց բիզնես` հյուրանոցներ և ոսկու հանք, ինչպես նաև հանգստյան գոտի, հյուրանոց և առանձնատներ Դուբայում: Հայտնում է OCCRP-ին:

Նրանց հիմնական զբաղվածությունը Ադրբեջանի ղեկավարումն է: Իլհամ Ալիևը նախագահի պաշտոնում 2003-ից փոխարինում է հորը` նրա մահից հետո: Դրանից հետո երկրի Սահմանադրությունը փոփոխվել է, որպեսզի նախագահը վերընտրվի անսահմանափակ անգամ, և պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է` 5-ից դառնալով 7 տարի: Բացի այդ ստեղծվել է առաջին փոխնախագահի պաշտոնը, որն այժմ Մեհրիբան Ալիևայինն է:

Երկիրը հայտնի է մասշտաբային կոռուպցիայով, մարդու իրավունքների խախտումներով և կռոնիզմով: Առաջին ընտանիքը վերահսկում է նավթով հարուստ երկրի տնտեսության զգալի մասը, ներառյալ էներգետիկայի, շինարարության, զբոսաշրջության, տրանսպորտի, անշարժ գույքի և այլ ոլորտների խոշոր բաժնետոմսերը:

Ադրբեջանի նախագահի թեկնածուները պարտավոր են իրենց եկամուտներն ու ունեցվածքը հայտարարագրել ընտրական հանձնաժողովում: Վերջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018-ին: Հանձնաժողովը պարտավոր չէ հրապարակել հայտարարագրերը: Որոշ թեկնածուներ իրենք են հրապարակային դարձրել իրենց ունեցվածքի և եկամուտների մասին տվյալները, բայց ոչ Ալիևը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment