Ռուսական թրոլինգի էվոլյուցիան

Ռուսական թրոլինգի էվոլյուցիան

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի քաղաքական կառույցը հաճախ բնութագրվում է որպես ուղղահայաց կառավարում, որտեղ ամբողջ իշխանությունը հոսում է վերևից: Սակայն ուսումնասիրելով վերջին տարիներին արտաքին աշխարհում ռուսական միջամտությունները, պարզվել է, որ համակարգը իրականում ավելի տարածված է, քան թվում էր: Մինչ Կրեմլը հաստատում է վերջնական նպատակները, ամենօրյա կառավարումը հաճախ իրականացնում է օպորտունիստների լայն ցանցը:

Ուշադրությանն արժանի

 

Ալեքսանդր Մալկևիչը, որի աշխատակիցները ձերբակալվել են Լիբիայում, ամբողջ աշխարհում «քաոսային դավադրություն» ստեղծելու Մոսկվայի ջանքերի մի մասն է:

Անցյած ամառ ռուսական ԶԼՄ-ների մենեջեր Ալեքսանդր Մալկևիչը եկավ Վաշինգտոն, որպեսզի թողարկի Իրական ԱՄՆ կայքէջը, որն ըստ տեղեկությունների կապված է ռուսական թրոլիի հետ և միջամտել է 2016 ԱՄՆ նախագահական ընտրություններին: Մալկևիչը ջերմ ընդունելություն չստացավ: Նրան հեռացրին Սպիտակ տան մոտ գտնվող իր գրասենյակից  ժամանումից մի քանի ժամ անց, իսկ Facebook- ը և Twitter- ը արգելափակեցին կայքը:

2018 թ. նոյեմբերին միջանկյալ ընտրությունների ժամանակ Վաշինգտոն այցի ընթացքում էլ Մալկևիչին ձերբակալեցին մայրաքաղաքի Դուլես օդանավակայանում հարցաքննության համար, իսկ հաջորդ ամիս նրա անունը հայտնվեց ընտրություններին միջամտելու փորձ անողների համար ստեղծված ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում:

Բայց դա նրան չկանգնեցրեց: Չնայած Մալկևիչը ավելի շատ խաղալիք զինվորի տպավորություն է թողնում, քան տեղեկատվական մարտիկի, բայց անցյալ տարի նրա թվացյալ սիրողական այցերը ԱՄՆ ներկայացնում են ամբողջ աշխարհում Ռուսաստանի ազդեցության գործողությունների պատկերը`ջանքեր, որոնք ընդլայնվում են Աֆրիկայում:

Անցյալ շաբաթ Bloomberg- ը հաղորդեց, որ մայիսին Մալկևիչի երկու աշխատակցի են ձերբակալել Լիբիայում, նրանց մեղադրելով երկրում ընտրությունների վրա ազդելու համար: ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Տրիպոլիի իշխանությունը երկու տղամարդուն մեղադրեց Սայիֆ ալ-Իսլամ Ալ-Քադաֆիի հետ հանդիպում կազմակերպելու փորձի համար: Վերջինը երկիրը չորս տասնամյակ ղեկավարած և 2011-ին տապալված նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին է: Միջազգային քրեական դատարանը որոնում է Սայիֆ ալ-Իսլամին` մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեղադրանքով: Ըստ տեղեկությունների, նա կապ ունի Մոսկվայի հետ և ստացել է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի աջակցությունը:

Այս շաբաթ Foreign Policy-ին տված հարցազրույցի ժամանակ Մալկևիչը հաստատել է, որ տղամարդիկ հանդիպել են Քադաֆիի որդու հետ, սակայն հերքել է, որ նրանք փորձել են միջամտել երկրի քաղաքականությանը: Նա ասել է, որ իրենք միայն ուսումնասիրություններ են կատարում:

Մալկևիչը, հավանաբար, անհամար խաղացողներից մեկն է, որոնք մասնակցում են Ռուսաստանի «քաոսային դավադրությանը», – ասել է Բրուքինգսի ինստիտուտի Ռուսաստանում քաղաքական պատերազմի փորձագետ Ալինա Պոլյակովան: Նա նշել է, որ օրենքի գերակայություն և հակակշիռներ ունեցող արևմտյան երկրների դիտորդների համար դժվար է հասկանալ, թե ինչպես է գործում Մոսկվան:

Ռուսաստանի քաղաքական կառույցը հաճախ բնութագրվում է որպես ուղղահայաց կառավարում, որտեղ ամբողջ իշխանությունը հոսում է վերևից: Սակայն ուսումնասիրելով վերջին տարիներին արտաքին աշխարհում ռուսական միջամտությունները, պարզվել է, որ համակարգը իրականում ավելի տարածված է, քան թվում էր: Մինչ Կրեմլը հաստատում է վերջնական նպատակները, ամենօրյա կառավարումը հաճախ իրականացնում է օպորտունիստների լայն ցանցը:

«Քաոսը և ռազմավարությունը իրարամերժ չեն», – ասել է Պոլյակովան:

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը վերջերս հայտարարեց, որ Միացյալ Նահանգները վատ է զինված այսպիսի քաղաքական պատերազմին հակազդելու համար: «Ռուսաստանը ռեսուրսների պակաս ունի, բայց ոչ` վճռականության: Արևմուտքն ունի ռեսուրսներ, սակայն չունի հստակ պատկերացում », – գրել է զեկույցի մասնակիցներից մեկը, Վաշինգտոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Աննա Բորշչևկայան:

Զեկույցը քննում է Մոսկվայի այսպես կոչված «գորշ գոտի» մարտավարությունը `վստահված անձանց, զինվորականների, քարոզչության և քաղաքական ազդեցության համադրությունը, որն օգտագործվում է ամբողջ աշխարհում իր նպատակներին հասնելու համար: Զեկույցի նախաբանում Ղեկավարների միասնական կոմիտեի գլոբալ գործողությունների գծով փոխտնօրեն, ծովակալ Ջեֆրի Չերեվկոն գրել է, որ « պետք է ակտիվ դիմակայել այս ռազմավարություններին, հակառակ դեպքում լուրջ զինված հակամարտության սպառնալիքը կարող է աճել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment