Եվրասիական միություն. Պուտինի պատասխանը ԵՄ-ին

Եվրասիական միություն. Պուտինի պատասխանը ԵՄ-ին

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի Հանրապետությունը վերջերս դարձավ չորրորդ երկիրը, որը միացավ Եվրասիական միությանը: Այս քիչ հայտնի կազմակերպությունը Վլադիմիր Պուտինի արձագանքն է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ի ոտնձգությանը, չնայած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեռևս 1994 -ին առաջ էր քաշել առևտրային դաշինքի գաղափարը, որը միավորելու էր Արևելյան Եվրոպայից Կենտրոնական Ասիա ընկած երկրները:
  • Հայաստանը, որն ամենայն հավանականությամբ, նախընտրում էր լինել առաջադեմ արևմտյան դաշինքի մի մասը, միացել է Ռուսաստանի ճնշման ներքո: Այս փոքրիկ Կովկասյան հանրապետությունը այնքան կախված է Ռուսաստանի առևտրական ու ռազմական աջակցությունից, որ հաճախ այն կոչվում է Ռուսաստանի գաղութ կամ արբանյակ:
  • Ինչպես ԵՄ-ին Բրյուսելում, Եվրասիական միությունն էլ ունի կենտրոնական գրասենյակ (Մոսկվայում հիմնված), գործադիր մարմին` Եվրասիական տնտեսական հանձնաժողով և քաղաքական մարմին` Եվրասիական տնտեսական Գերագույն խորհուրդ:
  • Բացի այս առաջնահերթ ծրագրերից, ընդլայնումն ի նկատի ունի Ռուսաստանը միավորել Չինաստանի և ասիական շուկաներին, ի թիվս այլ բաների, բարելավելով առկա ենթակառուցվածքներն ու տրանսպորտային երթուղիները: Յան Բրեմմերը բացատրում է, որ «որքան շատ է Ռուսաստանն օտարվում Արևմուտքից Ուկրաինայի պատճառով, այնքան ավելի ինքնավստահ է դառնում Ասիայի ու Չինաստանի հարցում»:

Ուշադրությանն արժանի

Հայաստանը դառնում է Եվրասիական միության չորրորդ անդամը:

Հայաստանի Հանրապետությունը վերջերս դարձավ չորրորդ երկիրը, որը միացավ Եվրասիական միությանը: Այս քիչ հայտնի կազմակերպությունը Վլադիմիր Պուտինի արձագանքն է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ի ոտնձգությանը, չնայած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեռևս 1994 -ին առաջ էր քաշել առևտրային դաշինքի գաղափարը, որը միավորելու էր Արևելյան Եվրոպայից Կենտրոնական Ասիա ընկած երկրները: Մաքսային միությունը, որը կազմված է Բելառուսից, Ղազախստանից և ՌԴ-ից, գործում է 2010-ից:

Եվրասիական միությունը, որը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, այժմ ընդգրկում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը, Ղրղզստանի կմիանա մայիսին: Ընդհանուր բնակչության թիվը գրեթե 200 միլիոն մարդ է, ՀՆԱ-ն ավելի քան 4 տրիլիոն դոլար: Յան Բրեմմերը Եվրասիայի խմբից (այն ոչ մի կապ չունի ԵՏՄ-ի հետ) հեռանկարային է համարում ԵՏՄ-ն:

Անհանգստության հիմնական պատճառը ԵՏՄ-ի ծավալը չի, այլ այն, թե ինչպես է բացահայտվում Վլադիմիր Պուտինի նվիրվածությունը տարածաշրջանային գերիշխանությանը: «Դա է պատճառը, որ նա ծայրահեղությունների է դիմում խանգարելու Ուկրաինայի անդամակցությանը արևմտյան կառույցներին` ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Նա չի ցանկանում զիջել ազդեցության այդ ոլորտը: Ուկրաինան մարգարիտն է և Եվրասիական միությունը կենսունակ չի լինի առանց այդ հանրապետության»:

Հայաստանը, որն ամենայն հավանականությամբ, նախընտրում էր լինել առաջադեմ արևմտյան դաշինքի մի մասը, միացել է Ռուսաստանի ճնշման ներքո: Այս փոքրիկ Կովկասյան հանրապետությունը այնքան կախված է Ռուսաստանի առևտրական ու ռազմական աջակցությունից, որ հաճախ այն կոչվում է Ռուսաստանի գաղութ կամ արբանյակ: Այն նույնիսկ զիջում է Ռուսաստանին իրավական հակասությունների հարցում, որոնք տեղի են ունենում հայրենի հողում:

Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին խորհրդային հանրապետությունները ենթարկվել են տնտեսական բարեփոխումների և սեփականաշնորհման, որն ուղեկցվել է տնտեսական ճգնաժամով, քանի որ նրանք իրենց տնտեսություններն ու արտադրության ոլորտները վերափոխում էին շուկայական տնտեսությունների: Կարճ կյանք ունեցած ԱՊՀ-ն հին կայսրությունը միավորելու ձախողված փորձ էր: Ինչպես ԵՄ-ին Բրյուսելում, Եվրասիական միությունն էլ ունի կենտրոնական գրասենյակ (Մոսկվայում հիմնված), գործադիր մարմին` Եվրասիական տնտեսական հանձնաժողով և քաղաքական մարմին` Եվրասիական տնտեսական Գերագույն խորհուրդ:

Եվրասիական միությունը թույլ է տալիս աշխատուժի ազատ տեղաշարժ և միասնական շուկայի ստեղծում շինարարության, մանրածախ առևտրի, զբոսաշրջության, և ամենակարևորը, էներգետիկայի ոլորտում, որտեղ ռուսական ընկերությունները, ինչպիսին Գազպրոմն է, առավել հզոր են աշխարհում: Առաջիկա 10 տարիների ընթացքում Եվրասիական միությունը նախատեսում է ստեղծել դատարան Մինսկում, ֆինանսական կարգավորիչ Աստանայում և հնարավոր է, որ գրասենյակներ բացվեն Աստանայում, Բիշքեկում, Մինսկում և Երևանում:

Այն նպատակ ունի ընդլայնել իր միասնական շուկան 40 այլ ոլորտներում, իսկ 2016-ին նաև դեղագործական ոլորտը: Զաք Վիտլին Եվրասիական խմբից կարծում է, որ Եվրասիական միությունը դուրս չի գա իր մաքսային և աշխատանքային միության նպատակներից, քանի որ, «միակ անդամը, որը կախված չէ Ռուսաստանի առատաձեռնությունից, Ղազախստանն է: Բայց ղազախները, ովքեր արդեն զգուշանում են դաշինքի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքական նախագծերից, Ռուսաստանի հետ սերտ միության պատճառով ստիպված են դիմել տնտեսական ռիսկերի: Ցածր նավթի գները և ռուբլու արագ արժեզրկումը նրանց դրդում են ավելի քիչ ջանքեր գործարդել ինտեգրման համար»:

Բացի այս առաջնահերթ ծրագրերից, ընդլայնումն ի նկատի ունի Ռուսաստանը միավորել Չինաստանի և ասիական շուկաներին, ի թիվս այլ բաների, բարելավելով առկա ենթակառուցվածքներն ու տրանսպորտային երթուղիները: Յան Բրեմմերը բացատրում է, որ «որքան շատ է Ռուսաստանն օտարվում Արևմուտքից Ուկրաինայի պատճառով, այնքան ավելի ինքնավստահ է դառնում Ասիայի ու Չինաստանի հարցում»:

Դա հավակնոտ արկածախնդրություն է, բայց ով ճանաչում է Վլադիմիր Պուտինին, գիտի, թե նա որքան հավակնոտ է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment