Իրանի հարցում Թրամփի բոյկոտից շահում է Վլադիմիր Պուտինը

Իրանի հարցում Թրամփի բոյկոտից շահում է Վլադիմիր Պուտինը

Հոդվածի առանցքում

  • Իրանական նավթի արտահանման վերաբերյալ Դոնալդ Թրամփի սահմանափակման արդյունքում ամենաշատը շահում են Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանը: Դա շատ պարզ դարձավ նույնիսկ նախքան պետքարտուղար Մայք Պոմպեոյի երկուշաբթի օրվա պաշտոնական հայտարարությունը: Նավթի համաշխարհային գները, որոնք արդեն այս տարի բարձրացել էին 44% -ով, աճեցին ևս գրեթե 3% -ով:

Ուշադրությանն արժանի

 

Իրանական նավթի արտահանման վերաբերյալ Դոնալդ Թրամփի սահմանափակման արդյունքում ամենաշատը շահում են Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանը: Դա շատ պարզ դարձավ նույնիսկ նախքան պետքարտուղար Մայք Պոմպեոյի երկուշաբթի օրվա պաշտոնական հայտարարությունը: Նավթի համաշխարհային գները, որոնք արդեն այս տարի բարձրացել էին 44% -ով, աճեցին ևս գրեթե 3% -ով:

Երկուշաբթի Պոմպեոն հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է պատժամիջոցներից ազատման արտոնությունների տրամադրումն այն երկրներին, որոնք իրանական նավթ են ներկրում: «Մեր նպատակն է, որպեսզի երկրները դադարեցնեն իրանական նավթի ներկրումը ամբողջությամբ», – ասել է Պոմպեոն: «Անցյալ տարվա նոյեմբերին մենք պատժամիջոցներից ազատել ենք յոթ երկրներ և Թայվանը: Մենք դա արեցինք, որպեսզի մեր դաշնակիցները և գործընկերները հնարավորություն ունենան աստիճանաբար հրաժարվել իրանական նավթից և օգտվել լավ մատակարարվող նավթային շուկայից: Այսօր ես հայտարարում եմ, որ այլևս բացառություններ չեն լինի, ներկրումը պետք է հասցնել զրոյի »:

Այս ամենը Թրամփի ջանքերի մի մասն է՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար, ինչպես նաև սահմանափակելու նրա կարողությունը ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման հարցում, ու վերջնականապես տապալելու Իրանի միջուկային զենքի վերաբերյալ Բարաք Օբամայի համաձայնագիրը: Այսպիսով, միակողմանիորեն, Թրամփի ղեկավարությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ն այլևս թույլ չի տա Չինաստանին, Ճապոնային, Հարավային Կորեային և հինգ այլ երկրներին, Իրանից գնել որևէ նավթ:

Դրա արդյունքում նավթի գները սկսեցին աճել` խթան հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավթային մատակարարներից մեկի՝ Ռուսաստանի համար: Սակայն դա այնքան էլ լավ չէ մի շարք այլ երկրների, ներառյալ ԱՄՆ վարորդների համար, ովքեր այժմ ավելի շատ են վճարում բենզինի համար: Չինաստանը, որի հետ Թրամփը ձգտում է հասնել անհրաժեշտ առևտրային համաձայնագրի, ևս լավ չի արձագանքել այս զարգացումներին:

Նավթի արտահանումը կազմում է Ռուսաստանի ընդհանուր արտահանման մոտ 60 տոկոսը և ՀՆԱ-ի 30 տոկոսը: Նավթի գնի յուրաքանչյուր դոլարի ավելացում անմիջապես փոխում է Ռուսաստանի ֆինանսական դիրքը՝  կտրուկ բարելավելով այն: Սա չի կարող օգնել, բայց նաև որոշակիորեն փոխհատուցում է պատժամիջոցների ազդեցությունը, որ Միացյալ Նահանգներն ու Արևմտյան Եվրոպան շարունակում են կիրառել Ռուսաստանի դեմ Ղրիմի բռնագրավման և Արևելյան Ուկրաինայում ընթացող գործողությունների արդյունքում:

Դոլարի տեսանկյունից ազդեցությունը ավելի ակնհայտ է: ՌԴ-ն օրական արտադրում է մոտ 11 մլն բարել նավթ, մեկ բարելի դիմաց մեկ դոլարի բարձրացումը ամեն տարի ռուսական տնտեսությունը մեծացնում է առնվազն 4 մլրդ դոլարով: Ընդ որում, անցյալ տարի Ռուսաստանի բյուջեի հավելյալ շահը, ինչը մոտ ՀՆԱ-ի 3% – է, ավելի բարձր էր, քան կանխատեսված էր, ինչպես դեկտեմբերին Financial Times-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Օրեշկինը: Դա 2011 թվականից ի վեր բյուջեի ավելացման առաջին դեպքն էր:

Այսօրվա ամերիկյան գործողությունների արդյունքում ակնկալվող նավթի գների աճը կարող է խթանել Ռուսաստանի տնտեսությունը: Դա  նաև զգալիորեն ավելացնում է Արևմտյան Եվրոպայում Ամերիկայի դաշնակիցների վրա ճնշումը, որոնք օրական օգտագործում են 13 մլն բարել նավթ:

Ավելին, կան նաև այլ վտանգներ, որոնք վերաբերում են Եվրոպայում նավթի մատակարարմանը, մասնավորապես Լիբիայում շարունակվող անհանգստությունների պատճառով: Կա մտահոգություն, որ լարվածությունը կարող է հանգեցնել արդյունահանման կեսից ավելի կրճատմանը և նավթի գների հետագա բարձրացմանը, որը ևս կխթանի ռուսական տնտեսությունը:

Սակայն երկուշաբթի օրվա կայացրած որոշման այս բոլոր հետևանքներից բացի, առկա է մեկ այլ ազդեցություն, որը դեռ տեսանելի չէ: Խոսքը խոշոր այն ընկերությունների, հատկապես նավթային ընկերությունների առաջարկի և պահանջարկի գների կանխատեսման մասին է, որը մեծապես ազդում է իրենց որոշումների վրա կամ բենզինի պահանջարկի հաշվին ապրանքների գնման վրա: Էլ չենք խոսում գազի գների անսպասելի աճի մասին ամերիկացիների ամառային տոների նախօրեին:

Ի վերջո, իհարկե, առկա են բազմաթիվ աշխարհաքաղաքական զարգացումներ, որոնք թելադրում են նավթի համաշխարհային շուկայի հետագիծը և ավելի լայն տնտեսական զարգացումներ, որոնք զգալիորեն կախված են այս իրավիճակից:

Այս ամենը նախագահը պետք է հաշվի առնի մինչ այս գործողությունների անցնելը: Կարող է շատ ավելի դժվար լինի հետագայում հետ բերել կորցրածը, քան իրականացնել այս քայլերը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment