Հայերի թիվը Հնդկաստանում գնալով աճում է

Հայերի թիվը Հնդկաստանում գնալով աճում է

Հոդվածի առանցքում

  • Կալկաթան Բրիտանական Հնդկաստանի երկրորդ քաղաքն է: Այստեղ մեծ թվով հայեր են ապրում: Համայնքն ունի հայկական քոլեջ, նաև հայկական սպորտային ակումբ: Քաղաքի հայկական երեք եկեղեցիներում մատուցվում են կիրակնօրյա պատարագներ: Չենայի հայակական եկեղեցին միակն է, որ տարին մեկ պատարագ է մատուցում: Այստեղ հայերի թիվը հազիվ մի քանի հարյուրի հասնի:

Ուշադրությանն արժանի

 

Հնդկաստանի Չենայ քաղաքի 18-րդ դարի հայկական եկեղեցում տարեկան մեկ արարողակարգ է իրականացվում: Այն գտնվում է Հնդկաստանի ամենահին հայկական փողոցի վրա, որը ժամանակին հայտնի էր Black Town անունով: Այս վայրն Ասիայի ամենամեծ նավահանգիստներից մեկն էր: Հայ առևտրականներն այստեղ տասնամյակներ շարունակ առևտրով են զբաղվել և մեծ գումարներ աշխատել, ինչի արդյունքում էլ կառուցվել է այս փոքրիկ եկեղեցին:

Կալկաթան Բրիտանական Հնդկաստանի երկրորդ քաղաքն է: Այստեղ մեծ թվով հայեր են ապրում: Համայնքն ունի հայկական քոլեջ, նաև հայկական սպորտային ակումբ: Քաղաքի հայկական երեք եկեղեցիներում մատուցվում են կիրակնօրյա պատարագներ: Չենայի հայակական եկեղեցին միակն է, որ տարին մեկ պատարագ է մատուցում: Այստեղ հայերի թիվը հազիվ մի քանի հարյուրի հասնի:

Կալկաթայի երկու հայ քահանաներ երկու ժամ թռիչքից հետո հասնում են Չենայ, որպեսզի իրականացնեն տարեկան արարողությունները: Նրանք իրենց հետ տանում են նաև արարողության համար անհրաժեշտ հանդերձանքն ու պարագաները:

Երիատսարդ ընտանիքն արդեն մի քանի անգամ մասնակցել է պատարագի: Փոքրիկի անունը Սուրեն է: Հոր անունը՝ Կապիլան: Մայրը՝ Աշխենը հայուհի է, իսկ ամուսինը՝ Չենայից:

Կապիլանը երբ սովորել է Կանադայի համալսարանում, նրան հաճախ ասել են, որ իր ազգանունը շատ հայկական է հնչում՝ Ջեսուդյան: Այդտեղից էլ սկսել է հետաքրքրվել հայերով: Աշխենը հիմա լավ հնդկերեն է խոսում: Հայաստանում երբ դեռ դպրոց էր հաճախում հնդկերեն է սովորել, որից հետո հնարավորություն ստացել կրթությունը շարունակել Հնդկաստանում: Վերադառնալուց հետո սկսել է երկու երկրների միջև բարեկամական կապերն ամրապնդել:

Երբ Կապիլանը, որպես զբոսաշրջիկ եկել էր Հայաստան, այստեղ նրան ուղեկցում էր Աշխենը: «Ինձ հարցրեց, իսկ այստեղ ապահո՞վ է»,-հիշում է Աշխենը,-«Նա Հնդկաստանից է ու ինձ հարցնում է՝ իմ երկրում ապահո՞վ է»: Երբ Աշխենին հրավիրեց Հնդկաստան նա մի փոքր անհանգստացած էր.«Չմտածես, որ եկել եմ այստեղ, որ ամուսնանանք»: Բայց Հայաստան վերադառնալու վերջին օրը նրանք նշանվեցին: Հարսանիքը տեղի ունեցավ Երևանում:

Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվեցին Չենայ: Նրա ամուսինը քրիստոնյա է, բայց Չենայի եկեղեցում տեղի ունեցող պատարագները նման չեն հայկական եկեղեցիներում մատուցվող պատարագներին: Հիմա բազմաթիվ հնդիկ ուսանողներ գալիս են Հայաստան բժկական համալսարանում սովորելու համար և ամուսնանում են հայուհիների հետ:

Հնդկաստանում հայ ընտանիքների թիվը գնալվ մեծանում է: Աշխենն ասում է, որ այստեղ բիզնես սկսելու լավ պայմաններ կան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment