Հայ-ամերիկյան կապեր. պաշտպանելով քրիստոնյա քաղաքակրթությունը ՄԱՍ 1

Հայ-ամերիկյան կապեր. պաշտպանելով քրիստոնյա քաղաքակրթությունը ՄԱՍ 1

Հոդվածի առանցքում

  • Հայերն Ամերիկայում բարձր պաշտոններում էին: Ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայեր հաստատվեցին Միացյալ Նահանգներում: Շատ հայեր նաև եկել են այստեղ կրթություն ստանալու նպատակով: Մի խումբ երիտասարդ շրջանավարտներ և ուսանողներ հիմնեցին առաջին հայկական կազմակերպությունները՝ Նյու Յորքում, Դետրոիտում, Բոստոնում, Ուաթերթաունում:

Ուշադրությանն արժանի

 

«1919-ին ամերիկյան դպրոցներում Հայաստանի մասին գիտեին գրեթե այնքան, ինչքան օրինակ Անգլիայի մասին…նրանք նվիրյալ քրիստոնյաներ են, որոնց ժամանակին ցեղասպանել են թուրքերը». ԱՄՆ 31-րդ նախագահ Հերբերտ Հուվեր:

Յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատուկ առաքելությունն ու պատմությունը: Ամերիկան ստեղծեցին խորը հավատ ունեցող քրիստոնյաներ, որոնց նպատակն էր Երկրի վրա կառուցել Աստծո պետությունը: Քրիստոնեությունը, ավանդույթներն ու պահպանողական արժեքները երկրի հիմքն են:

Քրիստոնյա աշխարհի համար Ամերիկան ավելին է քան սովորական պետությունը, այն հույսի երկիր է: Ես խորապես համոզված եմ, որ այս համատեքստում Ամերիկան և Հայաստանը ունեն մի շարք ընդհանրություններ: Հայաստանն առաջինն էր, որ քրիստոնեությունը ճանաչեց պետական կրոն: Դարերով հայերը պատերազմել են՝ պաշտպանելով իրենց գոյությունն ու մնացել են քրիստոնյա:

Ամերիկայում հայկական մեծ ժառանգություն կա, որն իր պատմությունն ունի: ԱՄՆ-ում առաջին հայերը եկել են 1630-ականներին: Պատմաբան Սեմյուել Մորիսոնը գրում է, որ հայերն առաջիններից էին, որ հաստատվեցին Մասաչուսեթսում: Հայկական ծագում ունեցող շատ բրիտանական արդյունաբերական ընկերություններ տեղափոխվեցին Ամերիկա և ներդրումներ արեցին գյուղոլորտում:

Հայերն Ամերիկայում բարձր պաշտոններում էին: Ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայեր հաստատվեցին Միացյալ Նահանգներում: Շատ հայեր նաև եկել են այստեղ կրթություն ստանալու նպատակով: Մի խումբ երիտասարդ շրջանավարտներ և ուսանողներ հիմնեցին առաջին հայկական կազմակերպությունները՝ Նյու Յորքում, Դետրոիտում, Բոստոնում, Ուաթերթաունում: Այս կազմակերպություններում տեղի էին ունենում բազմաթիվ մշակությաին և կրթական հանդիպումներ, որոնք նպատակ ունեին պահպանելկ ազգային ինքնությունը: Համալսարաններում ստեղծվել էին ակումբներ, որտեղ լեզուն չմոռանալու համար բոլորը հայերեն էին խոսում:

Շատ հայեր ընդունվում էին Ամերիկայի ամենահայտնի համալսարաններ: Նրանցից էր, Քրիստափոր Սերոբյանը, որը Ամերիկյան դոլարի կանաչ գույնի հեղինակն է: 1842թ-ին Սերոբյանը մեկնել էր ԱՍՆ` ընդունվելով Եյլի համալսարան, որտեղ ուսանել էր քիմիա, բժշկություն և աստվածաբանություն:

Նյու Յորքի համալսարանի շրջանավարտ Խաչիկ Ոսկանյանը աշխատել է The New York Herald թերթում, որպես լրագրող, ապա ընտրվել Նյու Յորքի լրագրողների միության նախագահ: 1989-ին TheCincinnati Enquirer-ում լույս տեսավ հոդված, որտեղ Ոսկանյանը պատմում էր առանձին հայկական համայնք ստեղծելու մասին, որը պլանավորում էր կոչել Նոր Անի: Օսկանյանի պնդմամբ այդ նախագիծը կնպաստեր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը:

Ցեղասպանությունից հետո Ամերիկա գաղթաց հայերը աշխատում էին, ու իրենց աշխատած գումարն ուղարկում հարազատներին, մինչև կկարողանային տուն վերադառնալ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment