Արևմտյան Եվրոպայում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունները
Հոդվածի առանցքում
- Անհայտ անձինք կրակ են բացել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի փարիզյան գրասենյակում, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել:
- Մադրիդի մետրոյի Ատոչա կայարանում ռումբի պայթյունը խլել էր 191 մարդու կյանք, դա Եվրոպայում իսլամիստների ահաբեկչական ամենախոշոր հարձակումն էր:
- Հակաիսլամիստ ծայրահեղական Անդերս Բեհրինգ Բրեյվիկը ռումբ էր տեղադրել Օսլոյում, որից հետո Նորվեգիայի Ուտոյա կղզում հարձակվել երիտասարդական ճամբարի վրա` սպանելով 77 մարդու:
Ուշադրությանն արժանի
Չորեքշաբթի Փարիզի Charlie Hebdo երգիծական ամսագրի գրասենյակի վրա զինված հարձակումը Ֆրանսիայում վերջին շրջանում տեղի ունեցած ամենամեծ ահաբեկչությունն էր: Արևմտյան Եվրոպայում վերջերս տեղի են ունեցել ահաբեկչական հետևյալ հարձակումները:
Մարտի 11, 2004
Մադրիդի մետրոյի Ատոչա կայարանում ռումբի պայթյունը խլել էր 191 մարդու կյանք, դա Եվրոպայում իսլամիստների ահաբեկչական ամենախոշոր հարձակումն էր:
Հուլիսի 25, 1995
Ֆրանսիայում ողբերգական վերջին ահաբեկչությունը տեղի էր ունեցել Փարիզի Սենտ Միշել կայարանում, ռումբի պայթյունի հետևանքով զոհվել էր ութ մարդ, վիրավորվել 150-ը: Պայթյունը ահաբեկչական հարձակումների մի մասն էր, որի կազմակերպիչը Ալժիրի Իսլամական Զինված Խումբն էր:
Հուլիսի 22, 2011
Հակաիսլամիստ ծայրահեղական Անդերս Բեհրինգ Բրեյվիկը ռումբ էր տեղադրել Օսլոյում, որից հետո Նորվեգիայի Ուտոյա կղզում հարձակվել երիտասարդական ճամբարի վրա` սպանելով 77 մարդու, որոնցից շատերը դեռահասներ էին:
Հուլիսի 7, 2005
Ալ-Կաիդայի գաղափարախոսությունից ոգեշնչված չորս մահապարտներ Լոնդոնում պայթյուններ էին կազմակերպել, զոհվել էին երեք գնացքների և մեկ ավտոբուսի 52 ուղևորներ:
Օգոստոսի 15, 1988
Օմաղ քաղաքում Իռլանդիայի Հանրապետական Բանակի կազմակերպած մեքենայի պայթյունը խլել էր 29 մարդու կյանք, ահաբեկչությունը Հյուսիսային Իռլանդիայի չորս տասնամյակ տևած հակամարտության ամենաողբերգական դեպքն էր:
Մարտ 2012
Ֆրանսիայի հարավում` Թուլուզում, ալ-Կաիդայի հետ կապված մի զինյալ սպանել էր երեք հրեա դպրոցականի, ռաբբիի և երեք պարաշյուտիստի:
Մայիսի 24, 2014
Չարագործը կալաշնիկով ինքնաձիգի գործադրմամբ Բրյուսելի հրեական թանգարանում սպանել էր չորս մարդու: Նա նախկինում կապ էր ունեցել Սիրիայում գործող Իսլամական պետության զինյալների հետ:
Մայիսի 22, 2013
Ալ-Կաիդայից ոգեշնչված երկու ծայրահեղականներ Լոնդոնում հարձակվել էին բրիտանացի զինվորական Լի Ռիգբիի վրա և փողոցում ծեծելով սպանել նրան:
Նոյեմբերի 2, 2011
Փարիզում անհայտ անձինք այրվող հեղուկով շիշ էին նետել Charlie Hebdo-ի գրասենյակ, երբ ծաղրանկարներ պատրաստող պարբերականը հրապարակել էր Մուհամմեդ մարգարեի նկարները. հարձակման հետևանքով ոչ ոք չէր տուժել:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ