Եվրոպայի մղձավանջ. Մեծ ու փոքր ահաբեկչությունների սպառնալիքներ

Եվրոպայի մղձավանջ. Մեծ ու փոքր ահաբեկչությունների սպառնալիքներ

Հոդվածի առանցքում

  • Անվտանգության փորձագետներն ասում են, որ այժմ ձևավորվել է ինտերնետի վրա հիմնված, արմատական մուսուլմանների ընդհանրացված զայրույթ ընդդեմ արևմտյան հասարակության, որը կարող է պայթել ցանկացած ժամանակ, ինչպես Փարիզի սպանդն էր, հարձակումը Բելգիայում հրեական թանգարանի վրա կամ Լոնդոնի փողոցներում զինվորի սպանությունը:
  • «Կոպիտ, բայց պոտենցիալ մահացու գործողությունների թիվն աճել է: Փոքր հարձակումներն իրականացնում են վտանգավոր անհատները, որոնց հետախուզական գործակալությունները դժվարությամբ են հայտնաբերում: Այդ անձինք կարգավորված, բարդ ցանցերի մաս չեն կազմում:
  • Արդեն մոտ 600 բրիտանացիներ են գնացել Սիրիա՝ միանալու ծայրահեղականներին, ինչպես նաև տարածվող Իսլամական պետությանը, ասել է Փարկերը: Ըստ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի, 550 գերմանացիները նույնն են արել, մոտավորապես 180-ը վերադարձել է, այդ թվում 30 մարդ, ովքեր համարվում են չափազանց վտանգավոր: Ֆրանսիայի 1200 քաղաքացիներ մեկնել են Սիրիա, այդ թվում, մոտ 400-ը դեռևս պատերազմական գոտում են և 200-ը ճանապարհին:
  • Եղբայրները, որոնց կասկածում են Charlie Hebdo-ի սպանությունների մեջ, հայտնի էին Ֆրանսիայի հետախուզությանը և ԱՄՆ-ի թռիչքներն արգելող ցուցակում էին, սակայն, իշխանությունները չկարողացան կանխել հարձակումը, մասամբ այն պատճառով, որ խումբը շատ փոքր էր: Նույնը վերաբերում է Ալ-Քաիդայով ոգեշնչված երկու բրիտանացի ծայրահեղականներին, որոնք 2013-ին կացնահարել էին զինվոր Լի Ռիգբիին Լոնդոնի փողոցում:

Ուշադրությանն արժանի

ԼՈՆԴՈՆ- Զինված հարձակումը Փարիզում հստակորեն ցույց տվեց, որ Եվրոպան կանգնած է զարգացող ահաբեկչական սպառնալիքի առաջ, որտեղ  այլևս չեն գերակշռում  մի քանի խոշոր խաղացողներ: Դա Ալ-Քաիդան կամ Իսլամական պետությունը չէ: Դրանք կրակոտ, ատելությամբ լի քարոզիչների աշակերտները չեն: Անվտանգության փորձագետներն ասում են, որ այժմ ձևավորվել է ինտերնետի վրա հիմնված, արմատական մուսուլմանների ընդհանրացված զայրույթ ընդդեմ արևմտյան հասարակության, որը կարող է պայթել ցանկացած ժամանակ, ինչպես Փարիզի սպանդն էր, հարձակումը Բելգիայում հրեական թանգարանի վրա կամ Լոնդոնի փողոցներում զինվորի սպանությունը:

Այս զարգացող նոր գազանը  հունից հանում է անվտանգության ղեկավարներին, որոնք պետք է զբաղվեն  ոչ միայն մեկ այլ 9/11-ոճի հարվածների մասին Ալ-Քաիդայի ծրագրերով ,այլև լավ պատրաստված ու զինված մարդասպաններով, ինչպես Փարիզում էր, որոնք լրագրողներին սպանեցին վրեժ լուծելով իրենց կրոնը վիրավորողներից:

Էնդրյու Փարկերը՝ MI5 բրիտանական անվտանգության ծառայության տնօրենը հինգշաբթի կայացած հազվագյուտ  հրապարակային ելույթի ժամանակ ասել է, որ ահաբեկչական հարձակումները դարձել են ավելի բարդ , քանի որ սպառնալիքը դառնում է ավելի տարածված: Գործակալների համար դժվար է  խափանել փոքր խմբերի կամ «միայնակ գայլերի»  ծրագրերը,  որոնք գործում են ինքնաբերաբար, լավ չծրագրված, բայց մահացու ազդեցությամբ:

«Մենք վստահ ենք, որ 2013-ի հոկտեմբերից ավելի քան 20 ահաբեկչությունները կամ ուղղորդում են կամ հրահրում  ծայրահեղական խմբավորումները», – ասել է նա՝ վկայակոչելով մահացու հարվածները Եվրոպայում, Կանադայում և Ավստրալիայում: Նա նշել է, որ վերջին ամիսներին անվտանգության ծառայությունները միայն Բրիտանիայում կանխել են երեք մահացու ահաբեկչություններ:

«Կոպիտ, բայց պոտենցիալ մահացու գործողությունների թիվն աճել է», – ասաց նա, զգուշացնելով, որ փոքր  հարձակումներն իրականացնում են վտանգավոր անհատները,  որոնց հետախուզական գործակալությունները դժվարությամբ են հայտնաբերում: «Այդ անձինք կարգավորված, բարդ ցանցերի մաս չեն կազմում», – ասաց գործակալը և հաճախ հանդես են գալիս գրեթե առանց նախազգուշացման:

Արդեն մոտ 600 բրիտանացիներ են գնացել Սիրիա՝ միանալու ծայրահեղականներին, ինչպես նաև տարածվող Իսլամական պետությանը, ասել է Փարկերը: Ըստ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի, 550 գերմանացիները  նույնն են արել, մոտավորապես 180-ը վերադարձել է, այդ թվում 30 մարդ,  ովքեր համարվում են չափազանց վտանգավոր: Ֆրանսիայի 1200 քաղաքացիներ մեկնել են Սիրիա, այդ թվում, մոտ 400-ը դեռևս պատերազմական գոտում են և 200-ը ճանապարհին, անցյալ ամիս հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազենյուվը:

Փարկերն ասել է, որ նրանք սովորել են ինչպես ատել և ինչպես սպանել: Ճիշտ չի լինի կենտրոնանալ բացառապես այդ անհատների վրա, նշել է նա, քանի որ այդ նույն ժամանակ Ալ-Քաիդայի և Իսլամական պետական խմբերը Սիրիայում լայն հարձակումներ են ծրագրում՝ Բրիտանիայի  և Արևմտյան Եվրոպայի դեմ:

Բաց հասարակություններն ամենուր դժվարանում են պաշտպանվել ահաբեկչությունից, որի մեղավորներին օգնում են հենց ազատություններն ու հրապարակայնությունը, որոնք նրանք հաճախ արհամարհում են: Բայց Եվրոպայում մի քանի գործոններ կան, որոնք ավելի են բարդացնում իրավիճակը: Գլխավորը բազմաթիվ երկրներում մահմեդական բնակչության մեծ թիվն է: Ֆրանսիան առաջինն է նրանց շարքում, այնուհետև Բելգիան է, Շվեդիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և նույնիսկ Իսպանիան ու Իտալիան: Այդ համայնքների մեծությունը արմատականներին հնարավորություն է տալիս թաքնվել:

Խնդիրը բարդացնում է նաև այն փաստը, որ Եվրոպայում շատ ներգաղթածներ չեն ձուլվում արևմտյան հասարակությանը: Ընդ որում, ներգաղթածների մեծ մասը  օրինապաշտ են և ոչ թշնամական, շատերը, սակայն,  չեն ընկալում ազատական արժեքները, այդ թվում` խոսքի ազատությունը, ներառյալ կրոնական գործիչների երգիծանքը: Սա ստեղծում է մթնոլորտ, որտեղ արմատականությունը կարողանում է գոյատևել և երբեմն աճել:

Մագնուս Մանսթորպը՝ Շվեդիայի ազգային պաշտպանության քոլեջի ահաբեկչության մասնագետը ասել է , որ 9/11-ից հետո մահմեդական երիտասարդների մի նոր սերունդ է մեծացել Եվրոպայի քաղաքներում, որը գրկախառնվել է Ալ-Քաիդային: Արևմուտքը գտնվում է իսլամի դեմ պատերազմի մեջ՝ սկզբում Աֆղանստանում, ապա Իրաքում և այժմ Սիրիայում:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ շատ երիտասարդ եվրոպացի մահմեդականների ոգևորել է  Իսլամական Պետության խալիֆաթի հռչակումը: Նրանք գնում են Սիրիա՝ միանալու ճակատամարտին, ապա այդ արժեքներով տուն վերադառնում: «Աղանդավորական լարվածությունը Մերձավոր Արևելքում արտացոլվում է Եվրոպայի մեր քաղաքներում», -ասել է նա: «Կա վտանգավոր ակտիվություն մահմեդական համայնքներում»:

Նա նշել է, որ շատ մուսուլմաններ ստեղծում են մեկուսացած անապահով համայնքներ խոշոր քաղաքներում և պատրաստ են հակահարված տալ: «Հասարակության մեջ գոյություն ունի խիստ բևեռացում», – ասել է նա, վկայակոչելով աջակողմյան, ներգաղթի դեմ քաղաքական կուսակցությունների հեղինակության բարձրացումը ընդդեմ Եվրոպայում իսլամի աճի:

«Բռնություն իրականացնող  մարդիկ իրականում աշխատում են փոքր խմբերով, բայց նրանք բոլորը միանում են և գիտեն, թե ինչ ուղղությամբ են շարժվելու: Նրանք հստակ նպատակ ունեն, Խալիֆաթն ապահովում է ընդհանուր նպատակը, միասնությունն ու խթանը»:

Մարդկանց ազատ տեղաշարժը, բաց սահմանները, որոնք խթանելու են առևտրին, աշխատատեղերի ստեղծմանը և բարգավաճմանը, նաև հեշտացնում են հանցավոր տրամադրությունների իրականացումը: ԵՄ անձնագրով առանց խնդիրների անցնում են սահմանը  և իրականացնում հարձակումներ, ինչպես դա պատահեց մայիսին, երբ Սիրիայում Իսլամական պետության հետ կապված ֆրանսիացին անցավ Բելգիա և Բրյուսելի հրեական թանգարանում սպանեց չորս քաղացու:

ԱՄՆ հանրապետական Ադամ Շիֆը, որը Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի անդամն ասել է , որ ԱՄՆ պաշտոնյաները ջանքեր են գործադրում հետևելու ամերիկացիներին, ովքեր գնացել են պայքարելու Սիրիայում և Իրաքում: Բայց եվրոպացի պաշտոնյաների համար ավելի դժվար է լուծել այդ խնդիրը, նշել է սենատորը:

«Դժվար է,  քանի որ չունեք հետախուզական ծառայություններ այնպիսի վայրերում, ինչպիսիք են Սիրիան, որպեսզի կարողանանք  բացահայտել, թե ինչ է տեղի ունենում, ինչ է պատահել  ամերիկացիների հետ,  ովքեր գնացել են պայքարելու արտերկրում», – ասել է նա: «Այս խնդիրն ավելի է խորանում Եվրոպայում, որտեղ մարդիկ անձնագրով ազատ ճանապարհորդում են»:

Մեծ Բրիտանիան միակողմանի քայլեր ձեռնարկեց՝ խստացնելով  սահմանային ստուգումներն իր նավահանգիստներում և երկաթուղային կայարաններում: Իսպանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը ոչ այն պատճառով, որ կոնկրետ դավադրություն է սպասվում: Պարզապես այն ընդհանուր զգացումն է իշխում, որ  ամբողջ Եվրոպայում,  բարձր է վտանգի մակարդակը, հատկապես Փարիզում երգիծական շաբաթաթերթ Charlie Hebdo-ի վրա կատարված հարձակումից հետո, որի ժամանակ  տասնյակ մարդիկ  զոհվեց:

Հինգշաբթի Իսպանիան նույնպես ուժեղացրեց անվտանգությունը տրանսպորտային հանգույցներում՝ օդանավակայաններում ,երկաթուղային կայարաններում, ատոմակայաններում, էներգետիկ ցանցերում և ջրային ռեսուրսներում:

«Ներկա միջազգային իրադրությունը մատնանշում է, որ գործ ունենք ընդհանուր սպառնալիքի հետ, որը տարածված է բոլոր արևմտյան երկրներում», – ասաց ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիազը: Նա նշել է, որ երկու հիմնական ահաբեկչական կազմակերպությունների միջև հակասությունը, որոնք մրցակցում են Սիրիայում և այլուր իրենց գերակայությունը հաստատելու համար, զգացվում է նաև Եվրոպայում:

«Կա հստակ պայքար Ալ-Քաիդայի և Իսլամական պետության միջև՝ ահաբեկչական ղեկավարներ դառնալու համար: Եվ սա մեծացնում է հարձակումների վտանգը», – ասել է նա: Հրաժարվելով օգտագործել Իսլամական պետություն անունը՝ Փարկերն իր ուղերձում ասել է, որ խմբի սոցիալական մեդիայի արդյունավետ ռազմավարությունը թույլ է տվել «ատելության ուղերձը  տարածել ամբողջ Միացյալ Թագավորությունում՝ թափանցելով բոլորի տները»:

Նա ասել է, որ վտանգը երեք ուղղությամբ է զարգանում. սպանել  անմեղ բրիտանացիներին Սիրիայում, օգտագործել Սիրիան որպես հենակետ ահաբեկչական հարձակումները Բրիտանիայի դեմ ուղղելու համար, օգտագործել նորագույն քարոզչությունը բրիտանացիներին տանը հարձակումների դրդելու համար:

Եղբայրները, որոնց կասկածում են Charlie Hebdo-ի սպանությունների մեջ, հայտնի էին Ֆրանսիայի հետախուզությանը և ԱՄՆ-ի թռիչքներն արգելող ցուցակում էին, սակայն, իշխանությունները չկարողացան կանխել հարձակումը, մասամբ այն պատճառով, որ խումբը շատ փոքր էր: Նույնը վերաբերում է Ալ-Քաիդայով ոգեշնչված երկու բրիտանացի ծայրահեղականներին, որոնք 2013-ին կացնահարել էին զինվոր Լի Ռիգբիին Լոնդոնի փողոցում:

Փիտեր Նյումանը՝ Լոնդոնի թագավորական քոլեջին կից արմատականացման ուսումնասիրության միջազգային կենտրոնի տնօրենը ասել է, որ փոքր հարձակումները ցույց են տալիս  ջիհադիստների շրջանում ռազմավարության փոփոխությունը: Նախկինում նրանք հավակնում էին ստեղծել մեծ միջադեպեր, ինչպիսին սեպտեմբերի 11-ն էր Միացյալ Նահանգներում կամ 2005-ի հուլիսի 7-ին Բրիտանիայի մետրոյի պայթեցումը:

«Անցյալ տարվանից տեղի ունեցող դեպքերը հաստատում են, որ նրանք ընտրել են շատ ու փոքր ահաբեկչությունները, որոնք չեն պահանջում ռումբ պատրաստել», ասաց Նյումանը: «Դրանք աներևակայելի արդյունավետ են»: Նա զգուշացրել է, որ ապագայում կլինեն նմանատիպ այլ հարձակումներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment