Աշխարհի 5 ամենամահաբեր ահաբեկչական կազմակերպությունները

Աշխարհի 5 ամենամահաբեր ահաբեկչական կազմակերպությունները

Հոդվածի առանցքում

  • 2014թ. կեսին ԱՄՆ բնակչության 71 տոկոսը մտահոգված է ահաբեկչական գրոհի հնարավորությամբ:
  • ԻԼԻՊ-ը ունի բավական ռազմական ներուժ մի քանի բանակային դիվիզիա պարտության մատնելու համար:
  • ԻԼԻՊ-ը գրավեց մեծ տարածքներ և Իսլամական Խալիֆայություն հռչակեց արաբական աշխարհի սրտում:
  • Բոկո Հարամը մի քանի տարի սպառնում է Նիգերիայի հյուսիսային համայնքներին:
  • Կուդսի ուժերը Իրանի գաղտնի խումբ է, որը սատարում է Իրանը ներկայացնող ահաբեկչական խմբավորումներին:
  • Պակիստանում Հաքանիի ցանցը խորը կապեր ունի տեղական ահաբեկչական խմբավորումների հետ:

Ուշադրությանն արժանի

Ավելի հավանական է, որ դուք կզոհվեք կայծակի հարվածից, քան ահաբեկչական գործողության հետևանքով: Սա այն հռետորաբանությունն է, որով իշխանությունը հանգստացնում է ժողովրդին, այն ժամանակ, երբ առաջանում է ազգային անվտանգության որևէ սպառնալիք: Այնուամենայնիվ, ԱՄՆ իշխանությունը չի հապաղում զգուշացնել ժողովրդին երկրի դեմ պատրաստվող ահաբեկչական գործողության վերաբերյալ վստահելի տեղեկությունների մասին:

Հասարակության մեջ ահաբեկչության նկատմամբ վախը զգալիորեն նվազել է, մասնավորապես 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ձեռնարկված անվտանգության միջոցառումների հետևանքով, և ընտրողների առաջնային խնդիրների ցանկ են վերադարձել տնտեսական խնդիրները, գործազրկությունը և քաղաքական բևեռացումը: Սակայն բավական է որևէ խաղաղ բնակչի նկատմամբ ոտնձգություն կամ ԱՄՆ քաղաքացու գլխատման մասին նորություն, և ահաբեկչությունը կրկին հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում:

Այն փաստը, որ 2014թ. կեսին ԱՄՆ բնակչության 71 տոկոսը մտահոգված է իրենց երկրի վրա ահաբեկչական գրոհի հնարավորությամբ, վառ ապացույց է, որ Արաբական թերակղզում գործող Ալ-Կաիդայի և Իսլամական Պետության պես կազմակերպությունները դեռևս անհագստացնում են ամերիացիներին:

Անկախ նրանից` դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, ահաբեկչությունը լուրջ խնդիր է հանդիսանում ԱՄՆ-ի, իր դաշնակիցների և ամբողջ միջազգային հանրության համար: Թմրանյութերի կամ սովորական հանցագործությունների նման, ահաբեկչությունը չի կարող արմատախիլ արվել, այն կարող է միայն սահմանափակվել այն աստիճանի, որ մարդիկ կարողանան ապրել համեմատական խաղաղության պայմաններում:

Ստորև ներկայացնում ենք աշխարհում գործող 5 ամենավտանգավոր ահաբեկչական կազմակերպությունների ցանկը`

1. Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն

Միայն հատուկ ահաբեկչական կազմակերպությունը կարող է ստիպել աշխարհի ամենահզոր և պրոֆեսիոնալ բանակին ռազմական գործողություններ ծավալել աշխարհի մյուս ծայրում: Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը (ԻԼԻՊ) հենց այդպիսի կազմակերպություն է: Այն ունի բավական ռազմական ներուժ մի քանի բանակային դիվիզիա պարտության մատնելու համար և բավական ֆինանսական կարողություններ իր գործողությունները տպավորիչ տեմպերով իրականացնելու համար:

Համաձայն Կենտրոնական Հետախուզական Գործակալության տվյալների` ԻԼԻՊ-ի կազմում կռվում է մոտ 31.000 գրոհային և նրա վերահսկողության տակ է գտնվում Մերձավոր Արևելքի մի տարածք, որը իր չափերով հավասար է Բելգիայի տարածքին:

Իրաքի 2-րդ ամենամեծ քաղաքի՝ Մոսուլի արագ և հեշտ գրավումը ԻԼԻՊ կողմից ոչ միայն վարկաբեկեց Իրաքի կենտրոնական իշխանություններին, այլև ցույց տվեց, թե որքան անօգնական են Իրաքի զինված ուժերը: Եթե չլիներ օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումը ԻԼԻՊ դիրքերին օդային հարվածներ հասցնելու մասին, ապա չի բացառվում, որ ևս մի քանի իրաքյան դիվիզիաներ կարող էին տապալվել:

ԻԼԻՊ-ի և այլ իսլամիստական կազմակերպությունների միջև տարբերությունը կայանում է նրանում, որ ԻԼԻՊ-ին հաջողվեց հասնել այն կետին, ինչին նույնիսկ Ալ-Կաիդային չէր հաջողվել՝ գրավել մեծ տարածքներ, պահպանել այդ տարածքները և Իսլամական Խալիֆայություն հռչակել Արաբական աշխարհի սրտում:

ԻԼԻՊ-ը դա անում է հնարավոր ամենադաժան միջոցներով՝ ոչնչացնելով յուրաքանչյուրին, ով որևէ անհպատակություն է դրսևորում: Արձանագրվել է զանգվածային սպանդերի առնվազն 4 դեպք, այդ թվում նաև օգոստոսին Սիրիայում, ալ-Թաբքա օդային ուժերի բազայի գրավումից հետո 250 սիրիացի զինվորի գնդակահարությունը: Մի քանի շաբաթ առաջ ոչնչացվեցին տեղացի ցեղերի մոտ 200բնակիչներ, ինչը նշանակում էր, որ ԻԼԻՊ-ը պատրաստ է ոչնչացնել յուրաքանչյուր ուժ, որը թեկուզ և ապագայում կարող է ապստամբել իր իշխանության դեմ: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նավթի վաճառքներից ԻԼԻՊ-ի շահույթը հասնում է օրական 1 միլիոն դոլարի` ԱՄՆ-ն և դաշնակիցները դեռ շատ աշխատանք ունեն առջևում այս խմբավորմանը վնասազերծելու համար:

2. Բոկո Հարամ

Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող ջիհադիստական այս խմբավորումը գրավեց միջազգային հանրության ուշադրությունը, երբ այն գրոհեց Նիգերիայի սահմանամերձ Չիվոկ քաղաքի գիշերօթիկ դպրոցը: Մոտ 300 նիգերիացի աշակերտուհիներ առևանգվեցին և կանգնեցին պարտադրված ամուսնուսնության և շահագործման վտանգի արջև:

Չնայած նրան, որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում այս խմբավորումը հայտնվեց ոչ վաղ անցյալում, այն արդեն մի քանի տարի սպառնում է Նիգերիայի հյուսիսային համայնքներին: Կազմակերպությունը ստեղծվել է 2002թ.-ին, սակայն գլոբալ մասշտաբների գործողությունների անցավ միայն 2009թ.-ին, երբ կազմակերպության ղեկավար դարձավ Աբու Բաքր Շեկաուին: Նա լայնամասշտաբ գործողություններ ձեռնարկեց Նիգերիայի իշխանության դեմ, որոնք, ըստ էության, ահաբեկչական են:

Բոկո Հարամը գյուղեր է հողին հավասարացնում, որոնց բնակիչները հաճախ գնդակահարվում էին, կամ կենդանի այրվում: Արտաքին կապերի խորհրդի տվյալներով 2011թ.-ի մայիսից մինչ օրս Բոկո Հարամի գործողությունների արդյունքում առնվազն 6.742 մարդ է սպանվել, սակայն, հաշվի առնելով Նիգերիայում բռնության մաշտաբները, կարելի է վստահ լիներ, որ սա բավական լավատեսական տվյալներ են: Որևէ մեկը ապահովագրված չէ Բոկո Հարամի գործողություններից. անցած երկուշաբթի մոտ 50 դպրոցականներ սպանվել են ահաբեկչության արդյունքում, որը, համաձայն բազմաթիվ աղբյուրների տվյալների, կազմակերպվել էին Բոկո Հարամի անդամները:

Հաշվի առնելով այս ահաբեկչական խմբի պատմությունը` ապա դպրոցների քանդումն ու ուսանողների այրումը այդքան էլ զարմանալի փաստ չէ: Ինչը իրոք զարմանալի է, ապա դա Բոկո Հարամի դեմ պայքարելու Նիգերիայի իշխանությունների ոչ պակաս դաժան գործելակերպն է: Նիգերիայի հյուսիս-արևելյան Բոռնո, Յոբո և Ադամավա նահագներում 2013թ.-ի մայիսին արտակարգ դրություն է հայտարարվել, ինչը թույլ է տալիս Նիգերիայի զինված ուժերին այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք դուրս են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից:

Իշխանությունը անօրինական կերպով հաշվեհարդար է տեսնում Բոկո Հարամին սատարողների հետ, որոնցից շատերը անմեղ խաղաղ բնակիչներ են, սա այնքան հաճախ բնույթ է կրում, որ ԱՄՆ իշխանությունը դադարել է սպառազնությունների որոշ տեսակներ մատակարարել Նիգերիայի զինված ուժերին:

3. Իսլամական հեղափոխական գվարդիա, Կուդսի ուժեր

Իրանի հեղափոխական գվարդիայի արերկրի գաղտնի թևը ընդգրկված չէ ԱՄՆ սենատի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, սակայն Իրանի Իսլամական Հանրապետության այս գաղտնի խմբերը շատ արդյունավետ են կատարում իրենց առջև դրված խնդիրները` սատարելով Իրանի շահերը ներկայացնող ահաբեկչական խմբավորումներին: Եվ հենց դրա համար Կուդսի ուժերը այդքան վտանգավոր են: Այս կազմակերպությունը ղեկավարում է Քասիմ Սուլեյմանին: Կուդսի ուժերը արաբական Մերձավոր Արևելքում Իրանի ներկայությունը ապահովող ամենաուժեղ գործիքն են, որի միջոցով Թեհրանն իր ազդեցությունն է ունենում տարածաշրջանում առկա կոնֆլիկտների ընթացքի վրա: Լիբանանյան Հելզբոլլահ, Քաթաիբ Հեզբոլլահ, Ասաիբ Ահլ ալ-Հաք, Համաս, Պաղեստինի իսլամական Ջիհադ և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերը` այս բոլոր ուժերը այս կամ այլ կերպ աջակցություն են ստանում Իրանի կողմից, թե’ ֆինանսական, թե’ սպառազինության մատակարաման և թե’ Կուդսի ուժերի կողմից տրվող ռազմական խորհրդատվության եղանակով:

2007թ. հոկտեմբերին ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը ԿՈՒ-ին որակել է որպես «Հատուկ կառուցվածք ունեցող համաշխարհային ահաբեկչական խմբավորում» այն բանի համար, որ վերջինս տարեկան 100-200 մլն դոլար է տալիս Հեզբոլլահին:

ԿՈՒ կարևորությունը գնալով աճում է: Նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա ուժասպառ եղած բանակը պետք է շնորհակալ լինեն ԿՈՒ-ին, որ վերջիններս կարողացան պահպանել Ասադի վարչակազմը տապալումից: Դժվար է հավատալ, որ լիբանանյան Հեզբոլլահը չէր առաջնորդվում ԿՈՒ խորհուրդներով, երբ միջամտեց Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին` օգնություն ցուցաբերելով ասադական զորքերին և նույնչափ անհավատալի է, որ Սիրիայի պետական զինված ուժերը աչքի ընկան այդաստիճան արդյունավետությամբ` առանց կողմնակի աջակցության: Այդ ամենի հետևում կանգնած է Քասիմ Սուլեյմանին, ով ղեկավարում է այս գործընթացները` քաշելով թելերը: Ինչպես նշել է ԿՀԳ նախկին աշխատակիցը the New Yorkerին տված հարցազրույցում «Սուլեյմանին Մերձավոր Արևելքում գործող ամենաազդեցիկ գործակալն է, ում մասին ոչոք չի լսել»:

4. Հաքանի ցանցը

Չնայած Հաքանի ցանցը նոր կազմավորված ահաբեկչական կազմակերպություն է, այն Աֆղանստանում ԱՄՆ-ի և ISAF-ի ուժերի դեմ պայքարող ամենամահաբեր խմբավորումն է: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած յուրաքանչյուր ահաբեկչական գործողության մեջ մեղադրում են հենց հաքանիստներին` հաշվի առնելով ոչ միայն վերջիններիս համարձակ քայլերի դիմելու հակումը, այլև նման գործողությունների կազմակերպելու ունակությունը` անկախ Աֆղանստանում նախաձեռնված անվտանգության միջոցառումներին: Հաքանիի ցանցը խորը արմատներ ունի արևելյան Աֆղանստանում և սերտ կապերի մեջ է այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ, ինչը հանգեցնում է այդ կազմակերպությունների ներթափանցմանը Աֆղանստան, որի արդյունքում մեծ սարսափ է առաջացնում աֆղան և պակիստանցի խաղաղ բնակչության շրջանում:

Ալ-Կաիդան, Ուզբեկստանի Իսլամական շարժումը, Պակիստանի Թալիբանը, Թուրքիստանի Իսլամական Կուսակցությունը և Քուեթա Շուրա Թալիբանը օգտվում են Հաքանիականների օգնությունից Աֆղանա-Պակիստանյան սահմանում տեղաշարժվելու համար, ինչպես նաև այդ տարածաշրջանում ԱՄՆ և դաշնակիցների ուժերի դեմ պայքարելու գործում:

«Տարածաշրջանային կոնֆլիկտներում Հաքանիի ցանցի ներգրավվածությունը և տարբեր ահաբեկչական խմբավորումների միջև միջնորդի դերը ահաբեկչական շրջանակներում բարձրացրել են Հաքանիի հեղինակությունը: Պակիստանում Հաքանիի ցանցը խորը կապեր ունի տեղական ահաբեկչական խմբավորումների հետ» – նշվում է հակաահաբեկչական կենտրոնի զեկույցում:

Հաքանիականները իրենց տրամադրության տակ ունեն անհրաժեշտ կապեր, տեղացի բնակչության աջակցություն, տարածքներ, մարդկային ռեսուրսներ և ֆինանսավորում, ինչը հնարավորություն կտա այս կազմակերպությանը մեծ հաջողությամբ գործել 2016թ.-ին Աֆղանստանից ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո: Ինչպես նշվում է ԱՄՆ Պենտագոնի Կոնգրեսին ներկայացված զեկույցում` «Հաքանիի ցանցը ամենայն հավանականությամբ կշարունակի մնալ ամենամեծ վտանգը ԱՄՆ ոչ ռազմական առաքելությունների համար 2014թ.-ից հետո, առավել ևս եթե նրանք չզրկվեն իրենց կենտրոնակայաններից Պակիսատնում»:

5. Քաթաիբ Հեզբոլլահ

Սև հագուստներով մարդկանց մեծ խմբեր, որոնք գիշերով ներխուժում են տներ, պատանդ են վերցնում մի քանի երիտասարդի, իսկ հետո անապատում տանջանքների ենթարկում և գնդակահարում նրանց: Նման է ԻԼԻՊ գործողություններին, ճի՞շտ է: Կա ևս մեկ կազմակերպություն, որը որդեգրել է նույն գործելակերպը` սարսափ սփռելով Իրաքի տարածքում: Խոսքը շիական ոստիկանական զորքերի մասին է, որը սերտորեն կապված է Իրաքի իշխանությունների և Իրանի հետ:

Քաթաիբ Հելզբալլահը կազմավորվել է 2006-2007թթ.-ին և աչքի է ընկել Իրաքում ԱՄՆ զորքերի պարեկային խմբերի վրա հարձակումներով և ԱՄՆ ռազմատեխնիկայի ճանապարհների ականապատմամբ: ԱՄՆ զինվորների վրա հաճախակի հարձակումները և Բաղդադի Green Zone – ի վրա հրթիռային գրոհները հանգեցրեցին նրան, որ 2009թ. ՔՀ-ին ԱՄՆ-ն ճանաչեց ահաբեկչական կազմակերպություն: ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի մեջ նշվում է. «ՔՀ-ն սպառնում է Իրաքի կենտրոնական իշխանությունների այն պաշտոնյաների կյանքին, որոնք հանդես են գալիս Իրաքի բարեփոխումների օգտին»:

Դժվար է պատկերացնել, որ այս կազմակերպությունը փոխել է իր գործելակերպը 5 տարի անց: Իրաքի պետական բանակի տապալումը հանգեցրեց ՔՀ-ի դիրքերի ամրացմանը: Իրաքի իշխանությունները` սկզբում նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի, իսկ հետագայում Հեյդար ալ-Աբադիի վարչակազմերը ստիպված են դիմել շիա զորախմբերի օգնությանը երկրի հյուսիսում և արևմուտքում ԻԼԻՊ ներկայությունը սահմանափակելու համար: ՔՀ-ի նման զինված խմբավորումները հանդիսանում են Իրաքի իշխանությունների գեղարդը, որը լավագույնս դրսևորվեց Ամերլի քաղաքի ազատագրման ժամանակ, երբ Իրանի հովանու ներքո գտնվող զորամիավորումների, Քրդական Փեշմերգայի և ԱՄՆ օդային ուժերի միահամուռ ուժերով հաջողվեց դուրս մղել ԻԼԻՊ զորքերը այ տարածքներից:

Ցավոք, Իրաքի իշխանությունների կախվածությունը նման խմբավորումներից հանգեցնում է վերջիններիս նկատմամբ վերահսկողության կորուստի: Amnesty International և Human Rights Watch կազմակերպությունները փաստում են ՔՀ-ի և նրա շիա դաշնակիցների դաժան գործելաոճը: Ցանկացած սուննի, ով կասկածվում է ԻԼԻՊ-ին սատարելու համար, կարող է ձերբակալվել առանց որևէ բացատրության և տեղափոխվել Իրաքի գաղտնի բանտերից մեկը, կամ գնդակահարվել: Հաճախ պատանդների հարազատներից պահանջում են փրկագին: Այս ամենը տեղի է ունենում համատարած անպատժելիության մթնոլորտում, Իրաքի կենտրոնական իշխանությունը վախենում է, որ ՔՀ-ն և  նմանատիպ մյուս խմբավորումները` Ասայիբ ահլ ալ-Հաքը կըմբոստանան հենց իրենց դեմ: Ասպիսով, եթե ԻԼԻՊ-ը ահ ու սարսափ է տարածում Իրաքի շիա բնակչության սրտերում, Քաթաիբ Հեզբալլահ նույն զգացողություններն է սփռում Իրաքի սուննի բնակչության սրտերում:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment