Նոր զեկույցն արձանագրում է Ռուսաստանի և Արեւմուտքի միջև լարվածությունը Սառը պատերազմի նմանությամբ

Նոր զեկույցն արձանագրում է Ռուսաստանի և Արեւմուտքի միջև լարվածությունը Սառը պատերազմի նմանությամբ

Հոդվածի առանցքում

  • European Leadership Network-ն արձանագրել է ռուսական զորքերի Արևմուտքի հետ անկայուն առճակատման մոտ 40 դեպք:
  • Զեկույցն արձանագրել է մշտական անկայուն դիմակայությունը միջուկային պետության և միջուկային զինված դաշինքի և իր գործընկերների միջև:
  • ՆԱՏՕ-ն հայտնել է, որ 2013 թ. հետ համեմատած երեք անգամ ավելի շատ ռուսական ինքնաթիռների հետ շփման դեպքեր են գրանցվել:
  • Զեկույցը կոչ է արել երկու կողմերին բարելավել կապը և «դրսևորել ռազմական և քաղաքական զսպվածություն»:

Ուշադրությանն արժանի

Սկանդինավյան ուղևորատար ինքնաթիռն ուղևորվում էր դեպի Հռոմ Կոպենհագենից՝ տեղափոխելով 132 ուղևորի: Միայն իր անձնակազմի զգոնությունը կանխեց բախումն օդում ռուսական հետախուզական ինքնաթիռի հետ, որը չէր փոխանցել իր դիրքավորման մասին:

Ստոկհոլմյան կղզիախմբի ջրերում Շվեդիայի հրամանատարն սպառնաց, որ կօգտագործի զինված ուժ` ի պատասխան առնվազն մեկ ստորջրյա նավի չարտոնված ներկայության՝ հրահրելով ամենամեծ հակասուզանավային գործողություն Շվեդիայում Սառը պատերազմի օրերից ի վեր: Ռուսաստանը հեգնանքով հերքում է իր մասնակցությունը:

Դրվագներն արձանագրված են երկուշաբթի լույս տեսած բրիտանական ոչ կառավարական հետազոտական կազմակերպության՝ European Leadership Network-ի զեկույցում, որն արձանագրել է ռուսական զորքերի Արևմուտքի հետ անկայուն առճակատման մոտ 40 դեպք վերջին ութ ամիսների ընթացքում, որը կարող է բերել աղետալի հետևանքների: Ըստ զեկույցի, միջադեպերը տեղի են ունեցել մարտին` Ռուսաստանի Ղրիմի անեքսիայի ժամանակներից ի վեր:

«Այդ իրադարձությունները տեղի են ունեցել ի հավելումն չափազանց մտահոգիչ ազգային օդային սահմանների խախտման, արտակարգ իրավիճակների, օդում բախումների կանխման, ծովային մոտիկ շփման, սիմուլյացիոն հարձակումների և այլ վտանգավոր գործողությունների պատկերի ներքո, որոնք կանոնավոր կերպով տեղի են ունենում շատ լայն աշխարհագրական տարածքում»,- նշված է զեկույցում:

Ստացված տվյալները, կարծես, լրացնում են Խորհրդային Միության վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի անցյալ շաբաթվա ելույթը Բեռլինում՝ Բեռլինյան պատի փլուզման 25 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

«Եվրոպայում արյունահեղության և Մերձավոր Արեւելքի խնդիրների ֆոնի վրա նկատվում է գերտերությունների միջև երկխոսության դադարեցում, որը չափազանց մտահոգիչ է», – հայտարարել է պարոն Գորբաչովը Գերմանիայի մայրաքաղաքում, ուր նախկինում նախագահ Ռոնալդ Ռեյգանն իրեն կոչ էր արել «քանդել այդ պատը»:

«Աշխարհը նոր սառը պատերազմի շեմին է», – ասաց Գորբաչովը: «Ոմանք նույնիսկ կարծում են, որ այն արդեն սկսվել է»:

Թեև երկուշաբթի լույս տեսած զեկույցը գրված չէ նույն լեզվով, սակայն հայտարարել է, որ «մշտական անկայուն դիմակայությունը միջուկային պետության և միջուկային զինված դաշինքի և իր գործընկերների միջև նկարագրված այս փաստաթղթում շատ ռիսկային է»: «Դա կարող է բերել աղետալի հետևանքների», – գրված է զեկույցում: Զեկույցում նշվում է մարտից ռուսական ուժերի ներգրավմամբ միջադեպերի քանակն ու հասարակական վտանգավորության աստիճանը: Հոկտեմբերի դրությամբ, ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հաղորդել են , որ 2013 թ. հետ համեմատած երեք անգամ ավելի շատ ռուսական ինքնաթիռների հետ շփման դեպքեր են գրանցվել:

Դրանք ներառում են նաև հունիսի 17-ի դեպքերը, երբ բրիտանական թագավորական օդուժի ռազմական ինքնաթիռները բարձրացվել էին օդ` ի պատասխան «ռուսական բազմաթիվ օդանավերի ներկայության միջազգային օդային տարածքում»: Միջադեպերը հիշեցնում են Սառը պատերազմի ժամանակները, երբ ռուսական հեռահար ռազմական ինքնաթիռները պարբերաբար ստուգում էին արևմտյան պաշտպանությունը, կամ երբ Միացյալ Նահանգները և նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաճախ հետախուզական թռիչքներ էին իրականացնում Խորհրդային սահմանների երկայնքով:

European Leadership Network-ի զեկույցը նշում է, որ այս դրվագները մեծ լարվածությունն են ստեղծում զորավարժությունների, այդ թվում` «հետախուզական ինքնաթիռների ոտնձգությունների, ինքնաթիռներին չափազանց մոտ թռիչքների և Ռուսաստանի «ձևացնող ռմբակոծության ռեյդերի» հետ: Բայց այն առանձնացնում է երեք դրվագներ, այդ թվում՝ սկանդինավյան մարդատար ինքնաթիռի և Շվեդիայի տարածքում սուզանավի ներկայությանն առնչվող միջադեպերը, քանի որ «դրանց հետևանքով կարող էին լինել զոհեր կամ անմիջական ռազմական առճակատում»:

Երրորդ դրվագը վերաբերում է սեպտեմբերին Էստոնիայի հետախուզության սպայի առևանգմանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տարածաշրջան այցից և նրա` Բալթյան երկրներին անվտանգության երաշխիքների հավաստիացումից անմիջապես հետո: Վերջում զեկույցը կոչ է անում Ռուսաստանի ղեկավարությանը «վերագնահատել իր ավելի կոշտ ռազմական կեցվածքի շարունակման գինն ու ռիսկերը», իսկ արևմտյան դիվանագետներին՝ խրախուսել Մոսկվային իրականացնել դա: Այն նաև կոչ է արել երկու կողմերին բարելավել կապը և «դրսևորել ռազմական և քաղաքական զսպվածություն»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment