Իրանն իր տարածքում ամերիկյան անօդաչու է խոցել

Իրանն իր տարածքում ամերիկյան անօդաչու է խոցել

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ում հաստատել են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոցել է ամերիկյան արտադրության հետախուզական անօդաչու թռչող սարք, սակայն հերքել է, որ այն գտնվել է Իրանի օդային տարածքում: ԱՄՆ-ը միջադեպն անվանել է «անպաշտպան հարձակում»։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ամերիկյան ԱԹՍ-ն ներխուժել էր երկրի հարավային Հորմոզգան նահանգի օդային տարածք:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ-ում հաստատել են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոցել է ամերիկյան արտադրության հետախուզական անօդաչու թռչող սարք, սակայն հերքել է, որ այն գտնվել է Իրանի օդային տարածքում: ԱՄՆ-ն միջադեպն անվանում է«անպաշտպան հարձակում»:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքը ներխուժել էր երկրի հարավային Հորմոզգան նահանգի օդային տարածք:   Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի բանակը խոցել է RQ-4 Global Hawk անօդաչու, երբ այն մուտք է գործել երկրի օդային տարածք:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Հուսեյն Սալամին ասել է, որ այս միջադեպը «պարզ ակնարկ» էր ուղղված ԱՄՆ-ին. «Իրանը ոչ մի պետության հետ պազտերազմ վարելու ցանկությունչունի, բայց մենք պատրաստ ենք պատերազմի»:

Ի պատասխան Իրանին ԱՄՆ-ն ասել է, որ չի ներխուժել Իրանի տարածք: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Բիլ Ուրբանը հրաժարվել է ծավալուն մեկնաբանություն տալ. «Իրանի օդային տարածք որևէ անօդաչու չի մտել»:

Ամերիկացի պաշտոնյաներն ավելի ուշ Associated Press-ին հայտնել են, որ Իրանը անօդաչուն խոցել է Հորմուզի նեղուցի միջազգային օդային տարածքում՝ իրանական «ցամաք-երկինք» հրթիռով. «Իրանի հայտարարությունը սխալ է: Սա անպաշտպան հարձակում է ԱՄՆ-ի վրա»:

Իրանի ու Ամերիկայի հարաբերությունները վերջին շրջանում սրվել են հատկապես հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի հարձակման համար մեղադրում է Իրանին, որն էլ հերքում է մեղադրանքները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ 

Write a comment