Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածությունը նորից աճում է. ահա թե ինչու է դա կարևոր

Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածությունը նորից աճում է. ահա թե ինչու է դա կարևոր

Հոդվածի առանցքում

  • Հաշվի առնելով 2008 թ.-ին ռազմական բախումից հետո Ռուսաստանի և Վրաստանի լարված հարաբերությունները և Վրաստանի ռուսամետ շրջանների`Հարավային Օսիայի ու Աբխազիայի նկատմամբ պահպանվող չարությունը, վերլուծաբաններն այժմ հարցնում են, թե ինչպես է իրադրությունը զարգանալու անկանխատեսելի Հարավային Կովկասի տարածաշրջանում: CNBC- ը պարզ ուղեցույց ունի, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և ինչու է դա կարևոր:

Ուշադրությանն արժանի

Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի և նրա հարևան Վրաստանի միջև լարվածությունը աճել է մայրաքաղաք Թբիլիսիում մի շարք անկարգությունների և հաճախ էլ  կատաղի հակառուսական բողոքների ֆոնին:

Ռուսաստանի խորհրդարանի օրենսդիրները` Դուման, երեքշաբթի միաձայն կողմ են քվեարկել բանաձևին, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ:

Զարմանալիորեն, նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է այդ կոչը, ասելով, որ ռուսական փոքրիկ հարևանի հետ լարված հարաբերությունները վերականգնելն ավելի կարևոր է, քան «սրիկաների» սադրանքներին արձագանքելը: Նա նաև ասել է, որ դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, «վրաց ժողովրդի նկատմամբ հարգանքից ելնելով»:

Հաշվի առնելով 2008 թ.-ին ռազմական բախումից հետո Ռուսաստանի և Վրաստանի լարված հարաբերությունները և Վրաստանի ռուսամետ շրջանների`Հարավային Օսիայի ու Աբխազիայի նկատմամբ պահպանվող չարությունը, վերլուծաբաններն այժմ հարցնում են, թե ինչպես է իրադրությունը զարգանալու անկանխատեսելի Հարավային Կովկասի տարածաշրջանում:

CNBC- ը պարզ ուղեցույց ունի, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և ինչու է դա կարևոր:

Ինչ է պատահել?

Ռուսաստանը մեղադրել է Վրաստանի ընդդիմությանը Թբիլիսիում, հատկապես,հունիսի 20-ին հակառուսական ցույցեր անցկացնելու համար: Բողոքի պատճառը հանրության վրդովմունքն էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռից ռուսաստանցի օրենսդրի ելույթի հանդեպ:

Որպես բողոքի նշան հազարավոր վրացիներ են դուրս եկել Թբիլիսիի փողոցներ, իսկ ցույցերն ավարտվել են խորհրդարանի շենքը գրոհելու փորձով: Ըստ լուրերի, բախումների ժամանակ վիրավորվել է 240 մարդ: Այդ օրվանից լարվածությունն ավելի է մեծացել, բողոքները շարունակվում են:

Վրաստանում հակասուսական տրամադրություններն ուժեղ են 2008 թ. Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության պատճառով, որի ժամանակ Վրաստանը պարտվեց: Ռուսաստանն ավելի զայրացրեց Վրաստանին` ճանաչելով Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը:

Այսպիսով, հունիսին ՌԴ Պետդումայի պատգամավորի խորհրդարանական ելույթը լայնորեն ընկալվեց որպես Ռուսաստանին Վրաստանի խորհրդարանում հարթակի տրամադրում: Այդ քայլը չընդունվեց մի երկրում, որը դեռ չարացած է այն բանի համար, որ Ռուսաստանը գրավել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը` Հարավային Օսիային և Աբխազիան: Իրադրությունն ավելի սրվեց, երբ կիրակի վրացական հեռուստաընկերության հաղորդավարը հայհոյեց Պուտինին` նրան անվանելով «գարշելի զավթիչ» և «շուն»:

Ռուսաստանի արձագանքը

Զարմանալի չէ, որ Ռուսաստանն ուրախ չէր միջադեպից: Երկուշաբթի Կրեմլը հայտարարեց,  որ վրացական իշխանությունները չեն կարողանում «զսպել հակառուսական ուժերին» երկրում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ վրացի հեռուստահաղորդավարի «վիրավորանքը» համարել է «անընդունելի»: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նույնպես շտապել է հարթել լարվածությունը, ասելով, «սա սադրիչների պատերազմ է իրենց երկրի դեմ, կեղտոտ և զզվելի խաղ պետության ու քաղաքացիների անվտանգության հետ»:

Ռուսաստանը որոշակի քայլեր է ձեռնարկել կասեցնելու Վրաստանի հետ առևտրային հարաբերությունները, որը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը միանալու հավակնություններ ունի (ինչպես և Ուկրաինան): Ռուսաստանի ու Վրաստանի միջև չվերթները դադարեցվել են երկուշաբթի օրվանից, երբ Պուտինը «Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով» ստորագրեց երկու երկրների միջև բոլոր թռիչքները ժամանակավորապես արգելելու մասին հրամանագիրը, հաղորդում է ТАСС ռուսական լրատվական գործակալությունը:

Ինչպես կարող է Ռուսաստանը վնասել Վրաստանին

Թռիչքի արգելքը արդեն հարվածում է Վրաստանի զբոսաշրջության արդյունաբերությանը և Սև ծովի հանգստավայրերին, որտեղ տարեկան հազարավոր ռուսներ են շտապում: Վրացական հյուրանոցային և ռեստորանային ֆեդերացիայի ղեկավարը երկուշաբթի ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ռուսների կողմից կատարված հյուրանոցային ամրագրումների 80 տոկոսը չեղյալ է հայտարարվել: Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը գտնում է, որ Ռուսաստանից զբոսաշրջության հոսքի նվազման պատճառով երկրի տնտեսության հնարավոր կորուստը կկազմի շուրջ 710 մլն դոլար:

Տնտեսական հարվածը կարող է զգալի լինել Վրաստանի համար, եթե լարվածությունն ուժեղանա, կարծում է Ուիլյամ Ջեքսոնը`Capital Economics-ի գլխավոր տնտեսագետը:

«Վրաստանի տնտեսությունը մինչև վերջերս լավ վիճակում էր, տարեկան 5% -ով աճով: Սակայն Ռուսաստանը զբոսաշրջիկների խոշոր աղբյուր է և արտահանման շուկա, ուստի այդ լարվածությունը կազդի տնտեսական աճի վրա», – նշել է Ջեքսոնը:

Արտահանման և զբոսաշրջության եկամուտների կրճատումը կարող է հանգեցնել Վրաստանի ներկա հաշվեկշռի դեֆիցիտի, որը արդեն իսկ մեծ է, ՀՆԱ-ի մոտ 8% -ը, ասել է Ջեքսոնը, կմեծացնի տնտեսության էլ ավելի կախվածությունը արտասահմանյան կապիտալի ներհոսքերից: «Դա կարող է ճնշում գործադրել արժույթի վրա և մեծացնել արժեզրկումը», – զգուշացրել է նա:

Ինչու? պատժամիջոցներ չկան:

Վրացական գինու ներկրման հնարավոր արգելքը և անդրսահմանային դրամական փոխանցումների սահմանափակումները նույնպես քննարկվել են որպես հնարավոր պատժամիջոցներ: Սակայն դրանք մի կողմ դնելու Պուտինի որոշումը հետաքրքրել է շատ վերլուծաբանների:

«Եվրասիա» խմբի ավագ վերլուծաբան Զաչարի Վիտլինը, որը մասնագիտացել է  Ռուսաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի հարցերով, ասել է. «Կրեմլը, կարծես թե մտածում է, թե ինչ է անելու հետո»:

«Դուման կոշտ միջոցներ է ցանկանում, սակայն այն փաստը, որ ոչ օրենսդիրը, ոչ էլ Роспотребнадзор-ը, ոչինչ չձեռնարկեցին գինու ներկրման դեմ ավելի վաղ արված սպառնալիքների հարցում, ենթադրում է, որ նրանք սպասում են ուղղորդմանը վերևից», – ասել է նա:

The Economist Intelligence Unit- ի (EIU) գլոբալ կանխատեսման տնօրեն Ագաթ Դեմերայսը CNBC- ին ասել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գործողությունները առաջնորդվում են երկու սկզբունքով. «Վերահաստատել Ռուսաստանի դերը համաշխարհային մակարդակում» և խանգարել Ռուսաստանի կարծիքով ԱՄՆ-ի ազդեցության ոլորտում գտնվող պետությունների, օրինակ,  նախկին խորհրդային հանրապետություններից Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը Արևմտյան ինստիտուտներին` ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին:

«Ռուսաստանի ռազմավարական շահերից է բխում իրավիճակը լարված պահելը, և պարբերաբար բռնկումները փաստացի սառեցված հարաբերություններում: Դա խաթարում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ջանքերը», – ասել է նա CNBC- ին:

Հնարավոր է արդյոք ռազմական հակամարտությունը

2008 թ. Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտությունն իր արձագանքն է գտել Ռուսաստանի և նրա հարևաններից մեկի` Ուկրաինայի հետ  հակամարտությունում, որն ավելի  արագացավ 2014 թվականին, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը և աջակցեց ռուսամետ ապստամբներին Ուկրաինայի արևելքում:

Ինչպես Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված Վրաստանում, Ռուսաստանը  վրդովմունք առաջացրեց նաև Ուկրաինայում, երբ ճանաչեց Ուկրաինայի երկու ռուսամետ, ինքնահռչակ հանրապետությունների` Դոնեցկի և Լուգանսկի կարգավիճակը,: CNBC վերլուծաբաններն այս պահին քիչ հավանական են համարում լարվածության ռազմական էսկալացիան:

Capital Economics-ի Վիտլինը նշել է, որ Կրեմլը, ամենայն հավանականությամբ, շահագրգռված է կիրառել տնտեսական միջոցներ:

«Կրեմլը, ամենայն հավանականությամբ, ցանկանում է պահպանել հետագա տնտեսական միջոցների սպառնալիքը, բայց արագ գործելու անհրաժեշտություն չի տեսնում, ինչպես դա արեց բողոքների սկզբում», – ասել է նա, հավելելով, որ ռուսական իշխանությունները հավանաբար կօգտագործեն գինու ներմուծման արգելքի սպառնալիքը կամ տնտեսական այլ միջոցներ, որպես Վրաստանի վրա ազդելու շարունակական լծակներ:

Որոնք են հեռանկարները?

Վերլուծաբանները նշում են, որ դիվանագիտական հարաբերությունների նախնական վերականգնումը և «թույլ երկխոսությունը» Վրաստանի իշխող վարչակազմի հետ, որը գլխավորում է Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան (GDDG) կուսակցությունը և որը հիմնադրել ու ղեկավարում է միլիարդատեր գործարար Բիձինա Իվանիշվիլին, ամենայն հավանականությամբ, կկանգնեցնի Ռուսաստանին  լարվածությունը սրելու մտադրությունից:

Թիմաթի Աշը, «Bluebay Asset Management» -ի զարգացող շուկաների առաջատար մասնագետը, CNBC- ին չորեքշաբթի ասել է. «Մոսկվան հաշվի կառնի, որ Վրաստանի երազանքը / Իվանիշվիլիի վարչակազմը, ձեռնտու է Վրաստանում ռուսական կողմնորոշման առումով: «Պուտինի միջամտությունը փորձ է չբորբոքել իրադրությունը հօգուտ ընդդիմության, որը Մոսկվայի հանդեպ բարեկամական չէ», – ասել է նա, վստահ, որ ներկա լարվածությունը հանդարտվելու է:

«Լավագույնը, որ կարող է անել Մոսկվան, չբորբոքել հակառուսական լարվածությունը, քանի որ, ամենայն հավանականությամբ, կպարտվի, հաշվի առնելով, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ չլուծված հարցեր կան»: EIU-ից Ագաթ Դեմերայսն ասել է, որ Պուտինի լարվածություն թուլացնող ​​հռետորաբանությունը համաշխարհային ասպարեզում կրկին բրենդինգ իրականացնելու և «իրեն որպես ռացիոնալ, խելամիտ համաշխարհային առաջնորդ ներկայացնելու մտադրության» մաս է կազմում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment