ԵՄ լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը զարկ է տալիս զորավարժություններին

ԵՄ լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը զարկ է տալիս զորավարժություններին

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Նովորոսիյսկում հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ նա ստուգում է փոխծովակալ Կուլակովի՝ հակասուզանավային պայքարի զորավարժանքները: «Ռուսաստանը շարունակելու է զորավարժությունները իր զինված ուժերի ռազմական պատրաստվածությունը ստուգելու նպատակով»,- հաղորդել է պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը:
  • Ռուսաստանի պաշտպանության ներկայացուցիչը, որի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել ԵՄ-ը և Կանադան, նշել է, որ անձնապես չի զգում, որ դրանք ազդել են իր վրա: «Հավատացնում եմ, այդ պատժամիջոցները ինձ համար ոչինչ չեն նշանակում: Դրանք ավելի վատ կլինեն նրանց համար, և նրանք կրկին կվազեն մեզ մոտ»,-ասել է Բախինը:
  • Ռուսաստանը վերջին 12 ամիսների ընթացքում սկսել է հաճախակի զորավարժություններ անցկացնել՝ իր զինական կարողությունը ստուգելու նպատակով, երբ սկսվել է ուկրաինական ճգնաժամը՝ միաժամանակ կտրուկ ավելացնելով միջազգային օդային տարածքում և ռազմական նավերով ծովային տարածքում իր ոտնձգությունները:
  • «Մտավախություններ ունեմ, որ Ռուսաստանի արևելյան սահմանների երկայնքով զորքերի պատահական բախման հնարավորությունը աճում է, և երկու կողմն էլ չունեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող էին օգնել խուսափել վտանգավոր լարվածության ավելացումից»,-ավելացրել է Ռայանը:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Նովորոսիյսկում հանդիսավոր  արարողությանը, որի ժամանակ նա  ստուգում է փոխծովակալ Կուլակովի՝ հակասուզանավային պայքարի զորավարժանքները:

«Ռուսաստանը շարունակելու է զորավարժությունները իր զինված ուժերի ռազմական պատրաստվածությունը ստուգելու նպատակով»,-այսօր հաղորդել է «Ria Novosti» պետական տեղեկատվական գործակալությունը, ավելի ուշ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը նշել է, որ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ն պատժամիջոցները չեն խոչընդոտում ռազմական ռեսուրսներին: «Մենք մատակարարումների պակաս չունենք, որի պատճառով էլ կարող ենք զորավարժություններ անցկացնել և ստուգել մեր ռազմական պատրաստվածությունը»,- նշել է նա:

Նրա խոսքով, 2014 թվականին Ռուսաստանը անցկացրել է ավելի քան 3500 տարբեր  զորավարժություններ այն դեպքում, երբ սկսել է դրանք անցկացնել 2013 թվականից: Բախինը նաև պատմել է, որ 2015 թվականի սեպտեմբերը Ռուսաստանի զորավարժանքների օրացույցում կարևորագույն ամիսը կլինի, երբ կենտրոնական ռազմական շրջանը զորավարժություններ կանցկացնի ԱՊՀ երկրների ներկայացուցիչների և ՀԱՊԿ-ի  հետ համատեղ:

Բախինը չի մանրամասնել, թե կոնկրետ որ երկրներն են մասնակցելու, այնուամենայնիվ երկու կազմակերպություններն էլ հիմնականում բաղկացած են Հայաստանից, Բելառուսից և նախկին Խորհրդային միության Կենտրոնական Ասիական պետություններից:  Ադրբեջանը և Մոլդովան միայն ԱՊՀ անդամ են:

Ռուսաստանի պաշտպանության ներկայացուցիչը, որի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել ԵՄ-ը և Կանադան, նշել է, որ անձնապես չի զգում, որ դրանք ազդել են իր վրա: «Հավատացնում եմ, այդ պատժամիջոցները ինձ համար ոչինչ չեն նշանակում: Դրանք ավելի վատ կլինեն նրանց համար, և նրանք կրկին կվազեն մեզ մոտ»,-ասել է Բախինը:

ԱՄՆ բրիգադային գեներալ Քեվին Ռայանը, ով ծառայել է հետախուզական, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերում, միաժամանակ գլխավորում է Հարվարդի համալսարանի Պաշտպանության և հետախուզության ծրագրերը իր «Belfer» կենտրոնում, նշել է, որ արտահերթ զորավարժությունները կարող են բարդացնել Ռուսաստանի և Եվրոպայի միջև հետագա փոխհարաբերությունները:

Ռայանը նշում է, որ «Ռուսաստանի պաշտպանության հայտարարությունը, որ վերջինս ավելացնում է իր նախապատրաստությունները առանց նկատելի ահազանգերի, ևս մեկ քայլ է, որն ուղղված է  ռուսական ռազմական գործողությունների ավելացմանը ռուս- արևելաեվրոպական սահմանին»: Ռուսաստանը վերջին 12 ամիսների ընթացքում սկսել է հաճախակի զորավարժություններ անցկացնել՝ իր զինական կարողությունը ստուգելու նպատակով, երբ սկսվել է ուկրաինական ճգնաժամը՝ միաժամանակ կտրուկ ավելացնելով միջազգային օդային տարածքում և ռազմական նավերով ծովային տարածքում իր ոտնձգությունները :

ՆԱՏՈ-ն վերջերս մտավախություններ ունի, և Արևելյան Եվրոպայի երկրները Ռուսաստանի հետ անմիջականորեն հարևաններ լինելու պատճառով նրանցից  6-ին զինել է արագ արձագանքման ռազմական պաշտպանական համակարգերով:

«Մտավախություններ ունեմ, որ Ռուսաստանի արևելյան սահմանների երկայնքով  զորքերի պատահական բախման հնարավորությունը աճում է, և երկու կողմն էլ չունեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող էին օգնել խուսափել վտանգավոր լարվածության ավելացումից»,-ավելացրել է Ռայանը:

Անցյալ նոյեմբերին Լոնդոնում վերլուծական կենտրոնը հրապարակել էր մի զեկույց, որում ընդգծվում էր ռուսական ռազմաօդային ուժերի ավելացման վտանգը առանց նախազգուշացման միջազգային օդային տարածք ներխուժելու առումով, որը նախատեսված է քաղաքացիական թռիչքների համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment