Թենիսի նկատմամբ ունեցած սերը ոգեշնչել էր կնոջը անշարժ գույքի ձեռքբերման համար

Թենիսի նկատմամբ ունեցած սերը ոգեշնչել էր կնոջը անշարժ գույքի ձեռքբերման համար

Հոդվածի առանցքում

  • Արլետտա Ասատրյանը 7 տարեկան էր, երբ hայրենի Հայաստանում առաջին անգամ իր համար հայտնաբերեց թենիսն ու ամբողջովին վերագտավ իրեն այդ խաղում ճիշտ այնպես, ինչպես որ գնեց անշարժ գույքը Ֆորտ Լիում: Արևմուտքի Mediterranean Tower-ում գտվող մեծ պատշգամբ ունեցող տունը նա ձեռք է բերել 44 տարեկանում:
  • Հայաստանի թենիսի ազգային հավաքականի խաղացողը, որը նաև Թենիսի Միջազգային Ֆեդերացիայի մարզիչներից է և շրջել է ամբողջ աշխարհում, իր տան հարևանությամբ գտնվող թենիսի այս դաշտերը համարում է իր երազանքներից մեկը:
  • «Երբ տեղափոխվեցի Ֆլորհամ Պարկ, վստահ էի, որ վերադառնալու եմ»,-պատմում է Ասատրյանը: Նրա համար Ֆորտ Լիում ապրելու կարևորագույն առավելությունն այն էր, որ ավագ դստերը Նյու Յորքում տեսնելու համար նրանից պահանջվում էր ընդամենը 20 րոպե ժամանակ՝ այն էլ մեքենայով:
  • Ասատրյանի` 2 ննջասենյակով տան ձեռքբերման դիմում փաթեթը հավանության է արժանացել 3-4 շաբաթների ընթացքում, որից հետո նա 160.000 դոլարի դիմաց կարողացել է գնել բնակարանը:

Ուշադրությանն արժանի

Արլետտա Ասատրյանը 7 տարեկան էր, երբ hայրենի Հայաստանում առաջին անգամ իր համար հայտնաբերեց թենիսն ու ամբողջովին վերագտավ իրեն այդ խաղում ճիշտ այնպես, ինչպես որ գնեց անշարժ գույքը Ֆորտ Լիում:

Արևմուտքի Mediterranean Tower-ում գտվող մեծ պատշգամբ ունեցող տունը նա ձեռք է բերել 44 տարեկանում: Ասատրյանը բացատրում է, թե ինչու է այդ տունն իրեն հոգեհարազատ և այդքան լավ ձուլվել իր ապրելակերպին: Տեսադաշտում երևում են թենիսի կորտեր, որը Հյուսիսային Պողոտայի 507 շինություն ունեցող համալիրի հարմարավետություններից է

Հայաստանի թենիսի ազգային հավաքականի խաղացողը, որը նաև Թենիսի Միջազգային Ֆեդերացիայի մարզիչներից է և շրջել է ամբողջ աշխարհում, իր տան հարևանությամբ գտնվող թենիսի այս դաշտերը համարում է իր երազանքներից մեկը: 12 տարի առաջ Նյու Ջերսի տեղափոխված աղջկա բազում ու բազմազան երևակայություններից մեկն էլ հենց դա էր:

«Դա այնքան մեծ շինություն էր, և այնքան մարդ էր ապրում այնտեղ»:

Սակայն անշարժ գույքի «ճամփորդությունը» ԱՄՆ-ում նա սկսեց Թենաֆլայում, որտեղ գնված տունը վաճառեց 2014 թվականին` տեղափոխվելով Մորիսի արվարձանում գտվող Ֆլորհամ Պարկ` թենիսի ծրագրի շրջանակներում մարզչի նստավայր:

«Երբ տեղափոխվեցի Ֆլորհամ Պարկ, վստահ էի, որ վերադառնալու եմ»,-պատմում է Ասատրյանը: Նրա համար Ֆորտ Լիում ապրելու կարևորագույն առավելությունն այն էր, որ ավագ դստերը Նյու Յորքում տեսնելու համար նրանից պահանջվում էր ընդամենը 20 րոպե ժամանակ՝ այն էլ մեքենայով: Որպես հավելում նշենք, որ նա ուսանողներ ունի, ում թենիս է մարզում Բերգենի արվարձանում:

Երբ նա զգաց, որ արդեն ժամանակն է սեփական տունը ձեռք բերելու համար, Ասատրյանը հայացքն ուղղեց վիլլաներին, որոնց արժեքն, ավաղ, ավելի թանկ էր, քան Արևմուտքի Mediterranean Tower-ի բնակարանները: Նրան նաև շատ դուր եկավ միևնույն հարկի տակ գտնվող խաղահրապարակը, ինչը շատ հարմար է իր չորսամյա դստեր` Նինայի համար, մարզասրահը, լողավազանը, անվտանգության ծառայությունը, փոքրիկ սուպերմարկետն ու վարսահարդարման սրահը:

Ասատրյանի խոսքով, այս շահեկան ձեռքբերումն անիրականալի կլիներ առանց անշարժ գույքի խորհրդատու Ֆրանսիս Կոզիերի խորհրդի: «Մարդիկ չեն ցանականում հասկանալ, որ գումար ունենալու դեպքում էլ, միշտ չի, որ նրանց կհաջողվի գնել բնակարան»: Կոզիերի խոսքով, բնակարան գնել ցանկացողները նախ և առաջ պետք է ներկայացնեն իրենց եկամուտները հաստատող փաստաթղթեր, քանի որ ստիպված են լինելու ոչ միայն վճարել բնակարանի արժեքի համար, այլև սպասարկման ամսավճարները: Որպես օրինակ նշենք, որ Ասատրյանը բնակարանի սպասարկման համար յուրաքանչյու ամիս վճարում է 1200 դոլար:

Վերոնշյալ գործընթացի արդյունքում քչերին է հաջողվում գնել բնակարանը:

«Ի համեմատություն այլ շենքերի` տեխնիկական վճարն այստեղ ավելի թանկ է, քանի որ այդ գումարն իր մեջ ներառում է գույքահարկն ու կոմունալ ծառայությունների (բացառությամբ մալուխային հեռուստատեսության և հեռախոսի) համար գանձվող և ըստ անհրաժեշտության բնակարանի ներսում վերանորոգման աշխատանքների գումարը»,- նշում է Կոզիերը, որը նույնպես բնակվում է Mediterranean Towers West-ում և բազմաթիվ հաճախորդների հետ է անցել գույքի ձեռքբերման գործընթացը:

«Եթե բնակարանում ինչ որ բան է խախտվում, ապա ես այդ մասին կարող եմ զգուշացնել սպասարկող անձնակազմին և աշխատանքից վերադառնալուց հետո ամեն ինչ սարքված կտեսնեմ»:

Ասատրյանի` 2 ննջասենյակով տան ձեռքբերման դիմում փաթեթը հավանության է արժանացել 3-4 շաբաթների ընթացքում, որից հետո նա 160.000 դոլարի դիմաց կարողացել է գնել բնակարանը:

«Դիմում փաթեթը շատ կարևոր է բնակարան գնելու գործընթացում, որտեղ ամեն բան մանրամասնությամբ ուսումնասիրվում է: Կարծում էի երբևէ չեմ կարող գնել այդ բնակարանը, և այսօր երջանիկ եմ, քանի որ ավելի բարեկեցիկ կյանք կարող եմ ապահովել իմ աղջիկների համար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment