Թե ինչպես հեռուստատեսությունը փոխեց Օսկարի մրցանակաբաշխությունը

Թե ինչպես հեռուստատեսությունը փոխեց Օսկարի մրցանակաբաշխությունը

Հոդվածի առանցքում

  • Մրցանակաբաշխությունը առաջին անգամ հեռարձակվել է 1953 թվականին: Բոբ Հոուփի խորհուրդը այն տարի՝ նայել պարտվողներին: Քանի որ այն տեղի էր ունեցել 1953 թվականին, հարսի հղիության պատճառով արագ կազմակերպված հարսանիք էր հիշեցնում. հին Հոլիվուդն ու նրա, ինչպես արտահայտվել էր Բոբ Հոուփը, «մանուկ հարս» հեռուստատեսությունը, արդեն հաջողությամբ շարժվում էին առաջ, և հետ գնալու համար արդեն ուշ էր:
  • TV տեսախցիկներով, խոշորացնող լինզաներով, լուսարձակներով և մոնիտորներով լեցուն ապարանքի ներսում կինոաշխարհի 2800 հոգանոց բարձր հասարակությունը հստակ գիտակցում էր, որ ժամանակները փոխվել են: 34 միլիոն հեռուստադիտողներից շատերն առաջին անգամ էին տեսնում Հոլիվուդյան ամենահայտնի աղմկոտ ամենամյա իրադարձությունը:
  • Հոուփը իր բացման մենախոսության ժամանակ կատակեց, թե հեռուստատեսությունը «այն է, որտեղ ֆիլմերը շարունակվում են, երբ նրանք մահանում են» և որ Հոլիվուդում քչերն են այն ընկալում որպես լրատվամիջոց: Արդեն հաջորդ տարի մոտ 40 միլիոն մարդ հեռուստացույց միացրեց, սա 2014 թվականի տվյալից այնքան էլ չի տարբերվում, և ժամանակն արձանագրեց, որ գովազդը նրանց շեղում էր բուն արարողությունից:
  • 1953 թվականին լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթել էր «The Greatest Show on Earth» ֆիլմը, սակայն արարողությունը «greatest show»-ի համար նոր թեկնածու առաջադրեց. Օսկարի մրցանակաբաշխության համաձայն, հեռարձակումը կոմերցիոն հեռուստատեսության պատմության մեջ ամենաշատ դիտվող շոուն է մինչև այժմ, և դրա ազդեցությունը զգացվում է առ այսօր:

Ուշադրությանն արժանի

Մրցանակաբաշխությունը առաջին անգամ հեռարձակվել է 1953 թվականին: Բոբ Հոուփի խորհուրդը այն տարի՝ նայել պարտվողներին:

Քանի որ այն տեղի էր ունեցել 1953 թվականին, հարսի հղիության պատճառով արագ կազմակերպված հարսանիք էր հիշեցնում. հին Հոլիվուդն ու նրա, ինչպես արտահայտվել էր Բոբ Հոուփը,  «մանուկ հարս» հեռուստատեսությունը, արդեն հաջողությամբ շարժվում էին առաջ, և հետ գնալու համար արդեն ուշ էր: Նրանք այդ տարի այն պաշտոնական դարձրեցին՝ հեռուստադիտողներին ցուցադրելով Օսկարի մրցանակաբաշխությունը՝ առաջին անգամ հեռարձակելով Հոլիվուդի ամենամյա արարողությունը:

25-րդ ակադեմիական մրցանակաբաշխության հեռարձակման բյուջեն կազմում էր քառորդ միլիոն դոլար, իսկ գիշերը արարողությունը վարելու համար Լոս-Անջելեսից հրավիրվել էր փորձառու Հոուփը: Ի սկզբանե պարզ էր, որ հեռուստատեսությունը կփոխի Օսկարի մրցանակաբաշությունը:

Հոլիվուդի RKO Pantages թատրոնի մոտ հավաքված ֆիլմերի սիրահարների համար շոուն ծանոթ էր, լուսարձակները լուսավորում էին գիշերային խոնավ երկինքը,  իսկ կադիլակներից դուրս էին գալիս թանկարժեք քարերով զարդարված և մուշտակներ հագած անձինք: Սակայն TV տեսախցիկներով, խոշորացնող լինզաներով,  լուսարձակներով և մոնիտորներով լեցուն ապարանքի ներսում կինոաշխարհի 2800 հոգանոց  բարձր հասարակությունը հստակ գիտակցում էր, որ ժամանակները փոխվել են:

34 միլիոն հեռուստադիտողներից շատերն առաջին անգամ էին տեսնում Հոլիվուդյան ամենահայտնի աղմկոտ ամենամյա իրադարձությունը: Ամբողջ շոուն ղեկավարող հեռուստատեսային տեխնիկները հիանալի աշխատանք կատարեցին՝ հերթականությամբ հեռարձակելով Հոլիվուդի և Մանհեթնի միջազգային թատրոնի իրադարձությունները, որտեղ ընթանում էր մրցանակաբաշխության երիտասարդական  արարողությունը:

Կինոյի թագուհիները, որոնց մի մասը առաջին անգամ էր հեռուստատեսությամբ երևում, շատ ավելի հիասքանչ էին երևում, քան երբևէ, սակայն նրանցից մի քանիսը շփոթված էին: Տեսախցիկները կարող են ավելի քիչ դաժան լինել (պարտվողները անտեսվել էին հանդիսատեսի կողմից, չնայած այն հանգամանքին, որ Բոբ Հոուփն խորհուրդ էր տվել նայել նրանց. «Դուք կտեսնեք մեծ ընկալունակություն, սպորտային վարպետություն՝  մեծ դերակատարում»): Սակայն շոուն շատ ավելի գրավիչ էր անակնկալ աստղային ուղիով»:

Այդ առաջին տարվա  ընթացքում էր, որ տեսախցիկների առկայությունը ամենաէական ազդեցությունն ունեցավ Օսկարի մրցանակաբաշխության հեռարձակման վրա: Ի վերջո, ֆիլմերի սիրահարները կարող էին այն ունկնդրել ռադիոյով, ուստի և դա նրանց համար բացարձակապես նոր բան չէր: Բացի այդ, այդ օրերին հեռուստատեսությունը մեծ հարգանք չէր վայելում:

Հոուփը իր բացման մենախոսության ժամանակ կատակեց, թե հեռուստատեսությունը «այն է, որտեղ ֆիլմերը շարունակվում են, երբ նրանք մահանում են» և որ Հոլիվուդում քչերն են այն ընկալում որպես լրատվամիջոց: Արդեն հաջորդ տարի մոտ 40 միլիոն մարդ հեռուստացույց միացրեց, սա 2014 թվականի տվյալից այնքան էլ չի տարբերվում, և ժամանակն արձանագրեց, որ գովազդը նրանց շեղում էր բուն արարողությունից:

Արդեն 1957 թվականին ամսագրերը բողոքում էին, որ «ցանկացած գրավչություն, որ մնացել էր, օպերատիվ կերպով «մաքրվեց» հեռուստատեսության վայրկենական պահանջմունքները, այն հաղթողների շքերթը վերածեց սուպերմարկետի ամբոխային տեսարանի»: Ընդամենը մի քանի տարում Սանսեթ բուլվարում փոքր էկրան տեղադրվեց. աստղերը դեռ նույն մարդիկ էին, սակայն նրանք արդեն կախարդական և հեռավոր չէին, այլ դժբախտաբար, սովորական մարդիկ, որոնք բնութագրվում էին «գրավիչ անսպասելի … ուղիով»:

Այն դարաշրջանում, երբ Սեթ Մաքֆարլեյնը զվարճացնում էր տնային լսարանին ամենահայտնի դերասանուհիների կազմվածքի մասին երգերով, հասկանալի էր, որ հիասքանչից հեռանալու գործընթացը դեռ չէր ավարտվել:

1953 թվականին լավագույն ֆիլմ անվանակարգում  հաղթել էր «The Greatest Show on Earth» ֆիլմը, սակայն արարողությունը «greatest show»-ի համար նոր թեկնածու առաջադրեց. Օսկարի մրցանակաբաշխության համաձայն, հեռարձակումը կոմերցիոն հեռուստատեսության պատմության մեջ ամենաշատ դիտվող շոուն է մինչև այժմ, և դրա ազդեցությունը զգացվում է առ այսօր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment