Զբոսանք կենտրոնական Թեհրանի հրուշակեղենի հին խանութներում

Զբոսանք կենտրոնական Թեհրանի հրուշակեղենի հին խանութներում

Հոդվածի առանցքում

  • «Հայերը, թուրքերը և հույները հայտարարում են, որ իրենք են ստեղծել թուրքական սուրճը»: «Եվ ո՞վ է իրականում այն ստեղծել», - հարցնում եմ ես: «Իհարկե հայերը», - բարձր հնչում է պատասխանը: Նրա աչքերը դուրս են գալիս ակնախոռոչներից, կարծես զարմանալի է, որ ինձ մոտ նման հարց է առաջացել:
  • Թեհրանի կենտրոնական Վիլլաների փողոցում, Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հանդիպեցինք Lord Հրուշակեղենի սեփականատիրոջը: Այսօր այս վայրը ողողված է զբոսաշրջիկներին սպասարկող կրպակներով, շատ կառույցներ գնել է Payam-e Noor (հեռակա ուսուցման) համալսարանը:
  • Իրանական ներկապնակի համար քաղցրավենքը տարօրինակ չէ` Յազդի հաջի բադումիից (քաղցր նուշ) մինչև Քերմանի կոլոմպեհ (տապակած թխվածքաբլիթ): Բայց Թեհրանը վերցրել է եվրոպական թխվածքները և այն դարձրել իրանական: Այստեղի խմորեղենը առավոտյան թեյի լավագույն ընկերն է:
  • Քաղաքի կենտրոնում հացաբուլկեղենի կրպակների պակաս չի զգացվում: Բարձրորակ հացթուխները գտնվում են Թեհրանի հյուսիսում, բայց այս վայրն առ այսօր շիրինիի (եփած քաղցրավենիք) Մեքքան է: Lord հրուշակեղենից հարավ` Թալեքանի փողոցի վրա կգտեք Թեհրանի թխվածքաբլիթների լավագույն կրպակներից մեկը` Շիրինի դենմարկի (դանիական թխվածք), որտեղ խմորեղենը ենթարկվել է իրանական ազդեցությանը:
  • Ինձ համար կատարյալ օրը կենտրոնի հին թաղամասերով շրջելն էր, որից հետո Դանիական խմորեղենի մոտ կանգ առնելը: Այնուհետև լանչը Սորենի հայկական սենդվիչների կրպակում, որը գտնվում է Դանիական խմորեղենի խանութի մոտ` Վիլլաների և Վարշավայի փողոցների միջև: Այստեղ մթնոլորտը շքեղ է, կարելի է մատչելի գներով ձեռք բերել սենդվիչներ, որոնք համեմվում են սերունդներով փոխանցվող խոտաբույսերով:
  • Օրիենտը հիմնադրվել է 1943 թվականին Խորհրդային Հայաստանից արտագաղթած հայի կողմից: Սևակի ընտանիքը գնել է սրճարանը 15 տարի առաջ, մինչև այդ էլ հաջող բիզնես է ծավալել Սոհրեվարդի փողոցի Անահիտ կրպակում: Նրա մայրը հսկում էր թխվածքները պատրաստող աշխատակիցներին, հին կրպակի որոշ մասն այստեղ պահպանված էր դեռ տասը տարի առաջ:
  • Վերջապես Թալաիեն` հայկական մեկ այլ փուռ Միրզայեհ Շիրազի փողոցում, գտնվում է խաղալիքի և բացիկների խանութի կողքին: Փոքր խանութը վաճառում է հայկական լավագույն գաթաները` քաղցր հացեր, որոնք կարող եք գտնել Թեհրանում:
  • Բողոսյան ընտանիքը 1935 թվականին ստեղծել է Մինյոնը, կոմունիստական Ուկրաինայից Իրան մեկելուց հետո: Ուկրաինայում նրանց հայրը ձերբակալվել էր, բայց ավելի ուշ միացել էր ընտանիքին: Ամենաերիտասարդ որդին 73-ամյա Ռուբենն է, որն առ այսօր ղեկավարում է խանութի առևտուրը և գրեթե միշտ գտնվում է այնտեղ: Մինյոնում իմ ամենասիրված քաղցրավենքիը սև շոկոլադն է` համեմված նարնջով:

Ուշադրությանն արժանի

Մեր թղթակիցը հետևել է վաղուց անցած տարիքային հոտառությանը

«Հայերը, թուրքերը և հույները հայտարարում են, որ իրենք են ստեղծել թուրքական սուրճը»:

«Եվ ո՞վ է իրականում այն ստեղծել», – հարցնում եմ ես:

«Իհարկե հայերը», – բարձր հնչում է պատասխանը: Նրա աչքերը դուրս են գալիս ակնախոռոչներից, կարծես զարմանալի է, որ ինձ մոտ նման հարց է առաջացել:

Թեհրանի կենտրոնական Վիլլաների փողոցում, Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հանդիպեցինք Lord Հրուշակեղենի սեփականատիրոջը: Այսօր այս վայրը ողողված է զբոսաշրջիկներին սպասարկող կրպակներով, շատ կառույցներ գնել է Payam-e Noor (հեռակա ուսուցման) համալսարանը:

Երկու տասնամյակ առաջ փողոցի այս հատվածը հիմնականում բնակելի էր, այն Թեհրանի հայկական թաղամասերից մեկն է: Սպիտակ, երկաթե դռնով մուտք գործելով Lord Հրուշակեղեն` ձախ կողմում տեսնում ենք փոքր աստիճաններ, որոնք տանում են դեպի սրճարան, որտեղ պատերին արված գրառումները հիշեցնում են «հարգելի հյուրերին», որտեղ կարելի է նստել ոչ ավելի, քան 30 րոպե: Այս կանոնը գործում է միայն ծանրաբեռնված ժամերին:

Գլխավոր հարկն այն է, որտեղ վաճառում են հրուշակեղեն և թխվածքներ: Վերջին տարիներին դրանց որակն ընկել է: Երբ խստապահանջ մենեջեր Մեգին այստեղ էր, հին ապրանք չէր վաճառվում, բայց երբ նա հեռացավ, թխվածքներն, այպես ասած, սկսեցին փշրվել ձեռքում:

Մենք այստեղ ենք եկել ոչ թե թխվածքների որակի, այլ հիշողությունների շունչը զգալու համար: Բայց այստեղ ծիրանի տորթերը շատ վատը չեն, խանութն առաջարկում է թխվածքների և քաղցրավենիքի մեծ տեսականի` պատրաստված դանիական անսովոր բաց գույնի խմորից:

Թեհրանցիներն իրենց թխվածքները, մեղմ ասած, շատ են տաքացնում: Հացաբուլկեղենը վաճառում են 0.5-ից մինչև երկու կիլոգրամանոց արկղերով: Այստեղ տարօրինակ չէ տեսնել, թե ինչպես է ինչ-որ մեկը քայլում   ձեռքին մի քանի տուփ թխվածքով:

Իրանական ներկապնակի համար քաղցրավենքը տարօրինակ չէ` Յազդի հաջի բադումիից (քաղցր նուշ) մինչև Քերմանի կոլոմպեհ (տապակած թխվածքաբլիթ): Բայց Թեհրանը վերցրել է եվրոպական թխվածքները և այն դարձրել իրանական: Այստեղի խմորեղենը առավոտյան թեյի լավագույն ընկերն է:

«Թեհրանին  եվրոպական խմորեղենը ծանոթ է հայերից», – ասում է Lord հրուշակեղենի սեփականատերը: Նրա հայրը խանութը բացել է 1964 թվականին, բայց դրանից տասնամյակներ առաջ հայերը բացել են խմորեղենի կրպակ ամենաաղմկոտ, այժմ գրեթե առասպելական Լալեհզար փողոցում. «Նրանք հեղափոխությունից հետո հավաքել են իրերն ու հեռացել ԱՄՆ, բայց մեր մաշկը հաստ էր»:

Քաղաքի կենտրոնում հացաբուլկեղենի կրպակների պակաս չի զգացվում: Բարձրորակ հացթուխները գտնվում են Թեհրանի հյուսիսում, բայց այս վայրն առ այսօր շիրինիի (եփած քաղցրավենիք) Մեքքան է: Lord հրուշակեղենից հարավ` Թալեքանի փողոցի վրա կգտեք Թեհրանի թխվածքաբլիթների լավագույն կրպակներից մեկը` Շիրինի դենմարկի (դանիական թխվածք), որտեղ խմորեղենը ենթարկվել է իրանական ազդեցությանը:

Խանութն առաջարկում է եփած կրեմ կամ ծիրանի ջեմ, խնձորով տորթեր և իրանական ոճի թերթավոր խմորեղեն: Մարդիկ այստեղ գալիս են հատկապես ամեն ժամվա կեսին (սկսած առավոտյան 8.30-ից), քանի որ այն հայտնի է «Կեսօրի դենմարկի» անունով, այն պատրաստված է թերթավոր խմորից, որի մեջ հատուկ կրեմ է լցված ու համեմված է շաքարով: Եվ այն վաճառում են անմիջապես վառարանից:

Դրամարկղի մոտ կանգնած կնոջը հարցրեցի, թե արդյոք կարող եմ փորձաշրջան անցնել խոհանոցում, ի պատասխան նա ինձ վրա նայեց լայնորեն բացված աչքերով. «Մորուքավոր 17 տղամարդ աշխատողների հե՞ տ»: Քաղաքի խմորեղենի կայսրությունում գերակշռում են mardhayeh kargar-ը՝ տղամարդ աշխատողները: Դուք երբեք չեք պատկերացնի, որ նման վառ և խնամված թխվածքները տղամարդու ձեռքի գործն են:

Նա ինձ թույլ տվեց հայացք գցել իրենց խոհանոցին, որտեղ ավելի քան տասը ամրակազմ տղամարդիկ մանրակրկիտ աշխատում են՝ պատրաստելով խմորն ու կրեմը, կամ ավարտին հասցնելով արդեն պատրաստած տորթը:

Ինձ համար կատարյալ օրը կենտրոնի հին թաղամասերով շրջելն էր, որից հետո Դանիական խմորեղենի մոտ կանգ առնելը: Այնուհետև լանչը Սորենի հայկական սենդվիչների կրպակում, որը գտնվում է Դանիական խմորեղենի խանութի մոտ` Վիլլաների և Վարշավայի փողոցների միջև: Այստեղ մթնոլորտը շքեղ է, կարելի է մատչելի գներով ձեռք բերել սենդվիչներ, որոնք համեմվում են սերունդներով փոխանցվող խոտաբույսերով: Դրանից հետո պետք է գնալ Lord հրուշակեղեն` սուրճ խմելու: Այս ամբողջը կարելի է կատարել նաև հակառակ հերթականությամբ:

Lord հրուշակեղենից արևմուտք` Աբան փողոցի մոտ, հին տների մեջ կանգնած է Հանսի կրպակը: Եթե չնկատեք կանաչ դռնի գրությունը, կմտնեք ուրիշի տուն: Ներսում ծաղիկներ են, խոհանոցից լսվում են կաթսաների ձայները: Կարամելի, վանիլի և թխվածքների քաղցր հոտ է գալիս:

Հանսին մեծ համբավ է ձեռք բերել վանիլային պաղպաղակով և ելակով եռաշերտ բիսկվիտային խմորեղենի շնորհիվ: Մեկ անգամ համտեսելով այն` անպայման կցանկանաք երկրորդը, կամ գուցե զանգահարեք խանութ` պատվիրելով այս անուշեղենը: Խանութում վաճառվում են բազմատեսակ բլիթներ և սերուցքային հրուշակեղեն, սակայն հենց վանիլային պաղպաղակով և ելակով բիսկվիտն է նրա ամենահայտնի թխվածքը:

Orient Cafe սրճարանում դուք շրջապատված կլինեք տեղական մշակույթի տարրերով, այն գտնվում է Մոֆաթեհ պողոտայում (նախկինում` Ռուզվելտ պողոտա): Վառ լուսավորությամբ հայկական այս հացաբուլկեղենային սրճարանը ղեկավարում են  պարոն Սևակն ու նրա մայրը: Նրանց սրճարանը քաղաքի լավագույն վայրերից մեկն է, այստեղ վաճառվում է նարնջով շոկոլադ, որը միշտ ունենում է նուրբ համ: Orient Cafe-ն նաև առաջարկում է հիանալի թխվածքներ` ծիրանի խմորեղեն և nazook` հայկական բլիթ` համեմված ընկույզով:

Այս օրերին Թեհրանում նման կրպակներն ու սրճարանները մրցում են միմյանց հետ, ապահովում են բարդ կահավորում և ոչ վառ լուսավորություն: Սևակը հին դպրոցի ներկայացուցիչ է. «Իմ կարգախոսը Օրիենտում հետևյալն է. սա «աղցանի» կրպակ է: Մարդիկ այստեղ պետք է գան սուրճ խմելու և թխվածքներ ուտելու համար: Պարզ ու հասարակ»:

Օրիենտը հիմնադրվել է 1943 թվականին Խորհրդային Հայաստանից արտագաղթած հայի կողմից: Սևակի ընտանիքը գնել է սրճարանը 15 տարի առաջ, մինչև այդ էլ  հաջող բիզնես է ծավալել Սոհրեվարդի փողոցի Անահիտ կրպակում: Նրա մայրը հսկում էր թխվածքները պատրաստող աշխատակիցներին, հին կրպակի որոշ մասն այստեղ պահպանված էր դեռ տասը տարի առաջ: Հացթուխները կրում են հիմնադիր խանութի, հին բաղադրատոմսերի հիշողությունը և դրանց կատարելագործման փորձը:

Հայկական շատ փռեր նույնպես աշխատում են որպես սրճարաններ, ամենահայտնին Նադերի սրճարանն է Ջոմհուրի փողոցում, որտեղ գրողների, դերասանների և ուսանողների սերունդներ են հավաքվել, և առ այսօր ավանդույթը շարունակվում է: Նադերին այլևս քաղցրավենիքներ չի առաջարկում, բայց այստեղ կարելի է գտնել չամիչով թխվածք և ռուլետներ: Երկուսն էլ թվում են ժամկետնանց, բայց ինչպես կարելի է մերժել Ռեզա Խանին` կենսուրախ մատուցողին, որը պնդում է, որ ձեզ դա դուր կգա, հատկապես` սուրճի հետ:

Դեպի Նոբել քայլելու դեպքում մեկ գավաթ սուրճի հետ լավագույն ընտրությունը հայկական կրպակն է Միրզայեհ Սիրազի փողոցում, որը մոտ է Lord հրուշակեղենին: Այն գործում է 1963 թվականից, համարվում է Թեհրանի ամենահամեղ թխվածքների կենտրոնը: Շերտավոր, փքված խմորեղենը պատված է կրեմով, յուրաքանչյուրն ունի իր առանձին շաքարափոշին: Նոբելը պատրաստում է նաև բալի և դեղձի համերով կարկանդակներ:

Բայց անցած ամառ խանութն անսպասելիորեն տեղափոխվեց kallehpazi-ի կողմից, որը մասնագիտացած է ոչխարի գլխի և ոտքերի ուտեստներ պատրաստելու մեջ: Ռեստորանի տղամարդ աշխատակիցներն ասացին, որ սեփականատերերը վաճառել են այն ու հեռացել ԱՄՆ:

Այնպես որ, Իրանի հուշարձաններից մեկն անվերադարձ անհետացել է: Այս քաղաքում վերջին ժառանգները չեն մնում, նրանք պարզապես հավաքում են իրերը և արտագաղթում:

Վերջապես Թալաիեն` հայկական մեկ այլ փուռ Միրզայեհ Շիրազի փողոցում, գտնվում է խաղալիքի և բացիկների խանութի կողքին: Փոքր խանութը վաճառում է հայկական լավագույն գաթաները` քաղցր հացեր, որոնք կարող եք գտնել Թեհրանում:

Առավոտյան ժամը չորսին այստեղ երկար հերթ է, այդ ժամին թխվում է օրվա հացը: Թեհրանում գաթան սովորաբար խորիզով է` լցված ալյուրով, կարագով և շաքարով: Թուրքական սուրճի հետ ամենահամեղ ուտեստը գաթայի մեկ կտորն ու տնական ջեմն է:

Հայերը հայտնի են ոչ միայն իրենց թխվածքներով, նրանք բացել են Թեհրանի շոկոլադի առաջին խանութը: Պատմական Սադի և Հեդայաթ փողոցներում կարող եք գտնել Մինյոն խանութն ու շոկոլադի կրպակը: Աշխատակիցները ձեզ կասեն, որ խանութը բացվել է ութսուն տարի առաջ և կառաջարկեն ուսումնասիրել Կալիֆորնիայի Գլենդեյլ և Փասադենա բնակավայրերում իրենց կրպակների նկարներով ալբոմը:

Բողոսյան ընտանիքը 1935 թվականին ստեղծել է Մինյոնը, կոմունիստական Ուկրաինայից Իրան մեկելուց հետո: Ուկրաինայում նրանց հայրը ձերբակալվել  էր, բայց ավելի ուշ միացել էր ընտանիքին: Ամենաերիտասարդ որդին 73-ամյա Ռուբենն է, որն առ այսօր ղեկավարում է խանութի առևտուրը և գրեթե միշտ գտնվում է այնտեղ: Մինյոնում իմ ամենասիրված քաղցրավենքիը սև շոկոլադն է` համեմված նարնջով: Սուրբ Ծննդին խանութը ստանում է տոնական զարդարանք, թխվածքների և շոկոլադների տուփերը նույնպես փոխվում են, դրանք լինում են տոնական` գույնզգույն զարդարանքով:

Մտնելով այս խանութներից յուրաքանչյուրը` կշփվեք հին Թեհրանի հետ, որի մասին մենք շատ ենք լսել` կարծելով, որ դրա մնացորդերն այլևս չկան:

«Գիշերային Նոբելն անհետացել է», – բողոքում եմ Մինյոնի կրպակի աշխատակցին. «Վախենում եմ, որ մի օր, այցելելով ձեր խանութ, կպարզեմ, որ դուք նույնպես հեռացել եք»:

Նա ժպտաց և հայկական ընդգծված շեշտադրությամբ ասաց. «Ո՞ վ կարող է ասել, միգուցե: Բայց փորձիր կրկին այցելել, մենք դեռ այստեղ ենք լինելու»:  

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment