Վրացական անձնագիր ստանալու համար պետք է վրացերեն իմանալ

Վրացական անձնագիր ստանալու համար պետք է վրացերեն իմանալ

Հոդվածի առանցքում

  • Վրաստանում կրթական համակարգը այն տարածաշրջաններում, որտեղ շատ են ազգային փոքրամասնությունները, թույլ է տալիս, որ դպրոցում դասավանդեն հայերեն, ադրբեջաներեն կամ ռուսերեն: Վրացերենը դասավանդում են, որպես օտար լեզու: Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Թիմոթի Բլաուվելթը պնդում է, որ ավելի մեծ սերնդին պետք չէ ստիպել, որ լեզու սովորեն. «Դժվար է այդ տարիքում մարդկանց լեզու սովորեցնելը: Մենք դա պետք է անենք դպրոցներում»:

Ուշադրությանն արժանի

 

Չնայած Վրաստանի կառավարության ջանքերին, որոնք ուղղված են պետական լեզվի տարածմանը՝ ռուսերենը շարունակում է մնալ որպես հիմնական հաղորդակցության լեզու:

«Հիմա բոլորն իրավունք ունեն վերականգնել իրենց քաղաքացիությունը», – հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նկատի ունենալով բոլոր նրանց, ովքեր ավտոմատ զրկվել էին վրացական անձնագրից, երբ դիմել էին ռուսական կամ հայկական անձնագիր ստանալու համար. «Եթե ցանկանում են վրացական անձնագիր ստանալ պետք է սովորեն վրացերեն, ինչը կդիտվի որպես ցանկություն վրացական անձնագիր ստանալու համար»:

«Պետք է միջին մակարդակի տիրապետել լեզվին, քանի որ անձնագիր ստանալու համար պարտադիր պետք է փոքրիկ թեստ անցնել»:

Զուրաբիշվիլին իր այս հայտարարությունն ուղղել է ազգային փոքրամասնություններին, որոնք կազմում են երկրի բնակչության 13.4 տոկոսը:

1990-ականներին շատ հայեր արտագաղթել են Ռուսաստան աշխատանք գտնելու նպատակով: Բարալեթի գյուղից 60-ամյա Սեյրան Բաքարյանը նրանց շարքերում էր:

«Ռուսաստանում աշխատելով ընտանիքս էի պահում»,- ասում է Բաքարյանը,-«Այստեղ աշխատանք չկա և բոլորիս գործը գյուղատնտեսությունն է, ինչն էլ ծանր աշխատանք է, որովհետև տեխնիկայի խնդիրներ կան: 25 տարի առաջ ընկերներից մեկը օգնեց ինձ գործ գտնել Ռուսաստանում: Այնտեղ աշխատած ամբողջ գումարը բերեցի այստեղ և երեխաներիս դպրոց ուղարկեցի, հետո ամուսնացրի, մեծ հաշվով ապահովեցի նրանց ապագան»:

Սեյրան Բաքարյանը վրացերեն գրեթե չգիտի, շփվում է ռուսերենով. «Իհարկե, ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես: Եվ դպրոցներում պետք է վրացերեն սովորեցնեն, սակայն մեր սերնդի համար կարևորը մնում է ռուսերենը: Մենք շատ բարեկամներ ունենք Ռուսաստանում և պարբերաբար գնում գալիս ենք: Մեր սերնդին պետք է ռուսերենը»:

Վրաստանում կրթական համակարգը այն տարածաշրջաններում, որտեղ շատ են ազգային փոքրամասնությունները, թույլ է տալիս, որ դպրոցում դասավանդեն հայերեն, ադրբեջաներեն կամ ռուսերեն: Վրացերենը դասավանդում են, որպես օտար լեզու:

Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Թիմոթի Բլաուվելթը պնդում է, որ ավելի մեծ սերնդին պետք չէ ստիպել, որ լեզու սովորեն. «Դժվար է այդ տարիքում մարդկանց լեզու սովորեցնելը: Մենք դա պետք է անենք դպրոցներում»:

Բլաուվելթն ասում է, որ չպետք է ռուսերենի փաստը չափազանցնել. «Պատճառը պարզ է, թե ինչու են մարդիկ այդքան լավ տիրապետում ռուսերենին: Բայց չպետք է դիտավորյալ բացառել այդ լեզուն: Պետք չէ մարդուն ասել թե ինչու ես լուրերը նայում ռուսերեն: Հակառակը, ռուսերենը հաղորդակցության արդյունավետ միջոց պետք է լինի Վրաստանի իշխանությունների համար՝ առաջին հերթին ինֆորմացիոն տեսանկյունից»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment