Բոստոնի հյուրընկալ «Հայկական ժառանգության այգին»
Հոդվածի առանցքում
- «Հայկական ժառանգության այգին» Բոստոնի սրտում առաջին հուշարձանն է, որը հիմնվել է Մասաչուսեթսի պետական սեփականություն հանդիսացող տարածքում ու նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին. այն նաև խորհրդանշում է հայ համայնքի ներդրումն ամերիկյան հասարակության մշակութային բազմազանության մեջ:
Ուշադրությանն արժանի
Հյուրընկալությունը բանալի է, որը շատ դռներ է բացում: Բոստոնի Հայկական ժառանգության այգում կարելի է գալ, թեյ կամ սուրճ խմել, զբոսնել և պարզապես վայելել հաճելի բնության մասնիկը Բոստոնի հենց կենտրոնում։
«Հայկական ժառանգության այգին» Բոստոնի սրտում առաջին հուշարձանն է, որը հիմնվել է Մասաչուսեթսի պետական սեփականություն հանդիսացող տարածքում ու նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին. այն նաև խորհրդանշում է հայ համայնքի ներդրումն ամերիկյան հասարակության մշակութային բազմազանության մեջ:
Թարմ բուսական թեյ, նրբաբլիթներ, բրաունի և շոկոլադե բլիթներ, սրանք պատրաստվում են այգում, որպես «Հայկական ժառանգության այգու» և North End–ի միջև համերաշխության խորհրդանիշ։ Տեսնելով թե ինչպես են մարդիկ այստեղ շփվում և ճաշակում անուշեղենները պարզապես ոգեվորիչ է։ Այգում միջավայրը գեղեցիկ է ու շատ հանդարտ։
Այստեղ շատ տարբեր մարդկանց կարելի է հանդիպել. և տեղացիներ և օտարերկրացիներ։ Մարդիկ գալիս են այստեղ և հետևում թե ինչպես են ճնճղուկները ցայտաղբյուրից ջուր խմում, կամ ինչպես են երեխաները վազվզում և ուրախանում։ Նման հավաքույթները շատ կարևոր են և հետաքրքիր են անցնում։ Համայնքը շատ արժեքավոր դեր ունի։ Հենց այդ պատճառով էլ այգու այցելուները մեծ գոհունակությամբ են հեռանում։
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ