Թբիլիսիի ավտո-թանգարան
Հոդվածի առանցքում
- Այս յուրօրինակ թանգարանը ներկայացնում է խորհրդային տարիների ավտոմեքենաների խոշորագույն հավաքածուն: Հարավային Կովկասի միակ ավտո-թանգարանը փաստացի մասնավոր հավաքածու է, որը բաղկացած է մոտոցիկլետներից ու ավտոմեքենաներից: Վրացի գործարար Գիորգի Մամուլաշվիլին, որն ավելի քան 25 ռետրո մեքենա ունի, հավաքածուն կուտակել է մոտ երկու տասնամյակների ընթացքում:
Ուշադրությանն արժանի
Խորհրդային տարիների մեքենաների այս ընդարձակ հավաքածուն Կովկասյան տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ Թբիլիսիի Ավտո-Թանգարանը թաքնված է քաղաքի անկյուններից մեկում, որը քաղաքի հյուրերը որպես կանոն չեն նկատում: Թեև այն գտնելը փոքր-ինչ բարդ է, այդուհանդերձ՝ արժե այցելել:
Այս յուրօրինակ թանգարանը ներկայացնում է խորհրդային տարիների ավտոմեքենաների խոշորագույն հավաքածուն: Հարավային Կովկասի միակ ավտո-թանգարանը փաստացի մասնավոր հավաքածու է, որը բաղկացած է մոտոցիկլետներից ու ավտոմեքենաներից: Վրացի գործարար Գիորգի Մամուլաշվիլին, որն ավելի քան 25 ռետրո մեքենա ունի, հավաքածուն կուտակել է մոտ երկու տասնամյակների ընթացքում:
Շրջելով հավաքածուի շարքերով՝ կտեսնեք առաջին խորհրդային փիքափը, բազմաթիվ Զապորոժեցներ, կա նաև Մոսկվիչ մակնիշի մի քանի մեքենա: Դրանց մեծ մասը լյուքս դասի մեքենաներ են, որոնք օգտագործել են խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաները, որոշներն էլ պարզապես հայտնաբերվել են գյուղերում՝ լքված: Յուրաքանչյուր մեքենա գտնվում է գործարանային վիճակում, ամեն մեկը վերականգնվել ու պահպանվել է սիրով: Թանգարանի աշխատակիցները շատ բանիմաց են ու խանդավառ, նրանք Ձեզ կուղեկցեն ու կծանոթացնեն յուրաքանչյուր մեքենայի պատմությանը: Գուցե ձանձրալի է հնչում, բայց ամեն մեքենայի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա, որն արժե լսել:
Թանգարանի շրջայցը սովորաբար տևում է 45 րոպեից մինչև մեկ ժամ: Թանգարանն ունի անվճար կայանատեղի, անգլախոս գիդեր: Այն բաց է ամեն օր՝ 11:00 – 18.00, մուտքի համար չնչին գումար է նախատեսված, գիդը նույնպես շրջայցի ավարտին փոքր թեյավճար կակնկալի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ