Հին Կտակարանի հազվադեպ օրինակը Իսրայելում վերամիավորվել է «Զույգի» հետ

Հին Կտակարանի հազվադեպ օրինակը Իսրայելում վերամիավորվել է «Զույգի» հետ

Հոդվածի առանցքում

  • Հազվագյուտ` 338-ամյա Հին Կտարակարանի օրինակը միավորվել է իր զույգի հետ, նույն գրքի կրկնօրինակը հրատարակվել է Ֆրանկֆուրտում 1600-ականներին: Բիբլիական տեքստի ճանապարհորդությունը երկար ու բարդ էր: 1677-ին գիրքը Եգիպտոսում գտնվող գիտնականների մոտ ձեռքից ձեռք էր անցնում, այն ի վերջո հասել է իսրայելցի պրոդյուսեր և ռեժիսոր Միշա Շագրիրին:
  • 16-րդ և 17-րդ դարերում Արևմտյան Եվրոպայի քրիստոնյա մի շարք աստվածաբաններ ցանկանում էին կարդալ և հետազոտել Թանախը հենց եբրայերեն տեքստով. «Նրանք ցանկանում էին ուսումնասիրել եբրայերեն և բնօրինակը կարդալու հնարավորություն ստանալ, նրանք օգտագործում էին բնօրինակը բացատրելու համար իրենց տեքստի այն հատվածները, որոնք չէին հասկանում», - ասում է Ցիեգլերը:
  • Փաստացի նվիրաբերված տարբերակն ունի բազմաթիվ միջանցիկ տարածություններ գերմաներենի և լատիներենի համար և 17-րդ և 18-րդ դարերում օգտագործվում էր ոչ պակաս, քան 10 տարբեր ընթերցողների կողմից, ասում է Ցիեգլերը:
  • Շագրիրն ասել է, որ ինքը և մի խումբ իսրայելցիներ գաղտնի այցելել էին Եգիպտոս, որի ընթացքում մտել էին Կահիրեի հին գրախանութներից մեկը: Գրախանութի սեփականատերը եգիպտոսցի չէր, նա հայ էր, որը ճանաչել էր Շագրիրին և ասել էր, որ հիացած է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նրա պատրաստած ֆիլմով:
  • Իսրայելի Ազգային Գրադարանը Երուսաղեմում ունի նույն հրատարակության 2 կրկնօրինակներից մեկը, Շագրիրը ցանկանում էր, որ Թանախը հասանելի լինի երկրի տարբեր հատվածներում:

Ուշադրությանն արժանի

Հազվագյուտ` 338-ամյա Հին Կտարակարանի օրինակը միավորվել է իր զույգի հետ, նույն գրքի կրկնօրինակը հրատարակվել է Ֆրանկֆուրտում 1600-ականներին:

Բիբլիական տեքստի ճանապարհորդությունը երկար ու բարդ էր: 1677-ին գիրքը Եգիպտոսում գտնվող գիտնականների մոտ ձեռքից ձեռք էր անցնում, այն ի վերջո հասել է իսրայելցի պրոդյուսեր և ռեժիսոր Միշա Շագրիրին: Շագրիրը մահացել է փետրվարին, բայց նրա ընտանիքը վերջերս նվիրաբերել է տեքստը Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆայի համալարանին, որն իր գրադարանում արդեն ունի հազվագյուտ տեքստի ոչ լիարժեք կրկնօրինակը: Այս մասին համալսարանը հայտարարություն է տարածել:

Հին Կտակարանը հայտնի է նաև Թանախ անունով, դա հապավում է, որը ներառում է Թորան (Մովսեսի հնգամատյանը), Նեվիիմը (մարգարեությունները) և Քեթուվիմը (սաղմոսները)` ԹոՆեՔ, կամ Թանախ: Ամեն դեպքում, նորահայտ Թանախը սինագոգները չի զարդարի, ասում է Հայֆայի համալսարանի Յունես և Սորայա Նազարյան գրադարանի տնօրեն Յոսսի Ցիեգլերը.

«Սա մի Թանախ է, որը հրեական ընթերցանության համար չէ», – ասել է Ցիեգլերը Live Science-ին. «Իմ գնահատականով, այն ստեղծվել է քրիստոնյա գիտնականների համար, որոնք հետաքրքրված են եղել հրեական տեքստով և ցանկացել են ուսումնասիրել այն»:

16-րդ և 17-րդ դարերում Արևմտյան Եվրոպայի քրիստոնյա մի շարք աստվածաբաններ ցանկանում էին կարդալ և հետազոտել Թանախը հենց եբրայերեն տեքստով. «Նրանք ցանկանում էին ուսումնասիրել եբրայերեն և բնօրինակը կարդալու հնարավորություն ստանալ, նրանք օգտագործում էին բնօրինակը բացատրելու համար իրենց տեքստի այն հատվածները, որոնք չէին հասկանում», – ասում է Ցիեգլերը:

Դևիդ Քլոդիլը (1644-1684) գերմանացի լյութերականը, մեկնաբանություն է գրել մի գրքի համար և խմբագրել այն: Քլոդիլը ներառել է եբրայական, արաբական թվեր, որ օգնի իր ընթերցողներին հասկանալ տեքստը:

Առաջին էջը լատիներեն է, Քլոդիլն այն անվանել է «Alma Mater Giessen-ում Արևելյան լեզուների և աստվածաբանության պրոֆեսոր»: Համալսարանի գրադարանն ունի նույն Թանախի մեկ այլ, ավելի փոքր կրկնօրինակը, բայց հատորները մի փոքր տարբեր են: Գրադարանի կրկնօրինակը գրեթե չունի գծեր, մինչդեռ նորահայտ տարբերակն ունի բավարար տարածք նշումների համար:

Փաստացի նվիրաբերված տարբերակն ունի բազմաթիվ միջանցիկ տարածություններ գերմաներենի և լատիներենի համար և 17-րդ և 18-րդ դարերում օգտագործվում էր ոչ պակաս, քան 10 տարբեր ընթերցողների կողմից, ասում է Ցիեգլերը.

«Սա գեղեցիկ գիրք է, շատ լավ պահպանվել է, բայց մենք չգիտենք, թե ինչպես օգտագործենք այն, մենք չգիտենք, թե այն ում է պատկանել»:

Խառը ճանապարհներով

Շագրիրը մահից առաջ որոշել է Թանախը նվիրաբերել Հայֆայի համալսարանին: Ցիեգլերը շնորհակալ էր նրան և խնդրել էր հրապարակել այս հազվագյուտ գիրքը ձեռք բերելու պատմությունը:

Իսկ պատմությունը սկսում է 1977-ին, Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի` Իսրայել կատարած այցից 1 ամիս անց: Շագրիրն ասել է, որ ինքը և մի խումբ իսրայելցիներ գաղտնի այցելել էին Եգիպտոս, որի ընթացքում մտել էին Կահիրեի հին գրախանութներից մեկը: Գրախանութի սեփականատերը եգիպտոսցի չէր, նա հայ էր, որը ճանաչել էր Շագրիրին և ասել էր, որ հիացած է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նրա պատրաստած ֆիլմով:

Որպես շնորհակալության արտահայտում` գրախանութի տերը Շագրիրին է տվել փաթեթավորված մի գիրք և խնդրել է նրան բացել այն միայն Իսրայել վերադառնալուց հետո: Շագրիրը համաձայնել է և ցնցվել, երբ, բացելով փաթեթը, տեսել է հնագույն Թանախը:

Շագրիրը գիրքը պահել է երկար տարիներ, բայց նա ընտանիքի հետ դուրս է եկել Հայֆայի համալսարանից իր հիվանդությունից հետո ու առաջարկել նվիրաբերել գիրքը համալսարանի գրադարանին: Իսրայելի Ազգային Գրադարանը Երուսաղեմում ունի նույն հրատարակության 2 կրկնօրինակներից մեկը, Շագրիրը ցանկանում էր, որ Թանախը հասանելի լինի երկրի տարբեր հատվածներում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment