Վիեննայում կայացել են Իրանի հետ միջուկային գործարքը փրկելու շուրջ բանակցությունները
Հոդվածի առանցքում
- Վիեննայում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ մթնոլորտը «կառուցողական էր»: Լարվածությունն առաջացել է, քանի որ Միացյալ Նահանգներն անցած տարի դուրս է եկել 2015-ի համաձայնությունից և կրկին պատժամիջոցներ է սահմանել:
Ուշադրությանն արժանի
Իրանի հետ միջուկային գործարքը փրկելու բանակցությունները կայացել են Պարսից ծոցում տանկերների շուրջ լարվածության պայմաններում:
Վիեննայում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ մթնոլորտը «կառուցողական էր»:
Լարվածությունն առաջացել է, քանի որ Միացյալ Նահանգներն անցած տարի դուրս է եկել 2015-ի համաձայնությունից և կրկին պատժամիջոցներ է սահմանել:
Վերջին շաբաթների ընթացքում Իրանը և Մեծ Բրիտանիան բռնագրավել են միմյանց տանկերները՝ ավելի մեծ ճնշում գործադրելով 2015-ի պայմանավորվածությունների վրա:
Իրանը նաև խոստովանել է, որ խախտել է միջուկային ռումբ ստեղծելու համար օգտագործվող հարստացված ուրանի արտադրության սահմանափակումները:
Արտակարգ բանակցությունների նպատակը վերջին լարվածության նվազեցումն է և 2015-ի համաձայնագիրը փրկելը:
Այս ամսվա սկզբին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ասելով, որ «խորապես մտահոգված են» Ծոցի իրադարձություններով և հավելելով, որ «ժամանակն է գործել պատասխանատվությամբ և ճանապարհ փնտրել` լարվածության սրումը վերահսկելու համար»:
ԻԻՀ արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին հանդիպման վայրը ժամանելով հայտարարել է, որ Իրանի նավթային տանկերի բռնագրավումը համաձայնագրի պայմանների խախտում էր: Իրանը նաև սադրիչ է գնահատել Հորմուզի կենսական կարևոր նեղուցով փոխադրումները հսկելու եվրոպական ուղեկցող ուժերի մասին Մեծ Բրիտանիայի առաջարկը:
Հանդիպումից հետո պարոն Արաղչին ասել է. «Մթնոլորտը կառուցողական էր, քննարկումները լավ էին, ես չեմ կարող ասել, որ մենք բոլոր խնդիրները լուծեցինք, կարող եմ ասել, որ շատ հանձնառություններ կան»:
Չինաստանի ներկայացուցիչ Ֆու Քոնգը հայտարարել է, որ բոլոր կողմերը «հայտնել են իրենց հանձնառությունը՝ պաշտպանելու JCPOA- ն և … իրենց ուժեղ ընդդիմությունն են հայտնել են ԱՄՆ կողմից պատժամիջոցների միակողմանի սահմանման դեմ»:
Մեծ Բրիտանիայի և Իրանի միջև լարվածությունը բարձրացավ այս ամսվա սկզբին, երբ բրիտանական ուժերը բռնագրավեցին իրանական տանկերը: Լոնդոնը պնդում էր, որ այն նավթ է տեղափոխում Սիրիա՝ շրջանցելով ԵՄ պատժամիջոցները:
Մի քանի օր անց Իրանը բռնագրավեց բրիտանական տանկեր՝ հայտարարելով, որ այն խախտել է միջազգային ծովային կանոնները:
Կիրակի օրը Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմանավ է ուղարկել Հորմուզի նեղուց՝ ուղեկցելու իր նավերը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ