Տաջիկստան – Ղրղզստան. նախագահների պատմական հանդիպումը սահմանին

Տաջիկստան – Ղրղզստան. նախագահների պատմական հանդիպումը սահմանին

Հոդվածի առանցքում

  • Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդները հանդիպել են հուլիսի 26-ին ` սահմանային շրջանում, ուր շաբաթվա սկզբին մահացու ելքերով բախումներ էին տեղի ունեցել: Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ջեենբեկովը հատեց սահմանը դեպի Տաջիկստան, դեպի Իսֆարա քաղաք՝ հանդիպելու իր գործընկեր Էմոմալի Ռահմոնի հետ: Նույն օրը ավելի ուշ Ռահմոնը ինքնաթիռով ուղևորվեց Ղրղզստան ՝ բանակցությունները շարունակելու համար:

Ուշադրությանն արժանի

 

Առաջնորդները հանդիպել են մի վայրում, որտեղ բռնություն է կիրառվել ընդամենը մի քանի օր առաջ:

Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդները հանդիպել են հուլիսի 26-ին ` սահմանային շրջանում, ուր շաբաթվա սկզբին մահացու ելքերով բախումներ էին տեղի ունեցել:

Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ջեենբեկովը հատեց սահմանը դեպի Տաջիկստան, դեպի Իսֆարա քաղաք՝ հանդիպելու իր գործընկեր Էմոմալի Ռահմոնի հետ: Նույն օրը ավելի ուշ Ռահմոնը ինքնաթիռով ուղևորվեց Ղրղզստան ՝ բանակցությունները շարունակելու համար:

Այս հանդիպման նպատակը վերջապես հասնել տարածքային սահմանազատման պայմանագրի, որը կարող է վերջ դնել սահմանային վեճի, ուր պարբերաբար ռազմական գործողություններ են ընթացել:

Վերջին օրերին տեղի ունեցած բախումները սկսվել են հուլիսի 22-ին Ղրղզստանում Աք-Սայի բնակիչների և Վորուխի տաջիկական անկլավի միջև: Կան հակասական պնդումներ այն մասին, թե ինչպես են սկսել այդ անկարգությունը, որի պատճառով տասնյակ մարդիկ հոսպիտալացման կարիք ունեին, իսկ մեկ տաջիկ մահացել է:

Բիշքեկում տեղակայված «Կակտուս» լրատվական կայքը հայտնում է, որ բախումների պատճառով գրեթե 700 մարդ է տարհանվել Աք-Սայից:

Իսֆարայում գտնվելիս Ջեենբեկովն անդրադարձավ այդ դրվագին:

«Ցավոքր վերջերս մեր սահմանին տեղի է ունեցել միջադեպ: Մենք պետք է համատեղ և օբյեկտիվ միջոցներ ձեռնարկենք ՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար: Մենք հորդորում ենք ավելի դինամիկ բանակցություններ վարել  և առաջընթաց գրանցել », – ասաց նա:

Ղրղզստանի առաջնորդն այնուհետև կոչ արեց Աք-Սայի բնակիչներին «չհետևել սադրիչներին »:

«Հակամարտությունները միայն վնաս են հասցնում: Մենք պետք է համբերատար և զսպված լինենք: Մենք կլուծենք բոլոր խնդիրները, պարզապես ժամանակ է պետք: Հանուն մեր երեխաների և մեր ազգի ապագայի, մենք պետք է պահպանենք խաղաղությունն ու հանգստությունը », – ասաց Ջեենբեկովը:

Ռահմոնը խոսեց նույն կերպ՝ բոլոր խնդիրներում մեղադրելով «սադրիչներին»:

Տաջիկստանի նախագահի կայքէջում նշվում է, որ երկու կառավարությունները պարտավորվել են հետագայում աշխատել տեղական համայնքների հետ ՝ բացատրելու խաղաղ գոյակցության անհրաժեշտությունը:

Օրվա երկրորդ կեսին Ռահմոնը պատասխան այց կատաչեց ՝ թռչելով դեպի Չոլպոն-Աթա քաղաք, որը գտնվում է Ղրղզստանի Իսկի-Կուլ լճի հյուսիսային ափերին: Հուլիսի 27-ին Չոլպոն-Աթայում տեղի կունենան երկկողմ համագործակցության և սահմանների սահմանազատման հետագա բանակցությունները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment