Իրանը և Տաջիկստանը լույս են տեսնում թունելի վերջում

Իրանը և Տաջիկստանը լույս են տեսնում թունելի վերջում

Հոդվածի առանցքում

  • Ջերմացող հարաբերությունների ևս մեկ նշան էր այն, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի անցած ամիս  այցելեց Դուշանբե և մասնակցեց Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների կոնֆերանսին: Պետությունների ղեկավարների երկկողմ հանդիպման ժամանակ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ասել է, որ Ռոհանիին կարող է Տաջիկստանը համարել իր երկրորդ տունը:

Ուշադրությանն արժանի

 

«Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը՝ «Ռադիո Ազադի» հունիսի 30-ին հաղորդել է, որ երկու երկրները համաձայնել են համատեղ ծախսել 8 միլիոն դոլար ավարտին հասցնելու այն, ինչը տարիներ շարունակ զբոսաշրջիկները «մահվան թունել» են անվանում:

Իստիքլոլ թունելը  գործարկվել է 2006-ին, բայց կառուցվել էր Թեհրանի միջոցներով և առանց անհրաժեշտ չափորոշիչների պահպանման: Հիմա դրա մոդեռնիազացիայի աշխատանքները կներառեն հրդեհաշիջման համակարգերի և այլ օբյեկտների տեղադրումը:

Իստիքլոլի շուրջ ծրագրերը, ի վերջո, իրականում կարևոր նշանակություն ունեն: Երկու կառավարությունների միջև հարաբերություններում նկատվում է դրական դինամիկա 2015-ի կոլապսից հետո:

Դուշանբեն այն ժամանակից ի վեր Թեհրանի  դեմ մեղադրանքներ է առաջ քաշել: Պնդելով նաև, որ Իրանը 1990-ականների քաղաքացիական պատերազմի ժամանակ ֆինանսավորել է զինված ընդդիմությանը:

Մեկ այլ խնդրահարույց իրավիճակ դարձավ իրանցի միլիարդատեր Բաբակ Զանջանիի ակտիվների ճակատագիրը, որի միջազգային գործարար կայսրությունը ներառում էր Տաջիկստանում սեփական բանկը, ավիաընկերությունը, տաքսի ծառայությունը և ավտոբուսի կայարանը: Երբ Զանջանին 2013-ին ձերբակալվեց Իրանում իբր նավթային նախարարությանը պարտադրված միլիարդավոր դոլարների կորստի համար, նա ներկայացրեց փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ նա խոշոր գումարներ է պահել Տաջիկստանի Ազգային բանկում: Այս պնդումը Դուշանբեն ժխտում է: Զանջանիի բոլոր ակտիվները փոխանցվեցին տաջիկ գործարարներին, ինչը ցայրացրեց Իրանին:

Այս ամենի հիշողությունները այժմ անցնում են անցյալ:

Կառավարության ներսում EurasiaNet-ի աղբյուրն ասել է, որ ծրագրեր կան, որոնք մինչև 30 տարի կերկարաձգեն այն ժամանակաշրջանը, որի ընթացում Իրանը ստանում է եկամուտ Նուրեկ գետի վրա իրանական ֆինանսավորմամբ կառուցված Սանգտուդա-2 հիդրոէլեկտրակայանից: Դա կարող է լինել ճնշող առաջարկ, քանի որ Տաջիկստանի «Բարկի Տաջիկ» պետական էլեկտրացանցային ընկերությունը 2011 թվականից սկսել է իր աշխատանքները:

Բայց այս առաջարկը մի քանի տարի առաջ կարող էր անհավանական լինել:

Ջերմացող հարաբերությունների ևս մեկ նշան էր այն, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի անցած ամիս  այցելեց Դուշանբե և մասնակցեց Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների կոնֆերանսին: Պետությունների ղեկավարների երկկողմ հանդիպման ժամանակ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ասել է, որ Ռոհանիին կարող է Տաջիկստանը համարել իր երկրորդ տունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment