Եվրոպան փորձում է պահպանել իրանի հետ միջուկային գործարքը
Երբ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի հետ Օբամայի կնքած միջուկային գործարքից, արդեն պարզ էր, որ համաձայնության խզումը հանդարտ գործընթաց չի լինելու: Օրեր անց Միացյալ Նահանգները սկսեցին սպառնալ ոչ միայն Իրանին այլ նաև Իրանում օտարերկրյա ներդրողներին ու գործող ընկերություններին: