Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը և արդարության միջազգային իրավունքի կիրառումը
Ուղիղ հարյուր չորս տարի առաջ աշխարհը ականատես եղավ առաջին համակարգված ցեղասպանությանն այն ժամանակ, երբ միջազգային իրավունքը 1944 թվականին Ռաֆայել Լեմկինի «ցեղասպանություն» եզրի ընդունումից առաջ չուներ իրավական կամ կանխարգելման համար կոնկրետ միջոցներ: Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դժբախտությունը լայնորեն քննարկվել է