Այս ամենն արդեն անձնական է․ Վրացի հաղորդավարը հայհոյել է Պուտինին
Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Կիրակի երեկոյան՝ հակառուսական ցույցերից երկու շաբաթ անց, վրացի հեռուստահաղորդավարն իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահին հայհոյելով: Հաղորդման սկզբում Ռուսթավի-2 հեռուստաընկերության հաղորդավար Գեորգի Գաբունիան տեսախցիկին նայելով դիմում է Վլադիմիր Պուտինին: