Օղի, կենդանի երաժշտություն ընթրիքի ժամանակ և անսովոր դեկորներ. ի՞նչ կարելի է անել Հայաստանում 20 եվրոյով
Airbnb ծառայություններից օգտվելիս, երբեք չես կարող իմանալ թե ինչ ես ստանալու վճարածդ գումարի դիմաց: Ես չէի էլ սպասում, որ Հայաստանում 19 եվրո արժեցող փայտե տնակ վարձելու դեպքում կստանաս նաև տնական ուտելիք, էքսկուրսիա մոտակա բնակավայրերում, կենդանի երաժշտություն ընթրիքի ժամանակ և խմիչք: