«Քալիմաթ»-ը Հայաստանում արաբերեն ընթերցող երիտասարդներին 1000 գիրք է նվիրել
Շարժա: «Քալիմաթ երեխաների հնարավորությունների ու իրավունքների ընդլայնման հիմնադրամը» հայկական 10 հանրային գրադարաններին 1000 գիրք է նվիրել՝ ընթերցանության միջոցով արաբ ներգաղթյալ երեխաների իրավունքներին ու հնարավորություններին աջակցելու համար: Շարժայում գործող հիմնադրամը գրադարաններին է տրամադրել ամենատարբեր ժանրերի ադապտացված գրականություն, որը նախատեսված է արաբ փախստականների՝