HBO-ի «Չեռնոբիլ» մինիսերիալը Ղազախստանում կառուցվելիք ատոմակայանի դեմ բողոք է առաջացրել
1986թ-ին տեղի ունեցած Չեռնոբիլի միջուկային աղետի և դրա հետևանքների մասին պատմող վերջին հեռուստատեսային մինիսերիալը Ղազախստանում առաջացրել է հակամիջուկային տրամադրություններ, երբ Կենտրոնական Ասիայում գտնվող այս երկրի քաղաքական առաջնորդները Ռուսաստանի հետ ատոմային էլեկտրաէներգիայի գործարքի շուրջ են բանակցում: Հինգ մասանոց «Չեռնոբիլի» վերջին սերիան հեռարձակվել է ամերիկյան կաբելային HBO հեռուստաալիքով հունիսի 4-ին: Սերիալը ներկայացնում Չեռնոբիլում խորհրդային պաշտոնյաների անփութությունը,